Տնտեսություն 14:14 06/05/2019 Հայաստան

Դավիթ Խաժակյանը՝ աշխատավարձերի բարձրացման մասին. Բյուջեի մսխումն էլ ո՞նց է լինում

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, վարչական շրջանների ղեկավարների ու նրանց տեղակալների աշխատավարձերի բարձրացումը համարում է քաղաքի բյուջեի մսխում։

Նա ուսումնասիրել է աշխատավարձերի բարձրացման  մասին նախագիծը, որն ընդգրկված է մայիսի 8-ին կայանալիք ավագանու նիստում։

«Քաղաքապետարանի միջին և ստորին օղակների աշխատողների, որոնցից մասնագիտական կարողություններ, ունակություններ կամ համայնքային ստաժ են պահանջում, աշխատավարձերը բարձրացել են 25-30 տոկոսով, բայց քաղաքապետի, տեղակալների, թաղապետերի, թաղապետների տեղակալների, թաղապետարանների աշխատակազմերի քարտուղարների աշխատավարձը բարձրանում է 100 տոկոսով, կրկնապատկվում է։ Դրանով մեծ բևեռացում է  տեղի ունենում աշխատակազմերի միջև, ինչն անթույլատրելի է»,-ասաց ավագանու անդամը։

Խաժակյանն ընդգծում է, որ աշխատավարձերի բարձրացումը պետք է, սակայն դրան պետք է նախորդեր հաստիքացուցակների օպտիմալացում։

«Բայց հիմա քաղաքապետարանը որոշել է նոր պաշտոն ստանձնածների, հայեցողական պաշտոն զբաղեցրածների աշխատավարձը կրկնապատկել։ Ես բացել եմ հաստիքացուցակն ու ուզում եմ հասկանալ, քաղաքապետին 7 խորհրդական ինչի՞ է պետք, 4 օգնական ինչի՞ է պետք։ Ես այս թվերը համեմատում եմ վարչապետի աշխատակազմի հետ։ Վարչապետն ունի վճարովի հինգ խորհրդական։ Եթե մի ժամանակ Տարոն Մարգարյանին էինք ասում էսքան խորհրդական ու օգնական ունես, օպտիմալացման տեղ կա... ի դեպ ձեզ ասեմ, ամեն խորհրդականի հասնում է մի գործավար, մի վարորդ, մի մեքենա ու բնականաբար էս ամեն ինչը մի մեծ թիվ է կազմում քաղաքի համար»,-ասաց ընդդիմադիր խմբակցության անդամը։

Նշենք, որ առաջարկվող օրինագծով քաղաքապետի աշխատավարձն ավելանալու է ավելի քան 100 տոկոսով՝ 575 հազար դրամից դառնալով 1 մլն 200 հազար դրամ։

«Ստացվում է, որ ԱԱԾ պետը, ոստիկանապետը, ՊԵԿ ղեկավարը, ՊՎԾ պետը, Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների նախագահները ստանալու են ավելի քիչ աշխատավարձ, քան քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը»,-համեմատեց նա ու անտրամաբանական համարեց նման բարձրացումը։

Աշխատավարձերի բարձրացման դեպքում քաղաքի բյուջեի վրա ավելանալու է տարեկան 2 մլրդ դրամ բեռ։

«Երկու մլրդ դրամով այս պահին կարելի է իսպառ լուծել չորրորդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը։ Մի շենքը կարելի էր կառուցել 1.5 մլրդ դրամով։ Հիմա իրենք ասում են, որ մենք այդ գումարները վերցնում ենք պարգևավճարների համար հատկացումներից։ Սա մանիպուլյացիա է, նախ պարգևավճարների ծավալը մեծացրեցին 1 մլրդ 200 մլն դրամով,  կանաչապատման, վերելակների, տրանսպորտի համար նախատեսված գումարները նվազեցրեցին, ո՞ւր պետք է հասնենք։ Եթե եկամուտները աճեին, ես կհասկանայի, բայց թերհավաքագրում է տեղի ունեցել նույնիսկ հարկերի ու տուրքերի բարձրացման պարագայում։ Ստացվում է, որ քաղաքապետը պետք է 7 խորհրդական պահի, չորս օգնական պահի, մամուլի քարտուղար ունենա, որն ավելի շատ աշխատավարձ է ստանում, քան պատգամավորը, ոը դրա համար վճարեն հարկատուները, և դա նվազեցվի քաղաքի գումարներից»,-մանրամասնեց նա։

Խաժակյանի մյուս հիմնավորումները՝ տեսանյութում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:55
Ի՞նչ եք ազգի բոլոլա սարքել մի կաթիլ մեղրը. Ծառուկյանը վրդոովվեց
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին վրդովվեցրեց լրագրողի հարցը,...
Աղբյուր` Panorama.am
11:49
Հովհաննես Խուդոյան. Միջնորդությունը նպատակ ունի վեր հանել դատարանի կանխակալ վերաբերմունքը
«Առանձնահատուկ  նիստ է, նախագահող դատավորն էլ համաձայն է մեզ հետ այն հարցում, որ առկա է օրենսդրական որոշակի բաց, հստակ կանոններ...
Աղբյուր` Panorama.am
11:35
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է Իտալիային
Հունիսի 18-ին՝ Իտալիայում, կայացել է Իտալիայի և Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը: Հայաստանի ընտրանին հաղթել է 2:1...
Աղբյուր` Panorama.am
11:23
ԱԺ-ն քննարկում է 2018թ.-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը
Խորհրդարանն այսօր քննարկում է 2018թ.-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը: Հիմնական զեկուցող  ՀՀ ֆինանսների նախարար...
Աղբյուր` Panorama.am
11:11
Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոնում կհանդիպի Ջոն Բոլթոնին
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն...
Աղբյուր` Panorama.am
11:00
Հունիսի 27-ին կկայանա Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություն
Պոլսո հայոց պատրարքարանն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ նախօրեին տեղի ունեցած կրոնական ժողովի ընթացքում որոշում է կայացվել...
Աղբյուր` Panorama.am
10:52
«Մարտի 1»-ի գործով տուժողի փաստաբանը բաց նամակով դիմել է դատավոր Դանիելյանին
Փաստաբան Զորայր Հարությունյանը բաց նամակով դիմել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին։ Նամակը փաստաբանը հրապարակել է...
Աղբյուր` Panorama.am
10:47
Արթուր Դավթյան. Մենք հույս ունենք, որ մեր դատավորն էլ այդ ճնշումներին չի ենթարկվի
«Կարծում եմ բոլորի համար է ակնհայտ՝ ի՞նչ «կարվածի» մասին է խոսքը»,- Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ...
Աղբյուր` Panorama.am
10:31
Ողջաբերդում ներկայացվել է բնակիչներին հուզող խնդրի լուծման փաթեթը
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Ողջաբերդ համայնքում է եղել՝  սողանքային գոտու բնակիչներին հուզող փոխհատուցում տալու հարցով։...
Աղբյուր` Panorama.am
10:16
Հարութ Սասունյան. Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է շուտով ավարտվել
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը 2019 թ. հունիսի 6-ին կոշտ նամակ է հղել իր գործընկերոջը՝ Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
10:00
Կրկին ինքնաբացարկի միջնորդություն՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորին
Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, շարունակվում է Հայաստանի  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նաև՝ Սեյրան...
Աղբյուր` Panorama.am
09:58
«Իրավունք». Փաշինյան-Սամվել Կարապետյան հանդիպմանը քննարկվել է նաև Բեգլարյանին հանգիստ թողնելու հարցը
«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյան-Սամվել Կարապետյան...
Աղբյուր` Panorama.am
09:56
«Փաստ». Իշխանությունները զբաղված են յուրահատուկ «չիստկայով»
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Աշոտ Մուսայանն ազատվել է զբաղեցրած...
Աղբյուր` Panorama.am
09:54
«Հրապարակ». «Էդ ի՞նչ ձև է ընդհանրապես իրեն պահում, ասեք դրան` աչքիս չերևա»
«Հրապարակ» թերթը գրում է. «Շատերի աչքից վրիպեց, որ ՔՊ վարչության կազմում չընդգրկվեց կուսակցության կարկառուն անդամներից մեկը,...
Աղբյուր` Panorama.am
09:53
«Ժողովուրդ». Ինչպիսի՞ն կլինի ապագա ՀՔԾ-ն և ո՞ւր կլինի Սասուն Խաչատրյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իրավապահ համակարգը շարունակում է քննարկել ՀՀ հատուկ քննչական ծառայության հնարավոր լուծարման...
Աղբյուր` Panorama.am
09:50
«Հրապարակ». «Չեմ մեկնել անձնական պատճառներով, որոնց մասին չեմ կարող խոսել»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանուն Վահե Գրիգորյանի ընտրության, խորհրդարանը չեղարկել է բոլոր գործուղումները, որը հնարավոր է...
Աղբյուր` Panorama.am
09:48
«Ժամանակ». Հարկայինի դեմ «գործ տալ» և դա մարսել՝ հնարավոր չէ
«Ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարի հոկտեմբերի 19-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
09:40
«Ժամանակ». Ի՞նչ փոփոխություններ է առաջարկում ԼՀԿ-ն
«Ժամանակ» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Ազգային...
Աղբյուր` Panorama.am
09:31
«Ժողովուրդ». ՍԴ դատավորի ընտրության ժամանակ պասիվ էին «Իմ քայլը» խմբակցության անդամները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ 99 կողմ, 22 դեմ ձայների հարաբերակցությամբ Վահե Գրիգորյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի...
Աղբյուր` Panorama.am
09:14
Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Վաշինգտոնում մեկնարկեկ է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականանի հանդիպումը  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան),...
Աղբյուր` Panorama.am
21:01
Ներկայացվել է ՊԵԿ 2020-2024 թթ-ի ռազմավարական գործունեության ծրագրի նախագիծը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ փոխվարչապետների, կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է...
Աղբյուր` Panorama.am
20:30
Վաղը ցերեկը Դիլիջանում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 19-ին...
Աղբյուր` Panorama.am
20:21
Երկրներ, որոնք չունեն զինված ուժեր
Դոմինիկա Կարիբյան ազգը վերացրեց իր բանակը 1981թ․-ին և այժմ նրա պաշտպանությունն իրականացնում են Դոմինիկայի ոստիկանությունը, որը ներառում է...
Աղբյուր` Panorama.am
20:10
Sotheby's-ը վաճառվել է
Աճուրդային տան բաժնետոմսերի համար կվճարվի 3,7 միլիարդ դոլար։
Աղբյուր` Panorama.am
20:07
«Օրենքով գողեր» են բերման ենթարկվել ոստիկանություն
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի համաձայն՝ ոստիկանության մարզային ստորաբաժանումների ծառայողները հունիսի 15-ին և 16-ին...
Աղբյուր` Panorama.am
20:04
Հայտարարություն՝ «Նաիրիտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ
Հունիսի 18-ին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների կողմից կազմված համակարգման խմբի անդամների (Կարեն Իսրայելյան, Կարեն Միրզոյան, Հովիկ...
Աղբյուր` Panorama.am
20:01
ՄՅՈՒ-ն Պոգբայից չբաժանվելու համար առաջարկում է նրան շաբաթական 500 հազար եվրո
Անգլիական «Մանչեսթր Յունայթեդ» ակումբի ղեկավարությունը ցանկանում է առաջարկել իր խաղացող Պոլ Պոգբային նոր պայմանագի  բարձրացված...
Աղբյուր` Panorama.am
19:54
Մայր Աթոռում սկսվել է միաբանական համագումարը
Oրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի hունիսի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է...
Աղբյուր` Panorama.am
19:49
Մեկ օրում ՀՀ ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 50 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 17-ից 18-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է...
Աղբյուր` Panorama.am
19:35
Վահե Գրիգորյանի երդման արարողությունը կհետաձգվի
Ազգային ժողովի կողմից այսօր Սահմանադրական դատարանի դատավոր  ընտրված Վահե Գրիգորյանն Արարատ Միրզոյանին խնդրել է հետաձգել իր երդման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բարոյական չէ ամեն գնով Սահմանադրական դատարանի հաստիքացուցակը ծանրաբեռնելը
14:26 18/06/2019

Բարոյական չէ ամեն գնով Սահմանադրական դատարանի հաստիքացուցակը ծանրաբեռնելը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}