Ղազինյանը՝ Փաշինյանին. Այնպես որ սովորեք
«Փաշինյանի մամուլի ասուլիսը շատ հարցեր առաջացրեց, որոնք պահանջում են կոնկրետ գնահատական և պատասխան»,-գրել է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը։
Ֆեյսբուքյան իր էջում նաև տեղեկացրել է, որ մի քանի գրառումներով կանդրադառնա ասուլիսի ընթացքում հնչած վտանգավոր և խիստ հակասական հայտարարություններին, իսկ հետո կտա ընդհանուր գնահատական Հայաստանի իշխանության մեկ տարվա աշխատանքներին։
«Եվ այսպես.
1. Հայաստանի նորագույն պատմության ընթացքում Հայաստանի ոչ մի իշխանություն իր կողմնակիցներին չի հանել իր դեմ բողոքի ցույցի դուրս եկած մարդկանց դեմ՝ հասկանալով դրա ծայրաստիճան վտանգավորությունը պետության և պետականության համար։
Հանել են ոստիկաններ, օլիգարխների թիկնազոր, թաղի խուժան, նաև բանակ, բայց իրենց կողմնակիցներին կոչ չեն արել դուրս գալ փողոց և պաշտպանել իրենց իշխանությունը։
Փաշինյանը, պատասխանելով իր դեմ հնարավոր բողոքի ցույցերի մասին, նշեց, որ երկրորդ հեղափոխություն կսկսի՝ փաստացի սպառնալով այդ ցույցերի դեմ փողոց հանել իր կողմնակիցներին։
Պարոն Փաշինյան, հակաիշխանական ցույցեր և հանրահավաքներ եղել են բոլոր իշխանությունների ժամանակ, և կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունը խաբում է մարդկանց, ստում ամեն խոսքում, կեղծում ինքն իրեն։
Այնպես որ սովորեք, դուք ոչ առաջինն եք, ոչ էլ վերջինը և ոչ մի պարագայում նույնիսկ չմտածեք բողոքող ժողովրդի դեմ հանել ձեր կողմնակիցներին։
Դրա պատասխանատվությունը շատ ծանր է լինելու . . .»,-նշել է Ղազինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը նշել է, ինչ կլինի, եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ
- Ղազինյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին. Հնարք է պատասխանատվությունից խուսափելու
- Արթուր Ղազինյան. Աննախադեպ բարենպաստ իրավիճակ է ձևավորել Արցախյան հակամարտության կարգավորման հարցում
- Արթուր Ղազինյան. Իշխանություններն ամեն գնով ցանկանում են տեսնել իրենց լոյալ ղեկավար կազմ ԵՊՀ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին