Իրավունք 18:08 03/05/2019 Հայաստան

Քոչարյանի փաստաբան. Խուզարկության ժամանակ քննիչները տարել են նաև Լևոն Քոչարյանի դրամական միջոցները

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, տեղի է ունենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով դատական նիստը:

Դատարանում մեղադրող կողմն անհիմն որակեց փաստաբանի բողոքը, դատարանին խնդրեց այն մերժել։ Հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել նաև կաշառքի հատկանիշներով։ Նա ասաց, առաջադրված մեղադրանքի պայմաններում՝ առանձնապես խոշոր չափերի՝ 927 մլն դրամ կաշառք ստանալու պայմաններում, որն առկա է նաև մեղադրական եզրակացության մեջ, արգելանքն իրավաչափ է։

«Արգելադրված գույքը համարժեք է և իրավաչափ նպատակ է հետապնդում գույքի հնարավոր բռնագրավումը և բռնագանձումն ապահովելու տեսանկյունից»,-ասաց մեղադրողներից դատախազ Պետրոս Պետրոսյանը։

Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը հիշեցրեց, որ բողոքը դատարան ներկայացվել է 2018-ի հոկտեմբերի 1-ին, այն վերաբերում է քննիչի՝ 2018-ի հունիսի 30-ին կայացրած որոշմանը, երբ ՀՀ երկրորդ նախագահին առաջադրված էր մեղադրանք միայն մեկ մեղադրանք՝ Սահմանադրական կարգի տապալման հատկանիշներով։

Փաստաբանը վկայակոչեց  Քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածը։ Այն սահմանում է, որ գույքի բռնագրավման չափը դատարանը որոշում է` նկատի ունենալով հանցագործությամբ հասցված գույքային վնասի, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի չափը: Գույքի բռնագրավման չափը չի կարող գերազանցել հանցագործությամբ հասցված վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված օգուտի չափը:

«Եթե մեղադրողը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառք է ստացել 3 մլն դոլարի չափով, ապա նա կարող է բռնագրավման համար արգելանք դնել 3 մլն դոլարի գույքի վրա»,-ասաց փաստաբանը։

Խուդոյանն ընդգծեց, արգելադրված գույքը նույնիսկ չի գնահատվել, որպեսզի հասկանան, թե այն ինչ արժեք ունի, արդյո՞ք այդ արժեքը բավարար է գույքի բռնագրավման համար։

«Այս պարագայում քննիչի որոշումն ու ԴԱՀԿ-ի գործողությունները, իսկ ավելի կոնկրետ  անգործությունը վկայում  է Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտման մասին»,-դատարանում ասաց փաստաբանը։

Նա ընդգծեց, արգելանք կարող է դրվել հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի վրա, մինչդեռ որևէ մեկը չի կարող պնդել, որ Քոչարյանն իր սեփական առանձնատունը ձեռք է բերել անօրինական ճանապարհով, քանի որ այն ՀՀ երկրորդ նախագահին հանձնվել է Հայաստանի Հանրապետության կողմից։

«Նույն կերպ կասկածի տակ չի կարող դրվել Ռոբերտ Քոչարյանի բանկային հաշիվներում առկա գումարների օրինականությունը»,-ասաց փաստաբանն ու նշեց, որ գումարների փոխանցման համար հիմք հանդիսացող աշխատանքային պայմանագիր կա։

Խուդոյանն ասաց, բռնագանձման վերաբերյալ հիմնավորումներն էլ տեղին չեն, հակառակ դեպքում վարույթ իրականացնող մարմինը պետք է արգելանքի տակ պահեր, իրենց պնդմամբ ու արդեն գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա հանցավոր ճանապարհով ձեռք բերված ու դրանց ածանցյալ գույքը, իսկ մյուսի վրա արգելանք դնելու իրավունք չուներ։

Փաստաբանն ասաց, որ արգելանքի տակ են նաև այնպիսի փաստաթղթեր ու գույք, որոնք ոչ մի կերպ կապ չունեն քննվող գործի հետ, օրինակ Ռոբերտ Քոչարյանի նույնականացման քարտը, 2017-ին թողարկված բանկային քարտերը, նույն տարում կնքված աշխատանքային պայմանագիրը։

«Անտրամաբանական ու ապօրինի են այն գործողությունները, երբ դատարանը տալիս է խուզարկության թույլտվության, բայց քննիչն իրեն իրավունք է վերապահում վերցնել այնպիսի առարկաներ, որոնք այդ գործին չեն առնչվում»,-ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը։

Խուդոյանը նկատեց, նաև առանց արձանագրության, առանց պարզելու, թե գույքն ումն է պատկանում,  վերցրել են նաև դրամական միջոցներ, որոնք պատկանում են ոչ թե Ռոբերտ Քոչարյանին, այլ նրա որդուն՝ Լևոն Քոչարյանին։

«Եվս մեկ անգամ պնդում եմ, որ այդ գույքը վերցրել են Քրեական դաավարության օրենսդրությամբ չնախատեսված կարգով»,-պնդեց փաստաբանը։

Այսօրվա դատական նիստում կողմերը լրացուցիչ փաստաթղթեր ներկայացրեցին դատարան և այդ փաստաթղթերին ծանոթանալու նպատակով դատական նիստը հետաձգվել է:

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ դատական նիստը հետաձգվում է։ Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 6-ին, ժամը 16-ին։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}