Մարտավարական զորավարժություն է անցկացրել Արցախի ՊԲ-ը
Արցախի ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկում երեկ, տարբեր զորատեսակների ներգրավմամբ, անց է կացվել մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն, որին հետևել են ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը և հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում Արցախում գտնվող ՀՀ ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:
ԱՀ ՊՆ Մամուլի ծառայությունից հայտնում են, որ նման զորախաղերի անցկացումը նպատակ ուներ բարձրացնել մասնակից անձնակազմի մարտավարական ունակությունները և վերջիններիս տալ պաշտպանողական և հակահարձակողական մարտերի վարման համապատասխան պրակտիկա:
Մարտականին հնարավորինս մոտեցված պայմաններում անցկացված զորախաղերը, որոնցում ներգրավված էին նաև հրետանային առանձին ստորաբաժանումներ և զրահատանկային ուժեր, ցույց են տվել, որ մասնակից անձնակազմն ունի մարտավարամասնագիտական և բարոյահոգեբանական լավ պատրաստվածություն և պատրաստ է բարձր մակարդակով իրականացնել ցանկացած մարտական խնդիր:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ