Իրավունք 18:11 11/05/2019 Տարածաշրջան

«Թուրքական բանտերում շուրջ 3000 անձ իրավունքների խախտումներով պահվում է մենախցերում»

Վերջին մեկ ամսվա ընթացքում Թուրքիայի բանտերի մենախցերում երկու դատապարտյալ է մահացել։ Էրմենիհաբերը գրում է, որ նրանցից մեկը՝ 58-ամյա ուսուցիչ Մուզաֆֆեր Օզչենգիզը «ՖԵթհուլլահական ահաբեկչական խմբավորման» (FETÖ) առաջնորդներից մեկը լինելու մեղադրանքով դատապարտվել էր 12․5 տարի ազատազրկման։

Չորումի բանտում ապրիլի 27-ին իր մահկանացուն կնքելուց ընդամենը օրեր առաջ՝ ապրիլի 22-ին Չորումի քրեակատարողական վարչությանն ուղարկած իր նամակում Օզչենգիզը գրել էր․

«Կյանքիս պայմաննները ամեն օր ավելի ու ավելի են վատթարանում, ես նույնպես գնալով վատանում եմ։ Հանուն մարդկության պահանջում եմ ինձ տեղափոխել ընդհանուր բանտախուց, որպեսզի ինձանից չխլվի իմ ապրելու իրավունքը, որպեսզի վիճակս լավանա»։

Բանտարկյալը տեղեկացրել էր նաև, որ նա առանց որևէ պատճառի ու պարզաբանման արդեն 14 ամիս մենախցում է պահվում։ Օզչենգիզի գործը դեռևս վճռաբեկ դատարանում էր և դատարանը դեռ նրա ազատազրկման վճիռը վերջնականապես չէր հաստատել։

Իսկ ապրիլի 30-ին Սիլիվրիի բանտի իր մենախցում ինքնասպան է եղել թոշակի անցած բրիգադի գեներալ Զաքի Հասանը, ով ապրիլի 19-ին կալանավորվել էր Արաբական Միացյալ Էմիրությունների օգտին Թուրքիայում լրտեսություն անելու մեղադրանքով։

Ըստ թուրքական օրենքի՝ մենախցում կարող են պահվել միայն ցմահ ազատազրկված, ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը լինելու մեջ մեղադրվող կամ կարգապահական պատիժ կրող բանտարկյալները։ Ընդ որում, ամեն դեպքում բանտարկյալներին մենախցում կարելի է պահել առավելագույնը 20 օր։ Բայց մի շարք թուրք մասնագետներ ու իրավապահներ պնդում են, որ բանտերում մարդկանց մենախուց են ուղարկում կամայականորեն և կան հարյուրավոր դեպքեր, երբ բանտարկյալները ամիսներ շարունակ մեկուսացված են եղել։

Մենախցում գտնվելու ընթացքում ազատազրկված անձանց հարազատները չեն կարողանում տեղեկություններ ստանալ նրանց մասին, նրանք պարբերաբար զրկվում են իրենց փաստաբանների հետ տեսակցելու, սպորտով զբաղվելու, անգամ՝ մաքուր օդ շնչելու, լոգանք ընդունելու և բնական կարիքները հոգալու պես առաջնային ու անվիճելի իրավունքներից։ Հայտնի է, որ ոչ միայն մենախցերում, այլև ընդհանուր խցերում պահվող բանտարկյալները վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ են բողոքներ հնչեցնում բանտային դաժան պայմանների վերաբերյալ։

Գերմանական «Deutsche Welle»-ի թուրքական ծառայությունը հարցումով դիմել է Թուրքիայի արդարադատության նախարարությանը՝ պարզելու համար, թե քանի բանտարկյալ կա թուրքական բանտերի մենախցերում, վերջին շրջանում քանի բանտարկյալ է մենախցում մահացել, որն էր այդ մահերի պատճառը, արդյոք բանտային պայմանները ազդեցություն ունեն այդ մահվան դեպքերի վրա։

Բայց, չնայած թերթի բազմակի հարցումներին, նախարարությունը այդպես էլ որևէ պատասխան չի տվել ներկայացված հարցերին։ Նմանատիպ հարցում է ուղարկվել նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP)՝ մարդու իրավունքների հարցերով պատասխանատու փոխնախագահ Լեյլա Ուսթա Շահինին, սակայն վերջին գերծանրաբեռնվածության պատճառով հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ։ Հայտնի է, որ Թուրքիայի արդարադատության նախարարությունը այլ կառույցների ևս մեծ մասամբ մերժում է որևէ տեղեկություն տրամադրել բանտերի ու բանտարկյալների կյանքի պայմանների վերաբերյալ։

Այս հարցով Թուրքիայի արդարադատության նախարարության կողմից 2014թ․ փետրվարի 21-ին կատարված վերջին հայտարարության համաձայն՝ մենախցերում պահվողների թիվն այդ տարեթվի դրությամբ 1457 էր, որոնցից 126-ը մեղադրվում էին ահաբեկչության հետ կապի մեջ։ Հայտնի է, սակայն, որ մասնավորապես «արտակարգ դրության» ռեժիմի սկզբից՝ 2016թ․ հետո մենախուց ուղարկվողների թիվը երկրում անհամեմատ աճել է։ Չնայած հստակ տեղեկության բացակայությանը՝ իրավապաշտպանները ենթադրում են, որ ողջ երկրում մենախցերում պահվող բանտարկյալների թիվնն այսօր շուրջ 3․000-ի սահմաններում է։

Ըստ աղբյուրի,  2018թ․ դրությամբ Թուրքիայում գործող 385 բանտերում ընդհանուր առմամբ 258․660 բանտարկյալ կա։ Մինչդեռ իրականում այդ բանտերը նախատեսված են միայն 111․000 անձի համար։ Մահճակալների հարկերի ավելացման և հատակին անկողիններ փռելու միջոցով այդ թիվը հասցվել է 220․000-ի։ Սակայն իշխանությունները որևէ կերպ չեն մեկնաբանում, թե ինչպես են այդ բանտերում տեղավորվում այն մնացած շուրջ 40․000 բանտարկյալները։

Միաժամանակ Թուրքիայի կառավարությունը պարբերաբար հայտարարություններ է անում այն մասին, որ երկրում մեծ արագությամբ շուրջ 100 նոր բանտեր են կառուցվում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:00
Թքեմ այս իշխանության, Նիկոլի, կնոջ երեսին. փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի
«Պապիի վրա համապատասխան արձանագություն կկազմվի, վարչական  իրավախախտումների վերաբերյալ գործերով քննության բաժինը կորոշի՝ պապիի ձկները...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ստավրոպոլի մարզում ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել
Ստավրոպոլի մարզում Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ այդ մասին հայտնում է պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
12:52
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց
Արցախից ռուսական խաղաղապահ զորախումբը դուրս բերվեց ավելի շուտ, քան նախատեսված էր 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ պայմանագրով։...
Աղբյուր` Panorama.am
12:20
Իրանը հարձակումից հետո Իսրայելի դեմ անհապաղ պատասխան գործողություն չի նախատեսում
Իրանը չի ծրագրում անհապաղ պատասխան հարված հասցնել ուրբաթ օրը տեղի ունեցած հարձակումից հետո, ինչպես նաև պարզ չէ, թե կոնկրետ ով է կանգնած դրա...
Աղբյուր` Panorama.am
11:46
10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք՝ Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին
«Գործարան չկա, աշխատատեղ չկա։ Մեկը մաքրուհի է աշխատում, մյուսը վաճառողուհի, հիմա այս մարդու աշխատանքն էլ սա է»,- ասաց մի քաղաքացի՝...
Աղբյուր` Panorama.am
11:26
«Իրավունք չունե՞մ ապրելու ... Գնացեք, սահմանների հարցը լուծեք». առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը
Երևանի կենտրոնական փողոցներում քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքն են...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Two Arcs-ում կբացվի ֆիգուրատիվ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի իր միկրոբլոգում գրում է. «Մի քանի ժամ առաջ իրանական ՀՕՊ համակարգերն աշխատել են Իրանի կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
10:35
Անջելինա Ջոլին Բրեդ Փիթից ստացել է 100 միլիոն դոլար
Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին, ամուսնալուծվելով նախկին ամուսնուց՝ դերասան Բրեդ Փիթից, ստացել էր 100 միլիոն դոլար։ Այս մասին գրում է Daily...
Աղբյուր` Panorama.am
10:21
Դավիթ Տոնոյան. Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Ապրիլի 19, 2024 թ. Արդեն 2 տարի 7...
Աղբյուր` Panorama.am
10:17
Փաշինյանի հիմնական նպատակը թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի. Աբրահամյան
«Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը 2 հիմնական նպատակ ուներ` «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները և կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև»:
Աղբյուր` Panorama.am
09:58
Ջրհեղեղների հետևանքով ԱՄԷ-ում և Օմանում առնվազն 20 մարդ է մահացել
Ջրհեղեղների հետևանքով առնվազն 20 մարդ է մահացել Արաբական Միացյալ Էմիրություններում և Օմանում։ Այդ մասին հայտնում է russianemirates.com-ը։...
Աղբյուր` Panorama.am
09:51
Շուշիի Կանաչ Ժամ եկեղեցին այլևս գոյություն չունի
Ադրբեջանը շարունակում է Արցախի Հանրապետությունում ոչնչացնել հայկական հուշարձանները։ Թշնամի երկիրը վանդալիզմի հերթական դրսևորումն է ցուցաբերել`...
Աղբյուր` Panorama.am
09:37
Իրանական Սպահանի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել
Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից երկրի կենտրոնական մասի Սպահան նահանգի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել, հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ինչպե՞ս ճիշտ չափել զարկերակային ճնշումը
Կարդիոմեդ Ընտանեկան Բժշկության Կենտրոնը ներկայացրել է մի քանի խորհուրդ, թե ինչպես է ճիշտ չափել զարկերակային ճնշումը։ Այսպես. - Մինչ ԶՃ...
Աղբյուր` Panorama.am
09:24
Ապրիլի 19-ին փոխանակման կետերում դոլարը և եվրոն էժանացել են, ռուբլու փոխարժեքը մնացել է նույնը
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 19-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 389.88 դրամ՝ էժանանալով 0.98 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:20
Արմեն Պետրոսյան. Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում սեփական խաղաղապահ զորախումբն Արցախից
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Մի հարց՝ հնարավոր դավադրությունների տեսության շարքից Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է
«Հրապարակ» թերթը գրում է . «Իշխանական կուլիսներում ուշագրավ վարկած է շրջանառվում Նիկոլ Փաշինյանի՝ Ոսկեպար ուղղաթիռով...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել։...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս տարի ևս պատրաստվում է նշել Սերժ Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը, որի շուրջ սկանդալը քայլերով գնում է դեպի Էկոնոմիկայի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 7-ին նախատեսված է Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը։ Այս տարի նաև Եվրասիական տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախը հանձնելուց հետո Հայաստանի իշխանությունները արհամարհում են Արցախի վտարանդի...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել՝ ելնելով Ալմա-Աթայի հռչակագրից
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024թ., հունվարի 20-ին Վայք քաղաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
08:59
Ըստ համազեկուցողի՝ բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ
Նախարարների կոմիտեում բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ, «Ազատության»  փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
08:54
Ապրիլի 19-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:50
Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան
Ո՞նց կարելի է պետական դավաճանությունը ներկայացնել որպես ազգային փրկություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանյայաց Առաքելական...
Աղբյուր` Panorama.am
23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց
13:23 19/04/2024

Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}