Հասարակություն 12:45 04/05/2019 Հայաստան

Մարդու առողջության համար վտանգավոր նյութեր՝ ներկրված աղերում

Ավանի աղի կոմբինատը փորձաքննության է ենթարկել Հայաստան ներկրված աղի մի քանի նմուշներ: Լաբորատոր փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ ներկրված աղերի մեջ օգտագործվում է հակապնդեցուցիչ նյութ (հեքսացիանոֆերատ), որը թունավոր է և վտանգավոր մարդու առողջության համար:

Ընկերության գլխավոր տնօրեն Արեգ Ղուկասյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Երևանի խանութներից գնել են փաթեթավորված աղի 4 նմուշ և անկախ լաբորատորիայում փորձաքննության ներկայացրել: Պարզվել է, որ դրանցից և ոչ մեկը չի համապատասխանում սահմանված նորմերին։ Նրա խոսքով՝  այդ նմուշները ներկրվել են Իրանից: 

«Ես չեմ ճանաչում ոչ արտադրողներին, ոչ փաթեթավորողներին, իսկ փորձաքննությունն իրականացրել ենք մեզ համար՝ հասկանալու համար, թե ինչ որակի աղ է ներկրվում Հայաստան: Արդյունքում՝պարզվեց այն, ինչին այդքան էլ  չէինք սպասում»,- նշեց նա:

Արեգ Ղուկասյանն ասաց, որ փորձաքննության ենթարկված բոլորի աղերի մեջ հայտնաբերվել է հակապնդեցուցիչ նյութ՝  հեքսացիանոֆերատ: Դրանցից միայն մեկի վրա է հակապնդեցուցիչի առկայության մասին մակնշում եղել, սակայն, ըստ նրա, աղի պարունակության մեջ տվյալ նյութի քանակը գերազանցել է 4,4 անգամ:

«Այդ աղերի փաթեթավորման վրա բացակայում է տվյալ հավելանյութի օգտագործման մասին մակնշումը, ինչը օրենքի կոպիտ խախտում է, իսկ փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ որոշ նմուշների մեջ այդ նյութի թույլատրվող նորմը գերազանցված է 3-4 անգամ: Գնորդը պարտավոր է իմանալ, թե ինչ է գնում, բայց փաստորեն մոլորության մեջ են գցում ազգաբնակչությանը»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ ստանդարտով թույլատրվում է աղի մեջ օգտագործել  հակապնդեցուցիչ նյութ, սակայն քանակը պետք է լինի մեկ հազարերորդական տոկոսից ոչ ավելի:

Արեգ Ղուկասյանը նշեց, որ հայկական աղի մեջ այդ հավելանյութն ընդհանրապես չի օգտագործվում , քանի որ ամբողջ աշխարհն այդ նյութի դեմ պայքարում է. «Մենք հակապնդեցուցիչ մեր արտադրանքում կտրականապես չենք օգտագործում, թեև կրում ենք տեխնոլոգիական դժվարություններ: Եւ եվրոպացիները շատ դեպքերում հայկական աղը գնում են հենց դրա համար, որ այն էկոլոգիապես մաքուր է»:

Կոմբինատի գլխավոր տնօրենը հայտնեց, որ փորձաքննության արդյունքներն ուղարկել են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանն ու  Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին:

Արեգ Ղուկասյանը նշեց, որ ՍԱՊԾ-ին նաև առաջարկել են սահմանային հսկողության ժամանակ պարզել, թե ինչ նյութեր են օգտագործվում ներկրված աղերում: Ըստ նրա՝ բացի յոդի առկայությունից այլ փորձաքննություն չի արվում, մինչդեռ պետք է այս ամենը հաշվի առնել, քանի որ այդ նյութը շատ վտանագավոր է առողջության համար:

«Եթե սահմանային հսկողության ժամանակ պարզվի, որ տվյալ աղի մեջ հակապնդեցուցիչ նյութ թույլատրելի քանակությամբ է օգտագործված, բնականաբար, որևէ խնդիր չկա, բայց եթե թույլատրելի քանակը գերազանցում է և չկա համապատասխան մակնշում, պետք է կանխել դրա ներկրումը»,- ընդգծեց Արեգ Ղուկասյանը՝ հավելելով, որ այս խնդրով պետք է զբաղվեն բոլոր մարմինները, այդ թվում՝ ԱԱԾ-ն, քանի որ դա վերաբերում է ազգաբնակչության առողջությանը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Panorama.am-ը նաև անդրադարձել էր առողջության համար վտանգավոր տեխնիկական աղի վաճառքի մասին:

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:36
Այն, ինչ պատահել է Հիսուսի հետ, այսօր կատարվում է մեր Հայրենիքի հետ․․․ Ուրացված և դավաճանված՝ խաղաղության համբույրով. Բագրատ Սրբազան
«Այն, ինչ պատահել է Հիսուս Քրիստոսի հետ, այսօր կատարվում է մեր Հայրենիքի հետ․․․ Ուրացված և դավաճանված՝ խաղաղության համբույրով»,-...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Փաստ». Արցախի հայությանը դարձրել են վտարանդի և հիմա նրանց հռչակում են ազգային անվտանգության սպառնալիք
«Փաստ» թերթը գրում է. «Դեռ օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Փաշինյանի գլխավորած իշխանությունը հերթական արշավն է մտադիր սկսել...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Փաշինյանին անհանգստացնում է սեփական աթոռից հեռանալու հանգամանքը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմը 16 մլն 755 հազար դրամի պայմանագիր է կնքել «ԱՄ Փարթնըրզ...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Հրապարակ». Ոստիկանական հատուկ խմբեր են գործուղել Ոսկեպար, Բաղանիս և հարակից համայնքներ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը մոտ տասն օր առաջ Տավուշ այցից և «ջերմ» ընդունելությունից հետո,...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Փաստ». Տիգրան Ավինյանը վերահսկողության ծառայության առջև «կանաչ լույս» է վառել
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». ԲԴԽ-ն որոշել է, որպես «չարյաց փոքրագույն» տարբերակ, Գագիկ Խաչատրյանի գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանին հետ նշանակել
«Փաստ» թերթը գրում է. «Նախորդ համարում հրապարակել էինք, որ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին առաջադրված...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». ՔՊ-ն որոշել է վերջակետ դնել իր` եվրոպական որևէ ընտանիքի անդամակցության հարցի քննարկումներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ՔՊ-ն կուսակցական հավաքի ժամանակ որոշել է վերջակետ դնել իր` եվրոպական որևէ ընտանիքի...
Աղբյուր` Panorama.am
08:45
Ավագ շաբաթ. Ճրագալույց Զատկի
Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»:
Աղբյուր` Panorama.am
08:30
Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել Դավիթ Խաչատուրյանին
Դատավորների ընդհանուր ժողովը նախօրեին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է ընտրել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ...
Աղբյուր` Panorama.am
00:09
ՌԴ դեսպանը Ալեն Սիմոնյանի հայտարարությունները «բացարձակ սուտ» է որակում
Խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունները, թե Ռուսաստանը խնդիր է դրել «ծնկի բերել» Հայաստանի պետականությանը,...
Աղբյուր` Panorama.am
22:54
Թուրքիան նույն հաջողությամբ քննություն կհանձնի Գազայում, ինչպես Ղարաբաղում. Էրդողան
Թուրքիան ձգտելու է անկախ պաղեստինյան պետության ստեղծմանը 1967 թվականի սահմաններում և Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով։ «Անատոլու»...
Աղբյուր` Panorama.am
22:36
ԿԲ-ն նախնական համաձայնություն է տվել «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ում նշանակալից մասնակցության ձեռքբերմանը
ՀՀ Կենտրոնական բանկից հայտնում են. «ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի մարտի 29-ի նիստում Խորհուրդը որոշում է կայացրել նախնական...
Աղբյուր` Panorama.am
22:11
Դավիթ Գյուրջինյանը միաձայն ընտրվեց ԲՊՀ ռեկտորի պաշտոնում
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանից հայտնում են. «Սիրով տեղեկացնում ենք, որ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան»...
Աղբյուր` Panorama.am
22:00
ANRIVA-ն Air Cairo ավիաընկերության հետ համատեղ մեկնարկում է Կահիրե-Երևան-Կահիրե կանոնավոր ուղիղ չվերթները
ԱԺ նախկին պատգամավոր, «ANRIVA» ընկերության հիմնադիր Հռիփսիմե Ստամբուլյանը գրում է. «Սիրելի՛ հայրենակիցներ Ուրախ եմ...
Աղբյուր` Panorama.am
21:38
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը և Ադրբեջանի ԱԳ նախարարը քննարկել են Հարավային Կովկասի իրավիճակը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ դեսպան Պավել Կնյազևի հետ քննարկել Հարավային...
Աղբյուր` Panorama.am
21:15
Մհեր Գրիգորյանի գրասենյակից չեն հստակեցնում, թե ինչ փաստաթղթերի հիման վրա են սահմանազատման քննարկումները գնում
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից չեն հստակեցնում, թե ինչ փաստաթղթերի հիման վրա են սահմանազատման հանձնաժողովներն այս պահին քննարկում...
Աղբյուր` Panorama.am
20:50
«Ոսկեպարը Հայաստան է և վերջ»․ 8-ամյա ոսկեպարցի Արիանայի ուղերձ-հիշեցումը
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «8-ամյա ոսկեպարցի Արիանայի...
Աղբյուր` Panorama.am
20:38
Ծաղկազարդի տոնին շուրջ 600 արցախցի մանուկներ ծնողների հետ այցելել են Սուրբ Էջմիածին
Արցախցիների խնդիրները Ավագ շաբաթվա ընթացքում ուշադրության կենտրոնում է եղել: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Այս տարի Ամենայն Հայոց...
Աղբյուր` Panorama.am
20:22
«Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ մեղադրվողները շարժվել են դեպի ռուս-ուկրաինական սահման
«Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով մեղադրվողները հարցաքննության ժամանակ պատմել են, որ հարձակումից հետո իրենք գնում են...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ինձ առաջադրվում է նոր մեղադրանք․ Նարեկ Մանթաշյան
Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը գրում է. «Քիչ առաջ հրավիրված էի Քննչական կոմիտեի կենտրոն բաժին, քննիչը ծանոթացրեց, որ...
Աղբյուր` Panorama.am
19:45
Կարևոր է, որ Հայաստանն ընդունի իրեն մեկնված խաղաղության ձեռքը․ թուրք պաշտոնյա
Թուրքիայի խորհրդարանի ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարը հանդիպել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի զինված ուժերի...
Աղբյուր` Panorama.am
19:28
Դատարանը Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն Անի Եղիազարյանի՝ պաշտոնից ազատման հրամանն անվավեր է ճանաչել
 Երևանի քաղաքացիական դատարանը, դատավոր Ազատ Դունամալյան, անվավեր է ճանաչել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա...
Աղբյուր` Panorama.am
19:18
ԴԸԺ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ է ընտրվել Գայանե Խաչատրյանը
Դատական իշխանությունից հայտնում են․ «Այսօր դատավորների ընդհանուր ժողովի կողմից կայացած քվեարկության արդյունքում՝ ԴԸԺ էթիկայի և...
Աղբյուր` Panorama.am
19:15
Թալինում որսորդական հրացաններով իրականացրել են 26 արտույտի ապօրինի որս
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն ապօրինի որսի կանխարգելիչ միջոցառումների շրջանակում իրականացվող շուրջօրյա վերահսկողության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները
17:01 29/03/2024

Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}