Իրավունք 10:26 30/04/2019 Հայաստան

Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի գործը կքննի դատավոր Վարդան Գրիգորյանը

Դատական տեղեկատվական համակարգում հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի գործի մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը։ Գործը մակագարվել է դատավոր Վարդան  Լևոնի Գրիգորյանին։

Հրապարակված եզրակացության մեջ ասված է.

«Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական, գործառույթներ իականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը։

Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանույան նախարարի տեղակալը-Երևանի կայազորի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է սահմանադրական կարգը։

Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտներ վերացնելու և ցուցումներ տալու եղանակով օժանդակել է ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ տապալելու ՀՀ սահմանադրական կարգը։ Բացի այդ, Արմեն Գևորգյանը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից ու տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վճարելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008թ․ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:45
Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ մարտավարական իրավիճակը չի փոփոխվել. ՀՀ ՊՆ
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը ապրիլի 15-ին և 16-ին փոփոխության չի ենթարկվել:...
Աղբյուր` Panorama.am
20:30
Հայաստանն այլևս կիսաճանաչված պետություն է՝ առանց ներքին ու արտաքին ինքնուրույն օրակարգի․ Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանին տված հարցազրույցում նշում է, որ...
Աղբյուր` Panorama.am
20:26
Հանձնաժողով ձևավորելու կոչի փոխարեն Օնիկ Գասպարյանը պետք է անհապաղ հրավիրի մամուլի ասուլիս․ Ա․ Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ստեղծված իրավիճակում ԳՇ դե յուրե պետ...
Աղբյուր` Panorama.am
20:21
Իսկ գիտե՞ք, թե այսօրվա պաշտոնյաներից քանիսն ունեն դղյակներ․Yerevan.Today
Yerevan.Today-ը գրում է․ «Արդեն տևական ժամանակ է, ինչ իշխանության մանրապճեղ գործիչները, արտահերթ ընտրություններում պարտության հոտն...
Աղբյուր` Panorama.am
20:12
Պետք է պարզել ինչու ընդհատվեց գերեվարված շիրակցիների վերադարձի գործընթացը․ Բորիս Ավագյան
Եթե գերեվարված 62 շիրակցիներից ութին Ադրբեջանը վերադարձրել է, ուրեմն հնարավոր է, որ 54-ին էլ վերադարձնի, պետք է պարզել, թե ինչու գործընթացը...
Աղբյուր` Panorama.am
20:00
Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 242 հոդվածի երկրորդ մասով...
Աղբյուր` Panorama.am
19:52
ԱՀ ՊԲ-ն հրապարակել է 193 զոհված զինծառայողի անուն
 Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված 193 զինծառայողի անուն....
Աղբյուր` Panorama.am
19:42
Քննարկվել է Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի ընթացքը
ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այսօր տեսակապով հանդիպում է ունեցել գերմանական զարգացման բանկի (KfW) Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն...
Աղբյուր` Panorama.am
19:35
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ընդունել է ՌԴ դեսպանին
Ապրիլի 16-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ...
Աղբյուր` Panorama.am
19:22
Օնիկ Գասպարյան-Նիկոլ Փաշինյան վեճը նոր զարգացումներ է ստանում․ Հրանտ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է  Նիկոլ Փաշինյան-Օնիկ Գասպարյան բանավեճին, գրելով․...
Աղբյուր` Panorama.am
19:11
«Այս դերերգը շուտով կատարելու եմ նաև Իտալիայում»․Մեցցո-սոպրանո Սոֆիա Թումանյան
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի օպերային գալա համերգի ընթացքում ներկայացվել են սիմֆոնիկ հատվածներ, արիաներ Ջուզեպպե Վերդիի, Ջակոմո...
Աղբյուր` Panorama.am
19:05
Նախագահի աճող վարկանիշը հասարակության առողջացման կամ սթափության վերադարձի լավագույն ցուցիչն է․ Վ․ Սողոմոնյանը ՝ Ռ․ Քոչարյանի մասին
Պետք է արձանագրենք, որ նախագահի աճող վարկանիշը հասարակության առողջացման կամ սթափության վերադարձի լավագույն ցուցիչն է։ Այս մասին «5-րդ...
Աղբյուր` Panorama.am
19:03
Շվեդիայի և Հայաստանի ազգային հավաքականների հանդիպումը՝ «Ֆրենդս Արենա» մարզադաշտում
Շվեդիայի և Հայաստանի ազգային հավաքականները հունիսի 5-ին ընկերական հանդիպում կանցկացնեն Շվեդիայում: ՀՖՖ-ի փոխանցմամբ՝ հայտնի է հանդիպման...
Աղբյուր` Panorama.am
18:51
Բարձր ենք գնահատում ՌԴ դերակատարությունը ԱՀ-ում խաղաղապահության ինստիտուտ ներդնելու գործում․ ԱՀ ԱԺ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ազգային ժողովը գերարագ ռեժիմով, առանց քննարկման 3 ժամում գերթե սպառեց քառօրյայի ողջ օրակարգը
Ազգային ժողովն այսօր կառավարության 2020 թվականի ծրագրի կատարման զեկույցը դիտարկելուց հետո 3 ժամում արագացված կարգով, գրեթե առանց ելույթների...
Աղբյուր` Panorama.am
18:48
Եթե հանցագործները չեն պատժվում, ապա նրանք «հաբռգում են» ու իրենց զգում են օրենքից վեր․ Ռուբեն Մելիքյան
 Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը գրում է. «Այն վակխանալիան, որ այսօր թուրքալեզների կատարմամբ մոլեգնում էր...
Աղբյուր` Panorama.am
18:42
Նույնիսկ փչացած ժամացույցն օրական երկու անգամ ճիշտ ժամն է ցույց տալիս․ Ա․ Իշխանյան
Նույնիսկ փչացած ժամացույցն օրական երկու անգամ ճիշտ ժամն է ցույց տալիս։Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝...
Աղբյուր` Panorama.am
18:33
Եվրոպայի առաջնություն կմեկնի Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը
Առաջիկա կիրակի օրը՝ ապրիլի 17 –ին,  Շվեյցարիայի Բազել՝ Եվրոպայի առաջնություն կմեկնի Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց...
Աղբյուր` Panorama.am
18:22
Bild. «Ադրբեջանը ծաղրում է պատերազմի հայ զոհերին»
Գերմանական և եվրոպական լսարանում ամենատարածված «Bild» թերթը հոդվածով անդրադարձել է  ապրիլի 12-ին Բաքվում՝ 2020թ. Արցախի դեմ...
Աղբյուր` Panorama.am
18:11
Միջազգային հանրությունը պետք է ստիպի Ադրբեջանին հրաժարվելու պատմությունը աղավաղելու քաղաքականությունից. Արցախի ՄԻՊ
Այսօր Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մասնակցել է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ Ստեփանակերտի Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
17:59
Ռուսաստանը ԱՊՀ անօրինական ներգաղթյալներին մինչ հունիսի 15-ը ժամանակ է տվել
ՌԴ ներքին գործերի նախարարությունը պահանջում է ԱՊՀ երկրներին, որպեսզի իրենց քաղաքացիները, որոնք ՌԴ տարածքում են անօրինական, մինչև հունիսի 15-ը...
Աղբյուր` Panorama.am
17:48
Կառավարությունը պետական տուրքը կբարձրացնի 4 անգամ
«Առաջինից երկրորդ ընթերցում ավելացվել են արտոնություններ, որոնք վերաբերում են զինծառայողների կամ այլ քաղաքացիների՝ ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:41
ԿԲ. Բանկերի կողմից իրականացվել է 2.500.000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը հրապաարկել էա պրիլի 12-16-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների վերաբերյալ ամփոփ...
Աղբյուր` Panorama.am
17:38
Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա ՍԴ-ն որոշեց գործի վարույթը կարճել
Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի, 202-րդ հոդվածի 1-ին մասի, 259-րդ հոդվածի 2-րդ...
Աղբյուր` Panorama.am
17:32
Գրավադրված անշարժ գույքը երկրից դուրս բերելու համար պետք է գրավոր համաձայնագիր ներկայացնել
Խորհրդարանը քննարկում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Հիմնական զեկուցող, ԱԺ «Իմ քայլը»...
Աղբյուր` Panorama.am
17:28
Վլադիմիր Գասապարյան. Ձեր պրոֆեսիոնալ աշխատանքով բարձր պահեք սպայական ուսադիրների պատիվը:
Հայաստանի նախկին ոստիկանապետ,  գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասապրայնը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է ոստիկաններին մասնագիտական տոնի առթիվ....
Աղբյուր` Panorama.am
17:16
ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ucom-ի համագործակցությունը. Ապառիկ վարկը՝ տեղում ու րոպեների ընթացքում
ՎՏԲ-Հայաստան Բանկը, ելնելով հաճախորդների պահանջներից, շարունակում է զարգացնել մանրածախ պրոդուկտների շարքը և մշակել շահավետ առաջարկներ շուկայի...
Աղբյուր` Panorama.am
17:00
Առաջարկում է տարկետում տալ միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումը չավարտած քաղաքացիներին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է տարկետում տրամադրել միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումը չավարտած և...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ոռոգման ջուրը չեն տալիս, Ագարակի թուզն ու նուռը՝ վտանգի տակ
Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում շոգ է, օդի ջերմաստիճանը բարձր է +30-ից, ծառերից ծաղիկները թափվել են, ծառերը ծարավ են, բայց ոռոգման ջուր չկա։...
Աղբյուր` Panorama.am
16:28
FedEx ընկերության ուղղությամբ կրակահերթ բացած քղաքացին ինքնասպանություն է գործել
Քաղաքացին, որը կրակ էր բացել ԱՄՆ Ինդիանապոլիս նահանգում գտնվող լոգիստիկ FedEx ընկերության օբյեկտների ուղղությամբ, նախնական տեղեկություններով,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան
13:36 17/03/2021

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}