«Ավատար-2»-ի պրեմիերան մեկ տարով հետաձգվել է
The Walt Disney ընկերությունը տեղափոխել է ռեժիսոր Ջեյմս Քամերոնի «Ավատար» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերան։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին գրում է Variety-ը։
«Ավատարի» պրեմիերան կկայանա 2021 թվականի դեկտեմբերի 17-ին նախատեսված 2020 թվականի դեկտեմբերի 18-ի փոխարեն։ Ֆանտաստիկ ֆիլմի երրորդ մասն էկրան կբարձրանա ոչ թե 2021 թվականին, այլ 2023 թվականին, չորրորդ մասը՝ 2025-ին՝ 2024-ի փոխարեն։
Տարեթվերի փոփոխությունը կապված է այս և այլ ֆիլմերի իրավունքը 21st Century Fox-ից Disney-ին անցնելու հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում