Հասարակություն 14:33 10/05/2019 Աշխարհում

Ավստրիայում Սորոսի հիմնադրամի արգելման մասին տեղեկությունը կեղծ է

Նախօրեին հայկական մի շարք լրատվամիջոցներում ու նաև սոցիալական ցանցերում տարածվեց  տեղեկություն՝  «Ավստրիան 28 օր ժամանակ է տվել Սորոսի «Բաց Հասարակությունների» հիմնադրամին փակվելու համար» վերնագրերով։ Նյութերում հղումները կամ ռուսական աղբյուրներն էին կամ տեղեկության «սկզբնաղբուր» համարվող «YourNewsWire» կայքը։

Այս տեղեկությունը, ինչպես պարզել է Panorama.am-ը, 2017թ.-ի հոկտեմբերի 19-ին  հրապարակել է  YourNewsWire.com կայքը, որն այսօր ներկայանում է արդեն այլ անունով՝ newspunch.com։

Հոդվածը, որն այսօր այլևս հասանելի չէ, ամբողջովին հորինված է եղել։ YourNewsWire կայքը հայտնի է ապատեղեկատվության տարածմամբ։

Հոդվածը հրապարկվել էր այն ժամանակ, երբ Ավստրիայում նոր կանցլեր էր դարձել Սեբաստիան Կուրցը, սակայն դեռևս չէր էլ ստանձնել կանցլերի պարտականությունները։ Հոդվածում ասվում էր, թե «Աշխարհի ամենաերիտասարդ առաջնորդն արգելում է Ջորջ Սորոսի հիմնադրամի գործունեությունն Ավստրիայում», իբր, ի պատասխան Սորոսի կողմից իր հիմնադրամին 18 միլիարդ ԱՄՆ դոլարի փոխանցման: Նշվում էր, թե Կուրցը 28 օր ժամանակ էր տվել՝ Ավստրիայում հիմնադրամի գործունեությունը դադարեցնելու համար։

Բացի այն, որ Սեբաստիան Կուրցը Ավստրիայի Կանցլերն է ու երիտասարդ, նյութում այլ ճշմարիտ տեղեկություն չի եղել, գրել է Politifact-ը։ Այդ ժամանակ «Բաց հասարակությունների հիմնադրամները» անգամ գրասենյակ չի ունեցել Ավստրիայում և չի եղել ոչինչ փակելու։  

Դեռևս  2017թ.-ին այս տեղեկությունը հերքվել էր, սակայն այդ ժամանակ տարածվել էր ռուսական լրատվամիջոցներում։ Իսկ թե ինչպես 2017թ.-ի «ֆեյք-նյուզը» երեկ հայտնվեց հայկական մեդիադաշտում, պարզ չէ։

Իսկ ինչ վերաբերում է Ավստրիայում Ջորջ Սորոսի հիմնադրամի գործունեությանը, ապա այն ներկայումս արդեն գրասենյակ ունի Վիեննայում։ Ավստրիայի կանցլեր Կուրցն էլ 2018թ.-ի նոյեմբերին հանդիպել էր Ջորջ Սորոսին ու քննարկել Կենտրոնական եվրոպական համալսարանը Բուդապեշտից Վիեննա տեղափոխելու հարցը, որտեղ, հնարավոր է, մեկնարկի 2019-2020 ուսումնական տարին։ 

Կենտրոնական եվրոպական համալսարանը հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություն է, որը գտնվում է Բուդապեշտում, սակայն Հունգաիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ընդունեց «Stop Soros» օրենքը 2018թ.-ի սկզբին ու մեղադրում է Սորոսին «անօրինական միգրացիան» խրախուսելու մեջ։ Օրբանը հայտարարել էր, որ համալսարանը գործել է առանց ամբողջական իրավական համապատասխանության։

Համալսարանը Բուդապեշտում հիմնադրվել է 1991 թ.-ին՝ Ջորջ Սորոսի ֆոնդի 880 մլն ԱՄՆ դոլար նվիրատվությամբ՝ այդպիսով ԿԵՀ-ը դարձնելով աշխարհի ամենահարուստ համալսարաններից մեկը։ Կենտրոնական եվրոպական համալսարանն ունի 2 դպրոց՝ Պետական քաղաքականության դպրոցը (School of Public Policy) և ԿԵՀ բիզնես դպրոցը (CEU Business School), 13 ամբիոններ ու 17 գիտահետազոտական կենտրոններ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:54
Իրանում ՀՀ դեսպանությունը ժամանակավորապես դադարեցնում է հյուպատոսական բաժնի աշխատանքը
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է, որ սկսած 2020 թ. փետրվարի 23-ից ժամանակավորապես...
Աղբյուր` Panorama.am
10:56
Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացել են Երևանում
Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
20:00
«Աղբ վերամշակող» թափառող շների մասին
Եվրոպական շատ երկրներում, ինչպես նաև Կանադայում և ԱՄՆ-ում թափառող կենդանիների խնդիրը արմատապես լուծվել է. Փողոցներում թափառող կենդանի պարզապես...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վանաձորում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
Հայաստանի երկու քաղաքներում՝ Վանաձորում և Հրազդանում փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է։ Վիճակագրական...
Աղբյուր` Panorama.am
19:30
Գիտնականները պարզել են, որ Երկիրը ձևավորվել է ավելի արագ, քան նախկինում էին կարծում
Իզոտոպի ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ Արևային համակարգի ստեղծման մեկնարկին մեր մոլորակը ձևավորվել է շատ արագ `ընդամենը...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հրապարակվել են լավագույն նուդիստական լողափերի անունները
Աշխարհի լավագույն նուդիստական լողափը գտնվում է Իսպանիայում՝  Playa de Bolonia-ն է։  Այս մասին հավաստում է զբոսաշրջիկների համար...
Աղբյուր` Panorama.am
19:00
Հրապարակվել է Իդլիբում ապստամբների հարձակումը հետ մղելու տեսանյութը
Սիրիական SANA գործակալությունը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է հետ մղվում գրոհայինների հարձակումը Սարակիբից արևմուտք գտնվող...
Աղբյուր` Panorama.am
18:54
Մյասնիկյան պողոտայում ավտոքարշակը բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել
Փետրվարի 22-ին, ժամը 15:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝...
Աղբյուր` Panorama.am
18:41
Հայաստանում պաղպաղակի արտադրությունը 9.1%-ով աճել է
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019  թվականի հունվար-դեկտեմբերին  հանրապետությունում արտադրվել է 13 մլն 253.6...
Աղբյուր` Panorama.am
18:21
Հակոբ Արշակյան. Մեծամասշտաբ տեխնոլոգիական միջոցառումները մեզ կուղեկցեն նաև առաջիկայում
Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել Աբու Դաբիում անցկացվող «UMEX/SimTEX 2020» համաժողովի բացմանը
Աղբյուր` Panorama.am
18:09
Աշտարակ և Թալին քաղաքներում մառախուղ է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ի ժամը 17:35-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վաղը Բուն Բարեկենդանն է
Մեծ պահքն ընդգրկում է վեց կիրակի:
Աղբյուր` Panorama.am
17:48
Antifake. ԱԺ-ում 174 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել հունվարին աշխատած 17 օրերի համար
Antifake-տեղեկացրել էր, որ Ազգային ժողովում տարվա սկզբին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ փետրվարի 4-ի Կ-14-Ա և Կ-15-Ա կարգադրություններով...
Աղբյուր` Panorama.am
17:35
ԱՄԷ-ում կորոնավիրուսով հիվանդ իրանցիներ են գրանցվել
Արաբական Միացյալ Էմիրությունների առողջապահության նախարարությունը հայտարարել է երկրում կորոնավիրուսի երկու նոր դեպքի գրանցման մասին։...
Աղբյուր` Panorama.am
17:22
Հասմիկ Պապյան. Ի գիտություն բոլորին, ովքեր վստահ են, որ իմ սրտացավ գրառումների պատճառը պաշտոն չստանալն է
Օպերային երգչուհի, սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է՝ պաշտոն ստանձնել ոչ կարող էր, ոչ էլ ուզում...
Աղբյուր` Panorama.am
17:10
Կինոյի հանճարի՝ Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է
«Ինձ համար մեծագույն ուրախություն էր դիտել Փելեշյանի ֆիլմերը, հատկապես «Տարվա եղանակները»: Այս ֆիլմն ինձ ստիպեց այլ կերպ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ախալքալաքի նախակրթարանները կսկսեն գործել երկուշաբթի օրվանից
Գրիպի վիրուսի պատճառով մանկապարտեզներում հաճախականությունը եղել է 27%, հիվանդ են եղել թե ուսուցիչները, թե երեխաները, այդ իսկ պատճառով փետրվարի...
Աղբյուր` Panorama.am
16:42
Ասկերանում պահածոյացված խավիարից թունավորում է տեղի ունեցել
Փետրվարի 21-ին ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ...
Աղբյուր` Panorama.am
16:20
Երևանի 17-ամյա բնակչուհին ռուսական կեղծ թղթադրամներով Կապանում գնումներ է կատարել
Փետրվարի 21-ին ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի մի բնակչուհի Կապան քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
16:08
Թաթուլ Մանասերյան. Կառաջարկեմ մի բանաձև, որը կօգնի զարգացնել հատկապես արտահանումը
«Եթե երկիրը նախահարձակ է, լուրջ է վերաբերում իր պարտականություններին, ապա կարող է ճեղքում մտցնել կառույցում և ունենալ առաջընթաց»,-...
Աղբյուր` Panorama.am
15:48
«Բռնել՝ բաց թողնելու» երևույթը՝ ըստ ոստիկանության պետի տեղակալի
«Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության թույլ և ուժեղ կողմերը» խորագրով քննարկման ավարտից հետո լրագրողներին տված...
Աղբյուր` Panorama.am
15:35
ԱԺ նախկին փոխնախագահն առաջարկում է ժամանակավորապես խզել Երևան-Թեհրան օդային կապը
ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը, որ այժմ գտնվում է Չինաստանում, պնդում է՝ հարևան Իրանում կորոնավիրուսից մահվան դեպքերից...
Աղբյուր` Panorama.am
15:25
Սաֆարյան. Բանկերում ավանդների աճը և լավ է, և վատ
Սա խնդիր է, որի մասին պետք է մտածի պետությունը։
Աղբյուր` Panorama.am
15:08
Ոստիկանությունում ինչ է լինելու ու չի լինելու
«Եկեք մի քիչ առաջ չընկնենք, բայց պրոցեսը շատ սահուն է լինելու։ Ամեն ինչ արվելու է, որ այն կադրերը, որոնք այսօր աշխատում են այդ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ապօրինի ծառահատման դեպք է գրանցվել Ստեփանավանում
Փետրվարի 21-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները շրջագայություն կատարելիս, Ստեփանավան քաղաքի Բաղրամյան...
Աղբյուր` Panorama.am
14:39
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող կինը հայտնաբերվեց Երևանում
Փետրվարի 21-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Աթոյան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Երվանդ Մանարյանին թատրոնից դուրս բերեցին «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի երաժշտության ներքո
Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնից ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի մարմինը դուրս բերեցին սիրված ֆիլմի՝...
Աղբյուր` Panorama.am
14:15
«Կրկնում եմ երրորդ անգամ՝ գործ տվող եմ շատ վաղուց»
Երբ որ ոստիկանապետին բարձրաձայնում ենք՝ տաքսիները փակ համարներով կանգնած են, ինչո՞ւ ոչ մի քայլ չի ձեռնարկում
Աղբյուր` Panorama.am
14:10
ՀՔԾ. Պետական հեղաշրջման փորձի կազմակերպման վերաբերյալ գործ չի քննվում
Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է՝  պետական հեղաշրջման փորձի կազմակերպման վերաբերյալ գործ ծառայության վարույթում չի քննվում։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան
18:17 18/02/2020

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}