Մշակույթ 10:40 09/05/2019 Հայաստան

Լևոն Խեչոյան. «Սև գիրք, ծանր բզեզ»

«…Լսե՞լ ես, քաղաքում խնոցիներ հեծած յոթ վհուկներ են երևացել…»

90-ականների` հաղթած հեղափոխությանը հետևած ցուրտումութն էր: Պատերազմող Հայաստանի երկու զուգահեռ աշխարհները:

Քաղաքում, ինչպես այսօր, սահմանների ու պատերազմի հետ համեմատած, խաղաղության պատրանքի մեջ ապրում էին մարդիկ: 80-ականների վերջի անհավատալի ու չգերազանցված սերն ու համերաշխությունն անցել էին, մարդիկ կքել էին կենցաղի, հանապազօրյա հացի կռվի, ցրտի ու գոյության գրեթե անհույս պայքարի տակ:

Ու վեհ ու սիրով լի հարաբերություններին փոխարինելու էին եկել ճղճիմ խաբեությունը, խորամանկների, առևտրի, գողության, թալանի հարաբերությունները: Քաղաքին (ասել է, թե սահմանների ներսում) խնոցիներ հեծնած յոթ վհուկներն էին բաժին հասել, որ յոթ մահացու մեղքերն էին շաղ տալիս քաղաքի վրա. հպարտությունն ու որկրամոլությունը, ագահությունն ու նախանձը «եւ մասք նոցայ․․․»:

******
Գրքում կարծես թե հստակ ժամանակագրություն չկա, չնայած սկիզբը, ընթացքն ու վերջը «ֆիզիկապես» իրենց տեղերում են: Խեչոյանը, ասես Գողթան երգիչ, ասքեր է ստեղծում, լեգենդը, միֆը խառնում իրականության հետ, հյուսում Հայաստանի հերթական դժվար ժամանակահատվածի մասին երգող էպիկական պոեմ։

Ընդհանրապես, Խեչոյանին կարդալիս մտքում ինչ-որ խոշորացույց է պետք գործի դնել: Շատ կարևոր մանրամասներ, խիստ էական ասելիքը պետք է փնտրել տողատակերում: Եւ երբ խոշորացույցը մի քիչ մոտեցնում ես, տեսնում ես, որ Խեչոյան-Օնանի համար աստվածատուր Հողի մասին հեքիաթը (որում բարին ի վերջո պիտի հաղթի չարին) սկսել էր վաղուց: Նույնիսկ ավելի վաղ, քան վրացա-խորհրդային իշխանությունների թշնամանքը իր հոր հանդեպ, մինչ կտտանքները, որին ենթարկում էին հորը: Ջավախքում նրա պապական ընտանիքի հաստատվելուց էլ առաջ:

Խեչոյանը ընդամենը մի քանի տողում է հիշում իր տատին, որը, Արևմտյան Հայաստանի կարոտից ու ցավից «խելագարված», հանդերում ման էր գալիս: Էրգիրն էր փնտրում: Հետո արդեն հայրն էր հանդերից «բերում ավելին, քան ամբողջ կյանքում աշխատածը»՝ պատմություններ հողը կորցնելու, հողին տեր լինելու, հողի պատմած ավանդազրույցների, հողի փոխանցած իմաստության մասին:

Ու հետո նոր միայն հոգեվարքի մեջ գտնվող ԽՄ-ի ճիգերը՝ ճնշելու մարդկանց պայքարն իրենց հողի համար: Սկզբից՝ խորհրդային մեքենայի տեսանկյունից, ընդամենը միջհամայնքային կոնֆլիկտ, հետո խորհրդային զորքերի ռազմական գործողությունները սեփական քաղաքացիների դեմ, այնուհետև փլուզումն ու քաոսային վիճակը և իսկական կենաց-մահու պատերազմը: Եւ ի վերջո ժամանակավոր հրադադարը և մեր ավելի քան քսանամյա ներկայիս խաղաղության պատրանքը:

***************
ՀՈՂԸ

«Երբ տղաները եկան մեզ ազատելու, Վահրամն արդեն քարանում էր:  Հողի երեսին արյան լճակը՝ կարմիր, մահվան հավերժությունը՝ սև։»

Եթե ուզում ես լսել Հողի ձայնը, ապա պետք է դուրս գաս քաղաքից՝ խնոցիներ հեծնած վհուկների աշխարհից։ Քաղաքում հողը ծածկված է մարդկանցից։ Պիտի գնաս դեպի հողը, որ զգաս նրա շնչառությունը։ Հողը, որի ամեն հատիկը թանկ է: Միակ է: Այդ միակ հատիկներով միլիմետր առ միլիմետր, մաս առ մաս, կտոր առ կտոր հավաքվել է հարազատ ռելիեֆը, հայրենիքը:

Թանկ հողը։

Ու մեզ ուրիշի հողը պետք չի: Անգամ փշուրը։ Մերը մեր փշուրներն են ու ամեն փշուրին կուլ գնացած կյանքերը: Որովհետև մինչև «ցորենի» հատիկը չմեռնի… հողը հայրենիք չի դառնա:

«Կարաբինը ձեռքիս՝ պառկել եմ հողի վրա. փորիս տակ շնչում, ազդրերիս արանքը սեղմվում, խլրտում է հողը, պառկել եմ նրա վրա, ինչպես սեփական կնոջ վրա են պառկում՝ որդեսերման սերմով բեղմնավորելու համար:»

Կարծում եմ՝ անհնար է գրել հողի ու հողի համար կռվի մասին, եթե դու չես մասնակցել այդ կռվին: Գիտակցաբար կռվել: Հանուն այս հողի մարդիկ թողնում էին իրենց ապահով կյանքը, շատերը այլ՝ բացարձակապես ապահով երկրներից, գալիս կռվելու նրա համար։

Մարդը (տղամարդը) կայացնում է որոշումը, կանգնեցնում է իր արդեն ապրվող կյանքը, թողնում կենցաղը, հասնում մարտի դաշտ ու զրոյական կետից սկսում ինչ-որ նոր կյանք, որը կարող է անմիջապես կտրվել, կամ կարող է ձգվել մինչև վերջ։ Միլիոնավոր հնարավոր սցենարներ մարդու մեկ կյանքի համար։

«Հետո Մհերին չէինք ճանաչում, մարմինը մաշվել էր: Ոտքերը կապել էին հետևակի մարտական մեքենայից, բնակչության կռվելու ոգին բարձրացնելու համար ցուցադրական քարշ էին տվել իրենց գյուղերի միջով: Հողի հետ շփվելուց դեմքերը ձեռքերը իրենք իրենց արձակած յուղից վառվել, հալվել ու սևացել էին: Գարանյան Սերոժը գուլպայից ճանաչեց, ասաց. «Մհերն է: Երեկ գիշեր՝ մարտից առաջ, գուլպան ես եմ կարկատել: Ինքը չէր կարողանում, տվեց ինձ, հաստատ ինքն է, սա իմ կարն է»:

Մարդիկ կենցաղային մարդկանցից վերածվում են զինվորների։ Զինվորները, որ քաղաքում ով ասես կարող են լինել, հողի սահմանագծին կանգնած, դառնում են պահապան հրեշտակներ: Ընդամենը երեք տարի առաջ 100-ից ավելի մեր զինվորները գնացին ու խառնվեցին զվարթուններին, որ չլինի թե մեղավոր Քաղաքում մարդիկ իրենց փափկասուն կենցաղից զրկվեն:

***************
Ծանր բզեզ

«Արտասովոր էր զոհին տեսնելը, որովհետև այդ նա՝ հետագա ամբողջ կյանքի ընթացքում մեր ետևից պիտի քայլեր, ինչպես պարանը վիզը գցած կարմիր երինջ: Նրանով դառնալու էինք մեկընդմիշտ կապանքված՝ ծանր, գերծանր բան՝ հողագնդի վրա ընկած:»

Երբ հողի զինվորները ետ են գալիս քաղաք, նրանք խեղդվում են մահացու մեղքերի մեջ թաղված քաղաքում: Ու երկատվում է անձը խելագարության մեջ:

Այս գիրքը կարծես պոեմ լինի, թեև՝ չափածո։ Կրկներգերով: Գնալով ուժգնացող, ծանրացող ակորդներով:

Օնանը ժպտում է:

Օնանը խելագարվում:

Ի՞նչն է մարտիկի համար ավելի դժվար՝ ծանր, կիսաքաղց ու կիսազեն պատերազմե՞լը, թե՞ խաղաղության մեջ՝ պատերազմի, ընկերների, մահվան մասին հիշողությունների բեռը շալակին, կենցաղում ապրելը:

Օնանը հռհռում է:

Ծանր բզեզը՝ մարդը ինքն է, ավելի ճիշտ իր մի մասը, որ մյուս հատվածի արագ ու անմտածված, բնազդային արարքներից հետո անցնում է՝ գիտակցությամբ ու գիտակցության ծանրությամբ: Մեղքերի, մտքերի, արարքների, կյանքի ընթացքում ապրածի, վերապրածի, մեծ ու փոքր, ծանր ու թեթև սայթաքումների մասին ռեֆլեքսիան, հոգսերը, կենսափորձի ողջ ծանրությունը: Ապրելու ծանրությունը: Հիշելու կարողությունը, որից ազատում չունի:

Մի ծանր բզեզ անցավ:

Այնքան բան կա դրած մարդուս ուսերին՝ հիշողությունների բեռը, պատմական իրողությունները, ողբերգությունները՝ ընտանեկան ու ազգային, ու կռիվը հողի համար՝ հանուն կորցրած այն մեկի: Ի հատուցումն:

Պատերազմում խելագարվում ես: Նույնիսկ եթե դա արտահայտվում է փափուկ կյանք վերադառնալուց հետո, դու պատերազմում ես խելագարվել:

Երբ գիտես, որ ամեն փոս կարող է դառնալ քո վերջին հանգրվանը, ինչպես ընկերոջինդ, որին քիչ առաջ հողին հանձնեցիք, կամ որի մարմնի մնացորդները ստանալու համար դժոխքի բաժին դարձաք, բայց հետ եկաք: Անդին պիտի հանդիպես, փոսն ընկար պատահաբար: Այն քե՛զ իր մեջ կառնի կամ ընկերոջդ:

Ի վերջո, ճանապարհը բոլորինը նույնն է:

*********

Եւ վերջում․․․

«Մենք հասանք երազների հովիտ, դու ի՞նչ ես կարծում, արդեն հասե՞լ ենք…»

Այս գիրքը պատերազմի թելադրած պայմաններում անգամ մարդկայնությունը չկորցնելու մասին է: Դու թշնամու ոսկորները մի կերպ հավաքում տանում ես՝ ընկերջդ մարմնի հետ փոխանակելու համար: Քայքայվող մարմինը քայքայվող մարմնի դիմաց: Ոսկորը՝ ոսկորի: Թվում է, թե հողին ի՞նչ տարբերություն՝ ո՛ւմ կամփոփես իր մեջ: Ու մահացածին՝ թե որտեղ: Բայց չէ՛, անազնիվ կլինի ընկերոջդ ու հողի առաջ։ Ինքդ քո առաջ։ Դու դժոխքով անցնում ես, զզվանքից փսխում ես (այնքան, մինչև «զուլալ ջուր գա», մինչև մաքրվես զուլալության աստիճան), որ Հողի ու Երկնքի առաջ հանկարծ չմեղանչես. Հողը թող Իր զինվորին վերցնի: Չէ՞ որ հողը սրբագործվում է զինվորի մարմնով և արյամբ:

Եվ սերովբեն, որ կռվի դուրս գալու առաջին իսկ օրն անհետ կորավ, ձեզ պահապան էր: Նա անէացավ, անհետացավ, բայց խնոցիավոր վհուկներին՝ մահացու մեղքերին, մոտ չթողեց պատերազմի զինվորներին: Վհուկները խաղաղության մեջ թմրած քաղաքին բաժին հասան, իսկ վեցթևյան Սերովբեն՝ Հողի համար պատերազմող մարտիկների անունից Երկնային Հորը սրբասաց ձայնով «սո՜ւրբ, սո՜ւրբ» երգեց, որ նրանք անպիղծ մնան:

«Հետո կենտրոնից հրամանատարների ու գեներալների հրամանը եկավ՝ գերեզմանոց չպղծել: Բայց նրանց ձայնի վրա, մեր ալիքի մեջ, մեկը միապաղաղ ձայնով, դարձյալ Սերովբեին էր որոնում»:

Հեղինակ՝ Ն․Ա․
Աղբյուր՝ https://ereqnuk.wordpress.com



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:44
Տավուշցիների հետլ են մհասարակական-քաղաքական, մշակույթի ու արվեստի գործիչներ, հոգևորականներ
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք որ տեղի բնակիչների պայքարին միացել են նաև Կարին Տոնոյանը,...
Աղբյուր` Panorama.am
23:30
7-րդ օրը դերասան Արման Նավասարդյանը միացավ տավուշցիներին
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբության էջիս տեղեկանում ենք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Արման...
Աղբյուր` Panorama.am
23:15
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել  հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
22:23
Նիկոլ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
21:55
Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, այ խեղկատակնե՛ր. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Ալեն Սիմոնյանի նմաններն հայտարարում են, թե էդ ի՜նչ ներկայացումներով են զբաղվցում․ սա ներկայացում չի, ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:22
ՀՀ-ի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են. «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին...
Աղբյուր` Panorama.am
21:02
Փաշինյանը՝ օրենքով ադրբեջանի քաղաքացի
Երբ նիկոլը գնում էր ընտրությունների, Հայաստանը, ըստ իր հայտարարությունների, տարածքային ամբողջականություն էլ չուներ, «կադաստրի թուղթ»...
Աղբյուր` Panorama.am
20:52
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ
2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան...
Աղբյուր` Panorama.am
20:39
Եթե սա մեր հողը չի, Ադրբեջանին ա, ո՞նց եք էս կադաստրի վկայականը մեզ տվել․ Տավուշի բնակիչ
«Ադրբեջանն ա մեզ էս վկայականները տվե՞լ,  եթե սա Տավուշի մարզի հողը չի, բա ո՞ւմն է։ Թող գան մենք էս վկայականը տանք իրանց, եթե սա մեր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնում են․ «Միջազգային լայն աջակցության և ճնշման շնորհիվ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ինչո՞ւ է ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել 7 անձի մասին, երբ ՁՊՎ-ում 8 ձերբակալվածներ կային․ Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական...
Աղբյուր` Panorama.am
20:05
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում։ Նշենք, որ այսօր առավոտից սկսվել են բողոքի ակցիաներ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Նոր եմ հիվանդանոցից դուրս գրվել, եկա այստեց, իմացա խնդիր կա․ Գնդապետ Միհրան Մախսուդյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց՝ միանալով բողոքի ակցիա իրականացնողներին։ «Նոր եմ...
Աղբյուր` Panorama.am
19:47
15 զինվորի գլուխը կերավ, ես այդ զինվորներին պահել եմ, գիտեմ, անբնակ վայր բերին մտուցին ու վառեցին․ Ազատ գյուղի բնակիչ
«Ես երեք ամիս կռվել եմ , էս է իմ վիճակը։ Նոր եմ վիրահատվել, 800 հազար դրամ փող եմ տվել, դե թող Նիկոլը կեսը բերի տա ընձի։Ոչ մի բանով...
Աղբյուր` Panorama.am
19:36
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց  պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝  ոչ...
Աղբյուր` Panorama.am
19:19
Միասին կկարողանանք հասնել մեր նպատակին․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցից
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, որտեղից ուղերձ է հղել քաղաքացիներին։ Նա նշել է, որ  պայքարը շարունակվում է։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:09
Բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սադրելու կազմակերպիչը դու ես ․ պատգամավորը՝ ոստիկանին
 Լարված իրավիճակ է Երևան- Մարտունի ճաանապարհին։  Արդեն հայտնել ենք, որ քաղաքացիները փակել են ճանապարհը։ Ոստիկաններըփ փորձեցին բացել...
Աղբյուր` Panorama.am
18:40
Սա նոր տեսակի իրավաբանություն է․ Մելիքյանը՝ Մամիկոն Ասլանյանի դատական նիստի մասին
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։ Նշենք, որ  փաստաբանները...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական կազմակերպություններ
 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է 20 սահմանային սյուն. կառավարություն
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Կորոնավիրուսային վարակի ընթացքու 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։
Աղբյուր` Panorama.am
17:47
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝...
Աղբյուր` Panorama.am
17:38
Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է փաստաբան Արա Զոհրաբյանի և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}