Կիևում «Գեորգևյան ժապավենով» կնոջը ձերբակալել են
Կիևում ձերբակալել են մի կնոջ, որը ցանկացել է «Անմահ գունդ» ակցիային մասնակցել «Գեորգևյան ժապավենով»։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, նրա մոտ եղել է նաև Ստալինի նկարը։
Կնոջը տարել են ոստիկանություն հանգամանքները պարզելու։
Ուկրաինայում 2017 թվականի հունիսի 15-ին օրենքի մեջ է մտել Գեորգևյան ժապավենի պատրաստման և քարոզչության արգելքի մասին օրենքը, որի համաձայն, Գեորգևյան ժապավենը հանրային վայրում օգտագործողը, ցուցադրողը կամ կրողը տուգանվում է 32-97 դոլար ժապավենի կամ դրա պատկերն պարունակող իրերի բռնագրավմամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ