Թուրքիան Բրազիլիայից պահանջում է արտահանձնել գյուլենական համայնքի անդամին
Բրազիլիայում ապրիլի 5-ից կալանքի տակ է գտնվում Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի անդամ Ալի Սիփահին։ Նրան բերման են ենթարկել Թուրքիայի պահանջով։ Այս մասին գրոմ է Էրմենիհաբերը։
Իրավապահները նրան բերման են ենթարկել, երբ նա ԱՄՆ-ից վերադարձել է Բրազիլիայի Սան Պաուլո քաղաք։ Սիփահինը ունի Բրազիլիայի քաղաքացիություն։
Թուրքիան Բրազիլիայից պահանջել է, որ Սիփահինն արտահանձնվի։ Այժմ Բրազիլիայի Գերագույն դատարանը ուսումնասիրում է Թուրքիայի ներկայացրած պահանջը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները գյուլենական համայնքի առաջնորդին՝ իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենին են մեղադրում 2016թ.-ի հուլուսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ