Հասարակություն 12:04 02/05/2019 Հայաստան

Ահազանգեր կան, որ աշխատաշուկայում խտրականության դրսևորումներ են տեղի ունենում. վարչապետ

Գործադիրի այսօրվա նիստում քննարկվեց ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Նախագծով առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ, որով կսահմանվի դրույթ այն մասին, որ աշխատողի տարիքը չի կարող հանդիսանալ օրինական արգելք կամ պատճառ աշխատանքային պայմանագիր չկնքելու համար, բացառությամբ այլ օրենքներով կարգավորվող դեպքերի:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ նախագծով առաջարկվող կարգավորումը իր բովանդակությամբ չի համապատասխանում օրենսգրքի 94-րդ հոդվածի բովանդակությանը և այդ հոդվածով ամրագրվող կարգավորումներին,  որոնք  վերաբերում են աշխատանքային պայմանագրի տեսակներին և ըստ էության սահմանում, որ աշխատանքային պայմանագրերը կարող են լինել երկու տեսակի՝ անորոշ ժամկետով և որոշակի ժամկետով:

«Միայն տարիքին վերաբերող մասով արգելքի առանձին դրույթ սահմանելը ընդունելի չէ, քանի որ այդ պարագայում անհրաժեշտ կլինի օրենսգրքում նման արգելք սահմանել նաև սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման հատկանիշների և այլ հանգամանքներով պայմանավորված ևս: Բաից այդ, օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով հստակ սահմանված է, որ աշխատանքային իրավունքներ ունենալու և պարտականություններ կրելու ունակությունը հավասարապես ճանաչվում է ՀՀ բոլոր քաղաքացիների համար»,- նշեց նախարարը:

Այսպիսով, ըստ  Զարուհի Բաթոյանի, կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենսգրքի հոդվածը թողնել անփոփոխ:

«Ի՞նչ է ստացվում,  որ մեր Սահմանադրության մեջ խտրականությունը արգելող շատ հստակ հոդված կա: Սակայն մենք տարբեր ահազանգեր ենք ստանում, որ աշխատաշուկայում  խտրականության տարբեր դրսևորումներ այնուամենայնիվ տեղի են ունենում», - ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին հարցրեց, թե ինչպես պետք է խնդիրը լուծեն:

Վերջինս նշեց, որ իրականում սեռով և տարիքով պայմանավորված խտրականության դրսևորումներ կան՝ հատկապես կանանց հետ կապված: Արման Թաթոյանի խոսքով՝  «Աշխատանքային օրենսգրքի» ընդհանուր դրույթները հաճախ հնարավորություն չեն տալիս, որ առավել արդյունավետ պաշտպանություն իրականացնել:

«Այսինքն՝  մենք ընդունում ենք, որ իսկապես նման խնդիր կա, բայց միայն տարիքով պայմանավորված խնդրին լուծում տալը կնշանակի, որ մյուս դեպքերում  խտրականությունները թույլատրվում են: Պետք է հստակ սահմանենք բոլոր դեպքերը, որտեղ չի թույլատրվում խտրականություն: Կարծում եմ, որ այս առումով նաև հեղինակի հետ կարելի է աշխատել, որ ամբողջական տեսքի բերվի»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:21
Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Մահաթմա Գանդիի ծննդյան 150-ամյակը» թեմային
2019 թվականի մայիսի 23-ին Հայ-Հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնում, «Հայփոստ» ՓԲԸ-ի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Բռնցքամարտը կմնա Տոկիո-2020-ի ծրագրում
Միևնույն ժամանակ, ՄՕԿ-ը կասեցրել է Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) անդամակցությունը:
Աղբյուր` Panorama.am
19:02
Ինչ աշխատանքներ են իրականացվել օպերայի հարակից տարածքում
Մարտի սկզբին շատերի ուշադրության կենտրոնում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքի մի քանի...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ուրիշի համար փոս մի՛ փորիր
Ինչ  ջերմեռանդությամբ որ  ամերիկացիք ու Փաշինյանն  արագացնում  են անցումային արդարադատության ներմուծումը Հայաստանում, այնքան...
Աղբյուր` Panorama.am
18:42
ՈՒԵՖԱ-ն կարող է որակազրկել մեր ունեցած մարզադաշտը. Արթուր Վանեցան
Գործադիրի այսօրվա նիստում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը խնդրեց տարածք հատկացնել՝ մարզադաշտ կառուցելու...
Աղբյուր` Panorama.am
18:31
Երեխա որդեգրել ցանկացողները նախապատրաստական դասընթացներ կանցնեն
Գործադիրը հաստատել է որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների ծրագրի կազմակերպման և անցկացման կարգը: Հիմնավորման համաձայն՝...
Աղբյուր` Panorama.am
18:24
ՖԻՖԱ. ԱԱ-2022-ին թիմերի քանակը չի փոխվի
«Ֆուտբոլը հրաշքներ է գործում»։
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի և Չինաստանի միջև վիզային ռեժիմը կվերացվի
Հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր...
Աղբյուր` Panorama.am
18:18
Ղազախստանում անցկացվող մեդիա ֆորումին մասնակցում են Արմեն Սարգսյանն ու Աննա Հակոբյանը
Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվող  մեդիա ֆորումին Հայաստանից մասնակցում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։...
Աղբյուր` Panorama.am
18:11
Նախարարություն. Ղազարյանը չի հանդիպել ՀԲՖ-ի ներկայացուցիչների հետ
Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանը հերքել է բռցքամարտի ֆեդերացիայի այն...
Աղբյուր` Panorama.am
18:02
Թուրքիայում տեղի է ունենում «Էրջիյես-2019» զորավարժությունը
Մայիսի 22-ի լույս 23-ի գիշերը Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) նահանգում սկսվել է «Էրջիյես-2019» դեսանտային զորավարժությունը: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
17:55
Շարունակվել է դատավորի թեկնածուների հավակնորդների հարցազրույցի փուլը
Այսօր Բարձրագույն դատական խորհրդում, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 102-րդ և 108-րդ հոդվածների պահանջներին...
Աղբյուր` Panorama.am
17:45
Ոստիկանապետը ոչ պրոֆեսիոնալ դիրքորոշում է հայտնել. ՊՎԾ
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը, անդրադառնալով այսօր կառավարության նիստից հետո ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի մեկնաբանությանը՝ կապված ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
17:36
Օսիպյանը եղբորորդու հետ չի շփվում, մինչև նա իր անմեղությունը չապացուցի
Վալերիյ Օսիպյանն այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով 2014 թվականին եղբորորդու մասնակցության միջադեպի հետ կապված հարցին՝ ասաց, որ...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ես խեղճացող մարդ չեմ. Արամ Սիմոնյան
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այսօր տեղի ունեցած գիտխորհրդի նիստի ավարտին հայտարարել է, որ հրաժարական է տալիս: ԵՊՀ-ից ներկայացնում են ռեկտորի...
Աղբյուր` Panorama.am
17:32
Դատախազությունը Քոչարյանի գործով երկու բողոք է ներկայացրել
ՀՀ դատախազությունը բողոքարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի երկու...
Աղբյուր` Panorama.am
17:26
Քաղաքապետարան. Խնդիրները հաշվառված են, սակայն ֆինանսական միջոցներ չկան
Երևանի ծայրամասերում ապրող բնակիչների խնդիրներին Panorama.am-ը հետևողական անդրադառնում է։ 2012-ին հրապարակված «Երևանի ծայրամասեր. Մութ,...
Աղբյուր` Panorama.am
17:02
Կբարելավվի ՀՀ ճանապարհային ցանցը. առաջնահերթությունը կտրվի հրատապ հիմնանորոգման կարիք ունեցող ճանապարհներին
ՀՀ 2019թ առաջին կիսամյակի արդյունքներով պետական բյուջեի հարկային եկամուտներն ու, համապատասխանաբար, ծախսերն ավելացվել են 7 մլրդ 400 մլն դրամով:...
Աղբյուր` Panorama.am
16:55
Վիտալի Բալասանյանի հետ կապված որևէ խնդիր ի սկզբանե չենք ունեցել. Օսիպյան
«Կարծում եմ՝ ինքնաբուխ ակցիա էր»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն՝  անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
16:51
Տիգրան Խաչատրյանը վստահեցնում է՝ կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանն արդեն սկսել է գործունեություն իրականացնել
Կառավարությունը բավարարել է «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի ներկայացված հայտը մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:...
Աղբյուր` Panorama.am
16:42
Լոռիում կկառուցվի հանքային ջրի արդյունահանման և շշալցման գործարան
Կառավարությունը հավանություն է տվել «Նյու Իդա» ՍՊԸ-ի ներկայացրած ներդրումային ծրագրին և համաձայնություն՝ Լոռու մարզի Ստեփանավան...
Աղբյուր` Panorama.am
16:34
Արամ Վարդևանյան. ՀՀ դեմ ընդունված որոշումների մի ստվար զանգվածը չէր լինի, եթե Վճռաբեկ դատարանը առաջնորդվեր իրավունքի գերակայությամբ
Սահմանադրության և օրենսդրության վերլուծության արդյունքում չհայտնաբերեցի Վճռաբեկ դատարանի դատավորների իրավունք/լիազորությունը մեկնաբենելու ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
16:25
Ամերիաբանկը հայտարարում է հայրենական արտադրության կորպորատիվ նվերների գնման մրցույթ
Ամերիաբանկի կողմից մեկնարկած «Ապրիր հայերեն» արշավի վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև հունիսի 30 ներառյալ: Արշավի...
Աղբյուր` Panorama.am
16:23
Վճռաբեկ դատարանը ՍԴ-ին մեղադրում է գործառույթների տարանջատման սկզբունքը վտանգելու համար
ՀՀ Վճռաբեկ դատարանն այսօր հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ  իր դժգոհությունն է հայտնել Սահմանադրական դատարանի՝ իրեն ուղղված...
Աղբյուր` Panorama.am
16:06
Էս հո Կիկոսի մահը չի՞. Մարուքյան
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Փաստաբանները հույս ունեն, որ Խաչատուրյան քույրերը կարդարացվեն
Փորձաքննությունը հաստատել է, որ Խաչատուրյան քույրերը, որոնք սպանել են իրենց հորը, գործել են անհրաժեշտ պաշտպանության շրջանակում, իսկ հայրը...
Աղբյուր` Panorama.am
16:01
ՊՎԾ-ի հայտարարությունը կրում է պոպուլիստական բնույթ. Օսիպյան
Պետական վերահսկողական ծառայության կողմից ներկայացրած հայտարարությունը կրում է պոպուլիստական բնույթ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո...
Աղբյուր` Panorama.am
15:59
Նորագավիթի ավտոմաքսատունը մայիսի 25-ին չի աշխատի
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրամանով` մաքսային ձևակերպումների և հսկողության համար նախատեսված տարածքի վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
15:45
ՀՖՖ. Ֆուտբոլային խաղադաշտերի կառուցման աշխատանքներ կմեկնարկեն ևս երկու մարզում
Այսօր ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանն աշխատանքային շրջայց է կատարել Վայոց Ձորի մարզ՝ կառուցվող փոքր խաղադաշտերի...
Աղբյուր` Panorama.am
15:45
«Ռոստելեկոմի» զանգերի կենտրոնում ներդրվել է 2Hz ընկերության KRISP համակարգը
«Ռոստելեկոմ» և 2Hz (Թու հերց) ընկերությունները հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին։ «Ռոստելեկոմ»-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

43 մլն. դրամի օգնություն ռազմական երկու համալսարաններին Միքայել Վարդանյանից
16:30 22/05/2019

43 մլն. դրամի օգնություն ռազմական երկու համալսարաններին Միքայել Վարդանյանից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}