Քաղաքական 12:00 08/05/2019 Հայաստան

Սեյրան Օհանյան. Վստահեցնում եմ` ես այսօր էլ ձեզ հետ եմ

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն, ով այսօր մեղադրյալի կարգավիճակ ունի մարտի 1-ի գործով, շնորհավորական խոսք է հրապարակել՝ ուղղված հայրենական պատերազմի վետերաններին, արցախյան հերոսամարտի մարտիկներին, երկրապահներին, զինվորներին ու սպաներին։

«Առանձնահատուկ սիրով և հպարտությամբ շնորհավորում եմ բոլորիս մայիսյան փառահեղ հաղթանակների՝ Եռատոնի կապակցությամբ։

Անցել է կես դարից ավելի, սակայն Հայրենական մեծ պատերազմում խորհրդային բազմազգ միության հաղթանակը այսօր էլ արիության ու նվիրումի, խաղաղությունը գնահատելու և փայփայելու, համամարդկային հանդուրժողականության մեծագույն դաս է երիտասարդ սերունդների համար։ Կողք կողքի մարտնչելով՝ մեր պապերն ու հայրերը, որտեղից էլ լինեն ծնունդով՝ արևմուտքից թե արևելքից, հարավից թե հյուսիսից, դարձել են զինակից եղբայրներ, մարտական ընկերներ և իրենց կյանքը նվիրաբերելով՝ կանգնեցրել ավերածությունների, անդառնալի ողբերգությունների, ցեղասպանության այն ահեղ, դժոխային հորձանուտը, որ մոլեգնում էր Երկրորդ աշխարհամարտի ծանրագույն տարիներին։

Տոգորված մեր պապերի և հայրերի սխրանքներով, տոկունությամբ, նրանց փորձով իմաստնացած՝ հայ ժողովուրդը շարունակել է պայքարել՝ պաշտպանելով նախնիների դարավոր բնօրրանում ազատ, անկախ ապրելու իր իրավունքը և նոր, փառահեղ հաղթանակներ կերտել, որոնցից է հայոց հնամենի բերդաքաղաք Շուշիի ազատագրումը. այն բեկումնային դարձավ Արցախյան պատերազմում և նոր էջ բացեց հայ ժողովրդի պատմության մեջ։

Պատերազմի դաշտում ձևավորված կամավորականների, ազատամարտիկների, երկրապահների ջոկատները, համախմբվելով մեկ գաղափարի շուրջ, մեկ բռունցք դարձած, փառքով են կատարել իրենց խնդիրը և հետագայում էլ նույն վճռականությամբ Հայկական բանակի առաջամարտիկները դարձել՝ գիտակցելով, որ Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանությունը, հայ ժողովրդի անվտանգությունն ապահովել կարող են միայն վերից վար հստակ ենթակայությամբ գործող, միասնական ծրագրով առաջնորդվող և մեկ միասնական հրամանատարություն ունեցող կանոնավոր զինված ուժերը։

Մայիսի 9-ին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը տոնում է իր կազմավորման 27-րդ տարեդարձը:

Եվ ես ուզում եմ առաջնահերթորեն շնորհավորել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին, որտեղ անցել են իմ ծառայության ամենաբարդ, ամենապատվաբեր տարիները. նա այսօր էլ շատ հարազատ և թանկ է ինձ համար։

Նա է Արցախի անվտանգության, ռազմաքաղաքական կայունության և խաղաղության երաշխավորը և արդեն մեկ քառորդ դար պատվով է լուծում իր առջև դրված բարդ խնդիրները:

Ես չափազանց բարձր եմ գնահատում եմ այն ազնիվ նվիրումը, անտրտունջ ջանքերը, որով ազգային բանակի զինվորներն ու հրամանատարները շարունակում են կատարելագործել իրենց մարտական պատրաստվածությունն ու կարողությունները և արժանապատվորեն իրականացնում ամենօրյա լարված և հիրավի հերոսական ծառայությունը՝ անառիկ պահելով մեր մարտական ընկերների, մեր որդիների արյամբ գծված սահմանները:

Վստահեցնում եմ` ես այսօր էլ ձեզ հետ եմ, և եթե հարկ լինի, կկանգնեմ արիաբար մարտնչող զինվորի, հրամանատարի կողքին:

Արցախյան պատերազմի տարիներին՝ ոչ միայն հաղթանակների, այլև ծանր նահանջի ժամանակներում, կազմավորվել է նաև Երկրապահ կամավորականների միությունը, և մայիսի 8-ին մենք նաև նրանց՝ Երկրապահի օրն ենք նշում՝ գիտակցելով, որ այսօր երկրապահ է Հայաստանի և Արցախի յուրաքանչյուր քաղաքացի, և յուրաքանչյուր հաղթանակի ու պարտության համար պատասխանատու է մեզանից յուրաքանչյուրը։

Եվս մեկ անգամ շնորհավորելով և իմ խորին երախտագիտությունը հայտնելով մեր երկաթե, անընկճելի ժողովրդին՝ խաղաղություն, արժանապատիվ և բարեկեցիկ ապագա եմ մաղթում նրան և խորապես հավատում նրա մեծ ու երջանիկ ապագային։

…Ես համոզված եմ՝ Արցախյան գոյամարտի անցյալ և ապագա վեհության մասին դեռ նոր ասքեր են հյուսվելու…

Եվ սերունդները հավերժ խոնարհվելու են այն քաջերի շիրիմներին, որոնք Արցախյան հերոսամարտի առաջին օրից մինչև ապրիլյան քառօրյա պատերազմը, մինչև այսօր իրենց կյանքն են զոհաբերել հանուն խաղաղության, հանուն մեր փոքրիկ, սրբազան հողակտորի»,-նշված է ֆեյսբուքյան իր էջում հրապարակած խոսքում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:01
«Պատիվ ունեմ». Հնգաթևն աստղն ու եռաբաղադրիչ «Ուղղի՛ ր մեջքդ։ Կպնե՛ նք գործին։ Որ ապրե՛նք» կարգախոսը
«Մենք պետք է ապրենք ու արարենք մեր հայրենիքում, և պետք է ապրենք ու մեզանով ապրեցնենք Հայաստանն ու Արցախը»։
Աղբյուր` Panorama.am
14:44
Հայաստանի իշխանությունները կարծես Ալիևի փաստաբանները լինեն. Վարդան Դևրիկյան
«Մեր մոտ ստեղծվել է մի արտառոց հոգեբանական իրավիճակ, երբ մեր ժողովրդի մի որոշակի հատված պատրաստ է մեր երկիրը թողնելու՝ ասելով, թե ավելի...
Աղբյուր` Panorama.am
14:36
Ցուցակում չլինելը չի նշանակում ընտրություններին չմասնակցել. ՀՀ երրորդ նախագահ
«Ինչո՞ւ ցուցակում չեմ կամ ավելի ճիշտ՝ ինչո՞ւ ցուցակը ես չեմ գլխավորում»։
Աղբյուր` Panorama.am
13:46
Սիրելի՛ ժողովուրդ, մենք գալիս ենք քո դուռը՝ լսելու քո խնդիրը և լծվելու դրա լուծմանը. Արթուր Վանեցյան
«Ամուր պետության հիմքը ավանդական ընտանիքն է»,- այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի մասին հուշագրի ստորագրման արարողության...
Աղբյուր` Panorama.am
13:44
«Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի հուշագիրը
Պատրաստ ենք ծառայել Հայրենիքին»
Աղբյուր` Panorama.am
13:30
Չենք կարող և բարոյական իրավունք չունենք մի կողմ քաշվելու և անտարբեր հետևելու պետության կործանման ընթացքին. Սերժ Սարգսյան
«Հուշագրի ստորագրմամբ կմեկնարկի այս փուլի մեր պատվի գործը, այն է՝ առաջիկա ընտրություններում ընդդիմության հաղթանակի շնորհիվ հեռացնել...
Աղբյուր` Panorama.am
13:21
ՀՀ-ն վճռական է բոլոր միջոցները ձեռնարկել՝ ապահովելու իր տարածքային ամբողջականությունը. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է ադրբեջանցիների կողմից ՀՀ սահմանը հատելուն և նրանց՝ ՀՀ տարածք ներխուժելուն։ «Մեկ...
Աղբյուր` Panorama.am
13:02
«Պատիվ ունեմ». Մեկնարկեց հուշագրի ստորագրման արարողությունը
Արարողությանը ներկա է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, երկու կուսակցությունների ներկայացուցիչներ։
Աղբյուր` Panorama.am
12:55
Հայկական ԱԷԿ-ում մեկնարկել է առանցքային պլանային-նախազգուշացնող վերանորոգումը
Հայկական ԱԷԿ-ը կկանգնեցվի 141 օրով՝ սա ամենաերկարատև ՊՆՎ է նախագծի մեկնարկից ի վեր։
Աղբյուր` Panorama.am
12:45
15.05.2021. «Հենակետ». Անվտանգության հարցերը՝ մեկ շաբաթում
«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է անվտանգության հարցերի վերաբերյալ ընթացիկ շաբաթում մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերը
Աղբյուր` Panorama.am
12:35
Ադրբեջանը իրավունք է ստացել «Ռոսնեֆտի» արտադրանքն Ուկրաինա արտահանելու
Ադրբեջանի SOCAR պետական նավթային ընկերությունը «Ռոսնեֆտի» հետ համաձայնագիր է ստորագրել Ուկրաինա, Լեհաստան, Բալթյան երկրներ և...
Աղբյուր` Panorama.am
12:18
Նյու Յորքի բնակիչները, չնայած Բայդենի հայտարարությանը, շարունակում են դիմակներ կրել
Նյու Յորքի բնակիչների մեծ մասը շարունակում է դիմակներ կրել, չնայած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այն հայտարարությանը, որ այժմ նրանք կարող են փողոց...
Աղբյուր` Panorama.am
12:14
Նիկոլը սա սարքել է Ալիևի ձեռքով, որպեսզի ընտրությունները հետաձգի. ազատամարտիկ Գառնիկ Առաքելյան
«Ո՞ւր է եղել հետախուզական վարչությունը։ Այդ բարձունքում 250 թուրք է նստած, ո՞վ է  երաշխավորը, որ արդեն 250 հոգի էլ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
12:07
Հնդիկ քաղաքական գործիչ. Կորոնավիրուսը նույնքան իրավունք ունի գոյություն ունենալու, որքան մարդիկ
Կորոնավիրուսը գոյության նույն իրավունքն ունի, ինչ մարդիկ։ Նման կարծիք է հայտնել Հնդկաստանի Ութարախանդ նահանգի նախկին վարչապետ Տրիեվենդրա Սինգհ...
Աղբյուր` Panorama.am
11:50
15.05.2021. Արցախում կորոնավիրուս է հաստատվել 4 մարդու մոտ
Արցախում մայիսի 14-ին կատարվել է 67 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: Վարակակիրները...
Աղբյուր` Panorama.am
11:31
«Հայկական Քաշաթաղը». Ցուցահանդես և դասախոսություն՝ Հովհ․ Թումանյանի թանգարանում
Մայիսի 18-ին, ժամը 15.00-ին  Հովհ․ Թումանյանի թանգարանում բացվելու է «Հայկական Քաշաթաղը» խորագրով ցուցահանդես: Մինչև մայիսի...
Աղբյուր` Panorama.am
11:11
Մեղրիի լեռնանցքում ճանապարհահատվածը երկկողմանի փակ է
ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին Մ-2,...
Աղբյուր` Panorama.am
11:07
15.05.2021. Կորոնավիրուսի 282 նոր դեպք է գրանցվել, 16 մարդ մահացել է
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5372 կորոնավիրուսով հիվանդ։
Աղբյուր` Panorama.am
11:02
Զիդանը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Ռեալից»
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ, ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը այս մրցաշրջանի ավարտից հետո մտադիր է հեռանալ պաշտոնից, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
10:56
Պետք է անցնել արտակարգ ռեժիմում օպերատիվ կառավարման, կործանարար է այլևս ամեն րոպեն. Էդգար Ղազարյան
«Բոլոր քաղաքական ուժերը, կազմակերպությունները և քաղաքացիները պետք է անհապաղ կենտրոնացնեն իրենց ջանքերը այդ ուղղությամբ»։
Աղբյուր` Panorama.am
10:50
Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային որոշ հատվածներում իրադրությունը դեռևս չի հանգուցալուծվել. ՊՆ
«Ոտնձգությունները Հայաստանի ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի են, և ադրբեջանական կողմը պարտավոր է առանց նախապայմանների վերադառնալ իր ելման դիրքեր»։
Աղբյուր` Panorama.am
10:48
Երեկվա խեղճացած հակառակորդն այսօր մեզ հետ վարվում է որպես սեփական արժանապատվությունից զուրկ հանրույթի. Սենոր Հասրաթյան
ԶՈւ գնդապետ, Արցախի ՊԲ հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին ղեկավար Սենոր Հասրաթյանը գրում է. «Անգամ 2020-ի աշնանային պատերազմի...
Աղբյուր` Panorama.am
10:46
Մի քանի ժամից պարզ կլինի. Սուրեն Սարգսյանը՝ ԱՄՆ Պետդեպի հայտարարության մասին
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն անդրադարձել է ԱՄՆ Պետդեպի վերջին հայտարարություններին։ «Եթե հաշված ժամերի ընթացքում հայկական կողմը...
Աղբյուր` Panorama.am
10:44
Ովքեր կարծում էին, թե տարածք հանձնելով խաղաղություն է հաստատվելու, մոլորյալներ են, չկա տենց բան. Վահան Իշխանյան
«Սև լիճը ծաղիկներն է, եթե կապիտուլյանտին հանդուրժում եք, սպասեք նոր ներխուժումների»։
Աղբյուր` Panorama.am
10:32
Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածից ավելի քան 200 հրթիռների արձակման մասին
Մայիսի 14 լույս 15-ի գիշերվա ընթացքում Գազայի հատվածից ավելի քան 200 հրթիռ է արձակվել Իսրայել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում...
Աղբյուր` Panorama.am
10:24
Պատերազմի մասնակից Նարեկ Ավանեսյանի անհատական ցուցահանդեսը կբացվի «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում
Այսօր ժամը 15։00-ին «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում տեղի կունենա Նարեկ Ավանեսյանի անհատական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը...
Աղբյուր` Panorama.am
10:18
Երուսաղեմի և Պաղեստինի հարցերով ԱՄՆ-ն պատվիրակ է ուղարկել Թել Ավիվ
Իսրայելի և Պաղեստինի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալ Հադի Ամրը ժամանել է Թել Ավիվ՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ...
Աղբյուր` Panorama.am
10:07
«Վերին Շորժայի ուղղությամբ ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողներին շրջափակման մեջ վերցնելու մասին լուրերը կեղծ են»
«Տեղեկատվության ստուգման կենտրոնին» ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբից հայտնել են, որ որոշ լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը հրաժարվեց պատասխանել, թե ինչու էր մասնակցում ԱԽ նիստին
16:29 13/05/2021

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը հրաժարվեց պատասխանել, թե ինչու էր մասնակցում ԱԽ նիստին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}