Նախարար. Սպորտի ոլորտում իրականացնելու ենք հեղափոխություն
«Սպորտի ոլորտում իրականացնելու ենք կոնկրետ հեղափոխություն, ինչպես մի շարք ոլորտներում մեկնարկն արդեն տրվել է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը։
Նա նշեց, որ իրենց նախարարությունը համաձուլվում է կրթության և գիտության նախարարության հետ, մի շարք հարցեր կկարողանան տեղում լուծել։ Նախարարի խոսքով, ֆիզկուլտուրան նախադպրոցական հիմնարկներում պետք է լինի պարտադիր առարկա, նույնը վերաբերում է հանրակրթական դպրոցներին։
Գ. Ղազարյանն ասաց, որ բոլոր համայնքները պետք է ունենան մարզաբազաներ, որոնք ունեն բազմաֆունկցիոնալ մարզադահլիճ, լողավազան և հրաձգարան։ Նախարարը նշեց, որ շատ են ցանկանում գիտահետազոտական կենտրոն բացել, որը կզբաղվի մի շարք ոլորտային հարցերով ու խնդիրներով. «Սա մեր ոլորտի ևս հեղափոխական կետերից է»։
Սպորտի ոլորտում մյուս ծրագրերի մասին՝ տեսանյութում։