Իրավունք 15:27 13/05/2019 Հայաստան

Ինչո՞ւ դատախազը դահլիճ մտավ դատավորի ծառայողական մուտքից

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստն ընթանում է լեփ լեցուն դահլիճում։ Ռոբերտ Քոչարյանն ու նրա պաշտպաններն առաջարկեցին կամ ավելի մեծ դահլիճ տեղափոխվել կամ էլ արտագնա նիստ անցկացնել։

Փաստաբաններից Հայկ Ալումյանը նկատեց, դատավորը հայտարարել է, որ դատական նիստը դռնբաց է, սակայն կարգադրիչները փակել են դատարանի մուտքի դուռն ու թույլ չեն տալիս մարդկանց ներս մտնել։

«Դռնբաց լինելը ձևական է, կա՞ հնարավորություն, որպեսզի նիստին ավելի շատ մարդիկ ներկա լինեն»,-ասաց փաստաբանը։

Ի պատասխան դատավորը հայտարարեց՝ կարգադրիչները չպետք է խոչընդոտեն մարդկանց մուտք գործել դատարան, ինչից հետո մի քանի մարդ ներս մտավ դահլիճ։ Նիստն ընդհատվեց  դահլիճում ներկաների ծափահարություններով ու «ազատություն, ազատություն» բացականչություններով։

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտարարեց, որ դատարանը թույլ է տալիս դատարանի դահլիճից ուղիղ հեռարձակմամն լուսա- և տեսանկարահանումներ իրականացնել։

Դատավորը հայտնեց նաև, որ դատարանը, հաշվի առնելով, որ միայն Ռոբերտ Քոչարյանն է գտնվում կալանքի տակ, ծանուցել է միայն նրան, նրա պաշտպաններին և մեղադրող դատախազներին։

«Դատական այս նիստը հրավիրվել է Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա, կարծում եմ, տեղյակ եք։ ՍԴ որոշման տրված չափորոշիչները հետևյալ են՝ դատական նիստի քննարկման բուն առարկան լինելու է որպես խափանման միջոց ընտրված, երկարացված կալանավորման պահպանման, փոփոխման կամ վերացման հարցը։ Քանի որ սույն գործով միայն մեղադրյալ Քոչարյանն է գտնվում կալանքի տակ, ծանուցվել են միայն նա, նրա պաշտպաններն ու մեղադրող դատախազները»,-մանրամասնեց դատավորը։

Դատավորը պաշտպաններից հետաքրքրվեց, ունե՞ն ինքնաբացարկի միջնորդություն դատավորի վերաբերյալ։ 

Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Ալումյանն էլ  տեղին հետաքրքրվեց, թե  ինչու  գլխավոր դատախազը ներս մտավ դատավորի ծառայողական մուտքից, եղե՞լ է դատավորի հետ նույն սենյակում, կաբինետում, ունե՞ն ինչ-որ արտադատական հարաբերություններ, ասաց՝ չի բացառվում, որ դատավորի ու դատախազի միջև ինչ-որ շփում եղել է։

«Ոչ, դատարանը որևէ տեղեկություն չունի Ձեր հարցի հետ կապված։ Մեր միջև չկան նման հարաբերություններ։ Դատավորը պարտավոր չէ հետևել, թե ով որտեղից ներս կմտնի դահլիճ»,-ասաց դատավոր Գրիգորյանը։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պնդեց, թե՝ այո, դատավորը տեղյակ չէ։

Ալումյանը փոխադարձաբար պնդեց հարցերը, նկատեց, որ դրանք կարող են լինել ինքնաբացարկի հիմք, այն կապված է ոչ թե դատավորի, այլ դրսևորումների հետ։

Ալումյանը հետաքրքրվեց, թե ինչպես է գործը մակագրվել հենց այս դատավորին, ինչքանո՞վ է ծանոթ գործի նյութերին։

«Սույն հարցի քննարկման որոշ նյութերին ծանոթ եմ»,-ասաց դատավորը։

Ալումյանն ասաց, իրականությանը չի համախատասխանում նրա ասածները, դատավորը ոչ ճիշտ տեղեկություններ է հայտնում դահլիճում։

«Դա Ձեր սուբյեկտիվ կարծիքն է։ Կոչ եմ անում Ձեզ, որ դատարանի հասցեին վիրավորական, անաչառության ու անկախության սկզբունքների խախտման առումով արտահայտություններ չօգտագործեք, դիմում եմ Ձեզ, որպեսզի պահպանեք էթիկայի կանոնները, պարոն Ալումյան»,-ասաց դատավորը։

Ալումյանն էլ նկատեց, չանել այնպիսի բաներ, որից կտուժի դատարանի հեղինակությունը։
Դատարանը հինգ րոպե ընդմիջում հայտարարեց՝ հնարավորություն տալով պաշտպանական կողմին ինքնաբացարկի հետ կապված որոշման ճշգրտման համար։

Ընդմիջումից հետո Ալումյանը ևս մի քանի հարցեր ուղղեց դատավորին, ապա խնդրեց ընդմիջում տրամադրել։ Այս պահին դատական նիստը 40 րոպեով ընդմիջվել է։ Դատարանը ժամանակ է տվել պաշտպանության կողմին՝ դատարանին գրավոր կերպով ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար։

Նշենք, որ նիստում բացի գլխավոր դատախազից մեղադրանքը պաշտպանելու համար դատարան ներկայացել են դատախազներ Կարեն Բիշարյանը, Պետրոս Պետրոսյանը և Գևորգ Բաղդասարյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան խստորեն դատապարտել է Նարեկ Սամսոնյանի նկատմամբ տեղի ունեցածը
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am
15:10
Պետությունն ինքն իրեն գցում է զավեշտալի, կատակերգական վիճակի մեջ. Գրողների միության նախագահ
«Մեր գրականությունն ունի կոմեդիական ժանրի պակաս և այս դատավարություններն իրենք հենց այդ կոմեդիաների ժանրը կլրացնեն»,- ասուլիսում...
Աղբյուր` Panorama.am
15:05
Երաշխավորում եմ, որ եթե այդ քայլերը չանենք, նոր պայթյուն է լինելու տարածաշրջանում. Փաշինյան
«Մեր նպատակը էն ա, որ ոչ թե դուք ասեք՝ վայ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, այլ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, մենք...
Աղբյուր` Panorama.am
14:54
Միությունների շենքերը պետականացնելուց հետո կարող են պայման դնել՝ Արարատ լեռը չնկարեք կամ բանաստեղծություններում չգրեք. Փաստաբան
«Խոսակցությունները, որ պետականցնենք, հետո կտանք նաև անհատույց օգտագործման, իհարկե, կարող է սկզբի համար կամ որոշ ժամանակ կրքերը չթեժացնելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}