Ճապոնիան նոր կայսր ունի
Ճապոնիան արդեն նոր կայսր ունի՝ Նարուհիտոն, որի գահակալության արարողությունը կայացել է Տոկիոյում՝ կայսրական պալատում։ Ռիա նովոստին գրում է, որ նախքան արարողությունը պալատի մոտ հավաքվել էր մարդկանց բազմություն։ Նրանք դիմավորել են նոր կայսր ավտոշարասյունը։
Արարողությանը կարող էին մասնակցել միայն կայսրական ընտանիքի արական տարեց անդամները: Հյուրերի կազմում են եղել նախարարներ և իշխանության երեք թևերի ներկայացուցիչներ, նաև կանայք։
Այսպիսով, Ճապոնիայում սկսվել է 59-ամյա Նարուհիտոյի գահակալության ժամանակաշրջանը, որը ստացել է Ռեյվա անվանումը, ինչը թարգմանվում է «կարգ ու կանոն և ներդաշնակություն»։
Ճապոնիայի նոր կայսր Նարուհիտոն առաջին անգամ դիմելով ժողովրդին՝ երդվել է մշտապես լինել նրանց հետ և ծառայել նրա խորհրդանիշներին։
2016 թ. օգոստոսին Ակիհիտո կայսրը, նոր կայսեր հայրը, դիմել էր ժողովրդին՝ հասկացնելով որ տարիքի պատճառով ավելի դժվարանում է իր պարտականությունները կատարել, կցանկանար գահը հանձներ ժառանգին և հեռանալ գործից։ 2017 թ. խորհրդարանն ընդունել է «հատուկ օրենք», որը թույլ կտար կայսրին հրաժարվեր գահից ու փոխանցել թագաժառանգին։
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիայի կայսրը հեռանում է
- Ճապոնիայի կայսր ադամանդե հարսանիքը
- Ճապոնիայի կայսրը գահը լքելու առթիվ թեյախմություն է կազմակերպել
- Ճապոնիայի կայսրը զղջում է Երկրորդ աշխարհամարտում իր երկրի մասնակցության համար
- Ճապոնիայի կայսրը հայտարարել է գահը հանձնելու պատրաստակամության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին