Հասարակություն 14:28 26/04/2019 Հայաստան

Սաղմոսավանի գյուղապետ. Երեխաները փողոցում ասֆալտի վրա են պարապմունքներ անում ու մեծ բեմերի են հասնում

Գյուղերում մշակութային խնդիրները բազմաշերտ են, սակայն մի ընդհանրություն կա՝ ամենահաճախ բարձրացվող հարցերն առավելապես կապված են ենթակառուցվածքների բացակայության հետ։  «Մշակութային խնդիրները նոր Հայաստանի հին գյուղերում» թեմայով քննարկմանն ասաց մշակույթի նախարարի տեղակալ Վահե Բուդումյանը։

Նա նշեց, որ կա համայնք, որը վարչական շինություն չունի, իսկ նման պայմաններում մշակութային քաղաքականութան իրականացման հնարավորությունների մասին  խոսելը բավական խնդրահարույց է։ Փոխնախարարն ասաց, որ առաջին հերթին պետք է ունենալ ուժեղ, հզոր համայնքներ, որոնք կարող են իրենց թույլ տալ ունենալ գրադարաններ, մանկապարտեզներ, մշակույթի տներ։

«Առաջին հերթին պետք է մտածել հզոր, ուժեղ համայնքներ ունենալու հնարավորություն մասին, սա իր հերթին կբերի մշակութային քաղաքականության իրականացման ռեալ հնարավորություններ»,- ասաց Վ. Բուդումյանը։

Քննարկմանը ներկա Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն ասաց, որ 30 տարիների ընթացքում պետությունը կառուցելու սխալ քաղաքականություն է որդեգրված եղել։

«Պետությունը բուրգի նման պետք է ներքևից կառուցել, որպեսզի լինի ամուր։ Պետությունը կառուցում են սահմաններից։ Մոտեցումը եղել է գավառական՝ կառուցել Երևանը, ցույց տալու համար, որ ունենք ժամանակակից քաղաք, անտեսելով հիմնականում մնացած մարզերը»,- ասաց արվեստագետը։

Նա նշեց, որ իր համար մշակույթն ունի կիրառական նշանակություն, մշակույթը ձևավորում է ազգի որակը։

«Դա ոչ միայն մեզ մոտ է, այլ ողջ աշխարհում։ Եթե ուզում ենք ունենալ որակյալ ժողովուրդ, պետք է հստակ հասկանաք մի բան, որ Հայաստանի քաղաքացին, անկախ թե որտեղ է  ապրում, ունի իր արևի կտորի իրավունքը»,- ասաց Ռ. Բաբայանը։

Նրա խոսքով, ոչ միայն մշակույթի նախարարությունը պետք է լուծի խնդիրները, նաև տեղական մարմիններն ունենան իրենց մասնակցությունը, որոնք անմիջապես պատասախանատու են այդ արևի կտորն իրենց բնակչությանը հասցնելու։ Ռ. Բաբայանը նշեց, որ ամբողջ աշխարհում կա ընդունված կարգ՝ միջազգային փառատոների 90 տոկոսը չեն անցկացվում մայրաքաղաքներում, ինչը հատուկ է արվում։

«Կյանքը ոչ միայն գյուղերում, նաև մարզկենտրոններում մահանում է, որ երբ որ չկա մշակույթ, մարդիկ երեկոյան զբաղմունք չունեն։ Մենք դժգոհում ենք, թե ինչ բարքեր են գործում մեր հասարակության մեջ, բայց մոռանում ենք, որ այդ բարքերը գալիս են մեր վարած քաղաքականությունից։ Խոսում ենք արժեքային համակարգի ընտրության մասին, որը, իրականում, մարզերում, գյուղերում ձևավորվում է  միայն ու միայն սերիալների ազդեցության տակ։ Երբ սկսենք մշակույթին վերաբերյալ շատ կիրառական իմաստով, ինչքան կարևոր է հասարակության համար, մենք ճիշտ ձևը կգտնենք, բայց պետք է բուրգը կառուցել  ներքից»,- ասաց Ռուբեն Բաբայանը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարինե Թուխիկյանը նշեց, որ հարցը ֆինանսը չէ, այլ տեսալական, կամք ունենալն է, ըմբռնելը, որ մշակութային հարցն առաջնային է, այստեղից է սկսվում ամեն ինչ։

«Այստեղ և տեղական ինքնակառավարման մարմինները, և ամենատարբեր գերատեսչություններ միասին պետք է աշխատեն։ Մեր երկրի հիմնական ցավն այն է, որ մենք իրար հետ չենք կարողանում լեզու գտնել, նստել սեղանի շուրջ, խնդրի մասին քննարկումներ կազմակերպել ու լուծումներ գտնել։  Մենք բոլորս գիտենք մեր խնդիրների մաիսն, բայց ճանապարհը ցույց չենք տալիս, թե ինչպես լուծել պրոբլեմները։ Ֆունդամենտալ լուծումներ պետք է գտնել»,- նշեց պատգամավորը։

Ն. Թուխիկյանի խոսքով, չկա մշակութային քաղաքականություն, մշակութային դոկտրին։  Նա տեղեկացրեց, որ ԱԺ-ում արդեն մշակվում է  դոկտրինը։

Սարիգյուղի մշակույթի տան գեղարվեստական մասի նախկին ղեկավար Ռոբերտ Ավետիսյանն ասաց, որ ունեցել են մշակույթի տուն, որն այսօր քանդված է։ Նա նշեց, որ գյուղում կան տաղանդավոր, շնորհալի երեխաներ, ստիպված գնում են այլ քաղաքներում գործող խմբակներ։

Սաղմոսավան գյուղի գյուղապետ Գևորգ Ավագյանն ասաց, որ իրենց մոտ գործում են երգի, պարի, թատրոնի խմբակներ, երեխաները փողոցում ասֆալտի վրա են պարապմունքներ անում ու  ահագին մեծ բեմերի են հասնում, տարբեր տեղերից հրավերներ ունեն։

Մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Լիլիա Նիկոյանի խոսքով, իրենք ունեն ծրագրեր, որոնցից մեկի համաձայն պետք է մարզկենտրոններում, համայնքներում առկա մշակույթի տները վերագործարկել։ Նա նշեց, որ այն իրականացվելու է մի քանի փուլով, փորձելու են արդի պահանջներին համապատասխան վերագործարկել մշակույթի տները։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:20
Իրանը հարձակումից հետո Իսրայելի դեմ անհապաղ պատասխան գործողություն չի նախատեսում
Իրանը չի ծրագրում անհապաղ պատասխան հարված հասցնել ուրբաթ օրը տեղի ունեցած հարձակումից հետո, ինչպես նաև պարզ չէ, թե կոնկրետ ով է կանգնած դրա...
Աղբյուր` Panorama.am
11:46
10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք՝ Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին
«Գործարան չկա, աշխատատեղ չկա։ Մեկը մաքրուհի է աշխատում, մյուսը վաճառողուհի, հիմա այս մարդու աշխատանքն էլ սա է»,- ասաց մի քաղաքացի՝...
Աղբյուր` Panorama.am
11:26
«Իրավունք չունե՞մ ապրելու ... Գնացեք, սահմանների հարցը լուծեք». առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը
Երևանի կենտրոնական փողոցներում քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքն են...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Two Arcs-ում կբացվի ֆիգուրատիվ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի իր միկրոբլոգում գրում է. «Մի քանի ժամ առաջ իրանական ՀՕՊ համակարգերն աշխատել են Իրանի կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
10:35
Անջելինա Ջոլին Բրեդ Փիթից ստացել է 100 միլիոն դոլար
Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին, ամուսնալուծվելով նախկին ամուսնուց՝ դերասան Բրեդ Փիթից, ստացել էր 100 միլիոն դոլար։ Այս մասին գրում է Daily...
Աղբյուր` Panorama.am
10:21
Դավիթ Տոնոյան. Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Ապրիլի 19, 2024 թ. Արդեն 2 տարի 7...
Աղբյուր` Panorama.am
10:17
Փաշինյանի հիմնական նպատակը թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի. Աբրահամյան
«Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը 2 հիմնական նպատակ ուներ` «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները և կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև»:
Աղբյուր` Panorama.am
09:58
Ջրհեղեղների հետևանքով ԱՄԷ-ում և Օմանում առնվազն 20 մարդ է մահացել
Ջրհեղեղների հետևանքով առնվազն 20 մարդ է մահացել Արաբական Միացյալ Էմիրություններում և Օմանում։ Այդ մասին հայտնում է russianemirates.com-ը։...
Աղբյուր` Panorama.am
09:51
Շուշիի Կանաչ Ժամ եկեղեցին այլևս գոյություն չունի
Ադրբեջանը շարունակում է Արցախի Հանրապետությունում ոչնչացնել հայկական հուշարձանները։ Թշնամի երկիրը վանդալիզմի հերթական դրսևորումն է ցուցաբերել`...
Աղբյուր` Panorama.am
09:37
Իրանական Սպահանի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել
Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից երկրի կենտրոնական մասի Սպահան նահանգի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել, հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ինչպե՞ս ճիշտ չափել զարկերակային ճնշումը
Կարդիոմեդ Ընտանեկան Բժշկության Կենտրոնը ներկայացրել է մի քանի խորհուրդ, թե ինչպես է ճիշտ չափել զարկերակային ճնշումը։ Այսպես. - Մինչ ԶՃ...
Աղբյուր` Panorama.am
09:24
Ապրիլի 19-ին փոխանակման կետերում դոլարը և եվրոն էժանացել են, ռուբլու փոխարժեքը մնացել է նույնը
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 19-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 389.88 դրամ՝ էժանանալով 0.98 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:20
Արմեն Պետրոսյան. Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում սեփական խաղաղապահ զորախումբն Արցախից
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Մի հարց՝ հնարավոր դավադրությունների տեսության շարքից Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է
«Հրապարակ» թերթը գրում է . «Իշխանական կուլիսներում ուշագրավ վարկած է շրջանառվում Նիկոլ Փաշինյանի՝ Ոսկեպար ուղղաթիռով...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել։...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս տարի ևս պատրաստվում է նշել Սերժ Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը, որի շուրջ սկանդալը քայլերով գնում է դեպի Էկոնոմիկայի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 7-ին նախատեսված է Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը։ Այս տարի նաև Եվրասիական տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախը հանձնելուց հետո Հայաստանի իշխանությունները արհամարհում են Արցախի վտարանդի...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել՝ ելնելով Ալմա-Աթայի հռչակագրից
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024թ., հունվարի 20-ին Վայք քաղաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
08:59
Ըստ համազեկուցողի՝ բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ
Նախարարների կոմիտեում բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ, «Ազատության»  փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
08:54
Ապրիլի 19-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:50
Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան
Ո՞նց կարելի է պետական դավաճանությունը ներկայացնել որպես ազգային փրկություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանյայաց Առաքելական...
Աղբյուր` Panorama.am
23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին
12:02 19/04/2024

10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}