Քաղաքական 18:06 08/05/2019 Հայաստան

Թուրքագետ. Էրդողանը մամո՞ւլ է թողել

Թուրքագետ Հակոբ Չաքրյանն անսպասելի է համարում Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Ստամբուլի ընտրությունները չեղարկելու վերաբերյալ որոշումը։ 

«Նորընտիր քաղաքապետն արդեն նույնիսկ հացի գներն էր իջեցրել։ Բայց այստեղ Էրդողանի համար մի վտանգավոր բան կա, եթե նոր ընտրություններում կրկին Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածուն հաղթի, ապա Էրդողանն ավելի ծանր վիճակում կհայտնի, քան հիմա է»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Չաքրյանը։

Նա հիշեցնում է, որ մինչ ընտրությունները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր. «Եթե մենք կորցնենք Ստամբուլը, նշանակում է կորցնելու ենք ամբողջ Թուրքիան, եթե սայթաքենք Ստամբուլում, ապա կխորտակվի ամբողջ Թուրքիան»։

Թուրքագետի խոսքով, Էրդողանը միանձնյա տիրակալ է դարձել, ինչ-որ ասում է, անում է, կուսակցությունն էլ նրան ենթարկվում է, քանի որ ոչ հարազատ կուսակցությունում, ոչ էլ ընդդիմադիր կուսակցություններում խարիզմատիկ այլ գործիչներ չկան։

«Էրդողանին հետաքրքրում է Ստամբուլը, որը համարվում է Թուրքիայի մշակույթի, ֆինանսական կենտրոնը, ունի մոտ 16 մլն բնակչություն, քաղաքապետը նախարարից ազդեցիկ է։ Եթե ընտրված քաղաքապետը նորմալ աշխատեր, ապա իր կուսակցության համար կապահովվեր միլիոնավոր ձայներ հաջորդ ընտրություններում»,-Էրդողանի վախերն այսպես մեկնաբանեց Չաքրյանը։

Նկատենք, որ Թուրքիայի ԿԸՀ այս որոշումը խիստ քննադատության է արժանացել ինչպես Թուրքիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Ստամբուլում նոր ընտրություններ անցկացնելու որոշմանը դեմ են արտահայտվել նաև Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլահ Գյուլը, նախկին ԱԳ նախարար Դավութօղլուն, եվրոպական կառույցների ու երկրների տարբեր պաշտոնյաներ, նրանք պնդում են, որ ԿԸՀ-ն մինչ այս պահը դեռ չի նշել որևէ համոզիչ փաստարկ, թե ինչու է անհրաժեշտ կազմակերպել նոր ընտրություններ։

«Ստամբուլի ընտրությունները չեղյալ հայտարարվեցին: Ժողովրդավարության դագաղին մի մեծ մեխ ևս խփվեց»,-այսպես էր որոշմանն արձագանքել Թուրքիայի մեջլիսի ազգությամբ հայ պատգամավոր Գարո Փայլանը։

Քննադատողների մեծ մասն ընդգծում են,  Թուրքիայում ընտրությունները պետք է նորից անցկացվեն միայն այն պատճառով, որ իշխող կուսակցությունն այդ ընտրություններում պարտվել է։
Թուրքական մամուլի արձագանքներին Չաքրյանը հետևել է, սակայն հիասթափվել։

«Էրդողանը մամո՞ւլ է թողել։ Բոլորը վախեցած են, Էրդողանին են գովում։ Օրը երկու տեղ ելույթ է ունենում մի քանի ժամ տևողությամբ։ Երեկ էլ միացրել եմ լուրերը նայեմ, ընդհատեցին, Էրդողանի ելույթը դրեցին։ Վախեցած են, նաև այդ պատճառով է, որ բողոքի ակցիաներ չկան»,-ասաց թուրքագետը։

Մարտի 31-ին Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրություններում երկրի խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Ստամբուլում հաղթել էր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP)։

Ստամբուլում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն ստացել է 4.159.650 ձայն, իսկ «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) թեկնածու Բինալի Յըլդըրըմը` 4.131.751 ձայն:

Ստամբուլում պարտված իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (AKP-ԱԶԿ) քաղաքի տարբեր շրջանների արդյունքները բողոքարկելուց հետո ԿԸՀ էր ներկայացրել քաղաքապետի ընտրությունը չեղարկելու և նոր ընտրություն անցկացվելու պահանջով դիմումը: Դրանից օրեր անց ԿԸՀ-ը որոշում կայացրեց չեղարկել ընտրությունները՝ չեղյալ հայտարարելով 16.000 ձայնի առավելությամբ քաղաքապետ ընտրված ընդդիմադիր ԺՀԿ-ի թեկնածու Էքրեմ Իմամօղլուի մանդատը:

Թուրքիայի խոշորագույն քաղաքի քաղաքապետի նոր ընտրությունների օր է նշանակվել հունիսի 23-ը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:48
Կանգնած ենք եղբայրական Լիբանանի կողքին. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ում ցավակցական գրառում է կատարել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում պայթյունի հետևանքով...
Աղբյուր` Panorama.am
23:22
Բեյրութում տեղի ունեցած պայթյունից մասնակիորեն վնասվել է Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը. ՀՀ ԱԳՆ
Լիբանանում ՀՀ դեսպանությունը (Լիբանանում Հայաստանի դեսպանություն Embassy of Armenia to Lebanon) կապի մեջ է Լիբանանի պատկան մարմինների և տեղի...
Աղբյուր` Panorama.am
22:54
Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվել է Նազար Նաջարյանը
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է նաև լիբանանահայ քաղաքական գործիչ Նազար Նաջարյանը։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
22:21
Ամուլսարում իրավիճակը շարունակում է լարված մնալ
Ամուլսարի տարածքում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ամուլսարի պահապանները պահանջում են հանդիպում կառավարության հետ, իրենց պահակակետ...
Աղբյուր` Panorama.am
21:53
Բեյրութում հզոր պայթյունի հետևանքով 10 մարդ զոհվել է, կան վիրավորներ
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի կենտրոնից ոչ հեռու՝  նավահանգստային գոտում տեղի է ունեցել հզոր պայթյուն։ «Ռոյթերզ» գործակալության...
Աղբյուր` Panorama.am
20:51
Ջերմուկի բնակչության մեծամասնությունը դեմ է Ամուլսարի շահագործմանը․Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով անդրադարձավ Ամուլսարի լարված իրավիճակին, նշելով, որ ընտանիքով Ջերմուկ...
Աղբյուր` Panorama.am
20:34
10 ավելի քվեաթերթիկների առկայությունն արձանագրել է հենց հաշվիչ հանձնաժողովը
Դատավորների ընդհանուր ժողովի 31.07.2020 թվականի որոշմամբ ձևավորված հաշվիչ հանձնաժողովի կողմից հայտարարություն է տարածվել, որում մասնավորապես...
Աղբյուր` Panorama.am
20:29
ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․կան տուժածներ
Օգոստոսի 4-ին, ժամը 17։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
20:22
Գրականության ասպարեզում ներդրած ավանդի համար «Վաչագան Բարեպաշտ» մեդալով պարգևատրվել է Լևոն Ադյանը
Ստորագրած հրամանագրիս համաձայն՝ գրականության ասպարեզում ներդրած ավանդի համար և ծննդյան 80-ամյակի կապակցությամբ՝ անվանի արձակագիր, թարգմանիչ,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Լանջիկում սոցիալապես անապահով անձանց անուններով տարիներ շարունակ սոցիալական աջակցության գումարներ են ելքագրվել և յուրացվել
Շիրակի մարզի դատախազության կողմից մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ իրականացված պատշաճ և ամենօրյա դատախազական հսկողության...
Աղբյուր` Panorama.am
20:08
Միայն բնակիչների սեփականությունը նախկին տեսքին վերադարձնելը բավարար չէ․ Պապիկյան
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը այսօր այցելել է սահմանամերձ Բերդ համայնք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԵՆ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ԱՄՆ-ը ցանկանում էր ամբողջովին արգելափակել «TikTok»-ը, և ոչ թե ստիպել վաճառել այն
Չինական «TikTok» սոցիալական ցանցի հիմնադիր Ժանգ Յիմինգն ասել է, որ ԱՄՆ իշխանությունների վերջնական նպատակը երկրում սոցիալական ցանցն...
Աղբյուր` Panorama.am
19:52
Արսեն Մելքոնյան. Ճգնաժամը՝ որպես բիզնեսի զարգացման նոր հնարավորություն
2020 թվականի սկզբից կորոնավիրուսով պայմանավորված դժվարությունները նոր կանոններ սահմանեցին բիզնեսի համար: Շատ դեպքերում ստեղծված դժվարությունները...
Աղբյուր` Panorama.am
19:47
Սեղանի թենիսի աշխարհի անհատական առաջնությունը չեղարկվել է
Սեղանի թենիսի աշխարհի անհատական առաջնությունը, որը նախատեսված էր անցկացնել  ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում,  2021թ․ հունիսին, չեղարկվել է։...
Աղբյուր` Panorama.am
19:40
Մեր պահանջն է վագոն տնակները տեղափոխեն դեպի ներս, ապահովեն բուֆերային գոտի․ բնապահպան-ակտիվիստ
Վայոց ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը և Ամուլսարի պահապանները զրույց ունեցան։ Քաղաքացիները հետաքրքրվեցին, թե արդյոք ոստիկանությունը պաշտպանում է...
Աղբյուր` Panorama.am
19:31
Մահացել է դերասան Ռենի Սանտոնին
82 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասան Ռենի Սանտոնին: Դերասանի մահը վրա է հասեl Լոս Անջելեսում հյուրընկալության ժամանակ, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
19:25
Երևանի Կենտրոն համայնքի զբոսայգիներում խախտումներ են արձանագրվել
ՀՀ պարետի հունիսի 16-ի N 139 որոշման համաձայն՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ոստիկանության հետ համատեղ շարունակել է խստացված...
Աղբյուր` Panorama.am
19:16
ԱՀ ՊԲ-ում ցուցադրական պարապմունքներ են անցկացվել
Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ անցկացվել են մարտավարաշարային ցուցադրական...
Աղբյուր` Panorama.am
19:09
Կրկնայցերը բացահայտում են՝ արդեն դիտարկված տնտեսավարողների զգոնությունը թուլանում է. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների լայնածավալ մշտադիտարկումները հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում...
Աղբյուր` Panorama.am
19:02
ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել Ջերմուկ քաղաք
Ամուլսարում քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ ահազանգեր ստանալուն պես Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման...
Աղբյուր` Panorama.am
18:55
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այսքան չարացել ժողովրդի հանդեպ
Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Քիչ առաջ ոստիկանները բերման...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մահացել է անվանի հնագետ Գրիգոր Արեշյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` անվանի հնագետ Գրիգոր Արեշյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով՝ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Հունաստանը կոչ է արել Թուրքիային վերանայել Լոզանի պայմանագիրը
Թուրքական լրատվամիջոցներում տեղ գտած պնդումների համաձայն՝ Հունաստանը կոչով դիմել է Թուրքիային 2023 թվականի հուլիսի 24-ին ընդառաջ Լոզանի...
Աղբյուր` Panorama.am
18:27
Ամուլսարում շարունակում է իրավիճակը լարված մնալ․ կան բերման ենթարկվածներ
Հրմշտոց, քաշքշոց, բերման ենթարկվածներ․Ամուլսարի հանքավայրի շահագործմանը դեմ պայքարող քաղաքացիների ու ոստիկանների միջև լարված իրավիճակ է։ Մի...
Աղբյուր` Panorama.am
18:19
4933 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում է կայացվել
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ օգոստոսի 3-ի  դրությամբ  կայացվել է 4933 կազմակերպության գործունեության ...
Աղբյուր` Panorama.am
18:10
Ծաղկաձորում հյուրանոցների աշխատանք է կասեցվել
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր կասեցումներ է իրականացրել Ծաղկաձորում գործող 7 հյուրանոցում՝ պարետի որոշմամբ 24 ժամով արգելելով...
Աղբյուր` Panorama.am
17:58
Ավտոերթ ընդդեմ Ամուլսարի շահագործման
Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ քաղաքացիները ավտոերթ են իրականացնում դեպի Վայոց Ձորի մարզ։ Նրանք իրենց բողոքի ձայնն են բարձրացնում առ այն, որ...
Աղբյուր` Panorama.am
17:54
«Հայրենիք»-ը դիմելու է առաջատար տնտեսագետներին ու փորձառու գործիչներին
հակաճգնաժամային ռազմավարության մշակման համար
Աղբյուր` Panorama.am
17:47
Ռոմանոս Պետրոսյանն Ամուլսարի խնդրին ծանոթանալու համար ժամանակ է խնդրում
Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանին  «Ազատություն» ռկ-ի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում մի քանի օգտատերեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ցուցադրվեցին  ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները
15:41 21/07/2020

Ցուցադրվեցին ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}