Մարուքյան. ԼՂ հիմնախնդրով միջազգային հանրության հետ պետք է լավ աշխատանք տարվի
«Եթե ես բանակում ծառայած չլինեի, այսօր ես չէի լինի այն, ինչ կամ»,- Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նա նշեց, որ հայրենիքի պաշտպանությանը պետք է բոլորը մասնակցել։
Խոսելով արցախյան հակամարտության հիմնախնդրի մասին, Է. Մարուքյանն ասաց, որ միջազգային հանրության հետ պետք է լավ աշխատանք տարվի։
«Ադրբեջանն առանձին վերցած չի ասելու թող Արցախը վերադառնա։ Պետք է միջազգային հանրությունը ձևավորի այդ կարծիքը, որ դա լինի անքննարկելի հարց։ Այդ պարագայում Ադրբեջանը չի կարող ասել ոչ։ Մեր արտաքին գերատեսչությունը, դիվանագիտական կորոպուսն օրնիբուն պետք է աշխատեն, որ Արցախի հարցով միջազգային հանրությունն ունենա ձևավորված կարծիք»,- ասաց Է. Մարուքյանը։
Նա նշեց, որ իրենք իրենց աշխատանքն անում են, ԱԳՆ-ին, արտգործնախարարին էլ ասել են, որ հայկական դեսապանատները, դիվանագիտական ծառայությունները չպետք է հանգիստ ռեժիմով նստեն, պետք է խնդիրները վերևից հրահանգավորվեն, այսինքն ԱԳՆ-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելու դեպքում մեր գործունեությունը դժվարանալու է.Սուրեն Սաֆարյան