Արսեն Բաբայան. ԱԺ աշխատակազմի ղեկավարը զբաղված է ստախոսությամբ
ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանն անդրադարձել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանի հայտարարություններին, դրանք որակել որպես ստախոսություն։
«Ազգային ժողովի աշխատակազմի ներկայիս ղեկավարը բացահայտ զբաղված է ստախոսությամբ:
Աշխատակազմի ներկայիս ղեկավարի կողմից վերջին օրերին հրապարակային խոսքն ապացուցում է, որ կառավարման համար իր միակ գործիքը ստելն է:
Այս երևույթին առավել մանրամասն կանդրադառնամ շուտով»,-գրել է Բաբայանը։
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց