Քաղաքական 13:42 04/05/2019 Արցախ

Տիգրան Աբրահամյան. Արցախի հետ շանտաժի լեզվով խոսել չի ստացվի

Վերջին շրջանում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում է հակառակորդի գործողությունների աճ, որոնք դրսևորվում են ինչպես ինժեներա-ամրաշինական մեծածավալ աշխատանքների, այնպես էլ հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների տեսքով: Այս մասին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել երեկ:

Առաջնագծում տիրող իրավիճակի և առկա լարվածության մասին «Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է ԱՀ Նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:

Հարց-Պարո՛ն Աբրահամյան, ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած տեղեկատվության համաձայն՝ վերջին շրջանում շփման գծի տարբեր հատվածներում նկատվում է հակառակորդի գործողությունների աճ: Նկատելի է նաև, որ վերջին շաբաթվա ընթացքում ավելացել են հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները: Ներկայումս  ի՞նչպիսինն է իրադրությունն առաջնագծում:
Պատասխան-Իրադրությունն առաջնագծի տարբերուղղություններում տարբեր է՝ կախված, թե կոնկրետ տվյալ ուղղությամբ հակառակորդի գործողությունները ինչ բնույթ են կրում: Անկանոն կրակոցներ միշտ էլ եղել են, սակայն վերջին շրջանում Ադրբեջանի քայլերը սկսել են առավել նպատակային բնույթ կրել, տեսանելի է, որ այդ երկրի զինուժը խնդիր է դրել՝ ամեն գնով վնաս պատճառել՝մարդկային, թե նյութական, դա նրա համար այս փուլում, կարծես թե, այդքան էլ էական չէ: Կարևորը՝ հայկական կողմի վրա ճնշումների փորձեր ձեռնարկելն է, ինչը չի կարող ՊԲ-ի կողմից անպատասխան մնալ:

Հարց-Ադրբեջանական զինուժը բոլորովին վերջերս «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններից կրակ է վարել ՊԲ արևելյան (Ակնա) հատվածում տեղակայված զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ՝ վնասելով թափքը, իսկ միայն մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը բանակի հյուսիս-արևելյան (Մատաղիսի) հատվածում գտնվող մարտական դիրքերի ուղղությամբ խոշոր տրամաչափի դիպուկահար զինատեսակներից, գնդացիրներից ու ինքնաձիգերից արձակել է շուրջ 330 կրակոց։ Ձեր կարծիքով ի՞նչով է պայմանավորված հարևան երկրի կողմից նման պահվածքը, և արդյո՞ք առաջիկայում լարվածության աճը կարող է պահպանվել:
Պատասխան-Ադրբեջանը որոշակիորեն ակտիվացրել է իր ավանդական մարտավարությունը՝ փորձելով առաջնագիծը պահել լարվածության մեջ: Պաշտոնական Բաքվի այս վարքագիծը բխում է Արցախի հարցով ընթացող պրոցեսների տրամաբանությունից՝ մինչ այ սպահն Ադրբեջանը զուտ իմիտացիայիով է զբաղված՝ փորձելով ցույց տալ, թե պատրաստ է բանակցությունների վերսկսմանը, սակայն իրականում, իր քայլերը հակառակն են հուշում: Բանակցությունների վերսկսման հետաձգումը պարարտ հող է ադրբեջանական սադրանքների համար:

Հարց--Պարո՛ն Աբրահամյան, շատ է խոսվում Ադրբեջանի կողմից ամրաշինական գործողությունների իրականացման մասին, ի՞նչ վտանգ է դա ներկայացնում, ի՞նչի մասին է խոսքը:
Պատասխան-Դրանք ռազմական, բազմաֆունկցիոնալ օբյեկտներ են, որոնք առաջին հերթին ծառայեցվում են, օգտագործվում են որպես ճնշման լծակներ՝ հայկական դիրքերի ուղղությամբ, հնարավորության դեպքում՝ նաև թիկունքում գտնվող տարբեր նշանակության օբյեկտների, մարդկային ուժի ուղղությամբ կրակ բացելու, վնաս հասցնելու համար: Ակնհայտ է, որ «խաղաղության ուղերձների» ներքո, Ադրբեջանը փորձում է առաջնագիծը նկարագրածս և դրա նշանակությամբ այլ ռազմական ենթակառուցվածքների ձևավորմամբ, հագեցմամբ նախապատրաստել հնարավոր սադրանքների: Ադրբեջանի այս պահվածքը նաև ցույց է տալիս, որ Ադրբեջանը ձեռքի տակ նոր սցենարներ է մշակում՝ ցանկացած պահի իրավիճակն առաջնագծում կտրուկ սրելուհամար:
ՊԲ կանխարգելիչ գործողությունները նպատակ ունեն՝ որոշակի պարբերականությամբ, ստեղծված անհրաժեշտությունից ելնելով, կանխելու Ադրբեջանի այն քայլերը, որոնք եթե ոչ այսօր, ապա կարճ ժամանակ անց կարողեն լարվածության նոր փուլ թևակոխել:

Հարց-Վերջերս ադրբեջանական որոշլրատվամիջոցների կողմից ապատեղեկատվություն էր տարածվել, թե հայկական առաջապահ ուժերը կրակահերթեր են արձակել մերձճակատային Չիրագլի գյուղի ուղղությամբ, որի ընթացքում գնդակոծության տակ են հայտնվել այդ ժամանակ տներից մեկի բակում գտնվող 4-ից 13 տարեկան մի քանի աղջիկ երեխաներ: Արդյո՞ք տեղեկատվական դաշտում ևս սպասվում են որոշակի ակտիվացումներ:
Պատասխան-Ադրբեջանն այդպիսի ապատեղեկատվության տարածմամբ հիմք էր նախապատրաստում ակտիվանալու և ինչպես տարբեր փուլերում ենք տեսել, սադրանքները սկսեց տեղեկատվական նախապատրաստմամբ: Պատահական չէր, որ ՊԲ-ն օպերատիվ արձագանքել էր այդ ապատեղեկատվությանը՝ հաշվի առնելով, որ ծանոթ ենք նմանատիպ բովանդակությամբ տեքստերից հետո առաջնագծում նախկինում տեղի ունեցած զարգացումների փորձին: Սրան զուգահեռ, երկար ժամանակ է, Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունը ջանքեր չի խնայում իր զինված ուժերի մասին «հերոսական ճանապարհ» կերտելուն, որը հիմնականում դրսևորվում է տարբեր հատուկջոկատայինների մասին կեղծ, հերոսական էջեր կերտելու և իր տարբեր մասշտաբների զորավարժություններին ընդգծված քարոզչական բնույթ հաղորդելուն: Ադրբեջանական քարոզչամեքենան աշխատանքներ է տանում ոչ միայն երկրի ներսում, այլ տեղեկատվական դաշտում գործիքներ է կիրառում՝ փորձելով ներազդել նաև հայհանրության վրա:

Հարց-Պարո՛ն Աբրահամյան և ամենակարևորի մասին՝ առջևում մայիսյան եռատոններն են: Հնարավո՞ր է որոշակի լարվածության աճի սպասել նաև այդ ընթացքում:
Պատասխան-Պաշտպանության բանակը տոնական, ոչ տոնական օրերին, առաջնագծում ստեղծված ցանկացած  իրադրության ժամանակ իր ծառայությունը տանում է բարձր մակարդակով՝ պատրաստ լինելով կանխելու հակառակորդի ցանկացած փորձ, որը կարող է վտանգ առաջացնել իրադրության հետագա բարդացումների վրա: Արցախի հետ շանտաժի, սպառնալիքի լեզվով խոսել չի ստացվի:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:50
Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան
Ո՞նց կարելի է պետական դավաճանությունը ներկայացնել որպես ազգային փրկություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանյայաց Առաքելական...
Աղբյուր` Panorama.am
23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}