Իրավունք 16:41 13/05/2019 Հայաստան

Ալումյան. Դատախազի ծառայողական մուտքով մտնելը կասկած է առաջացնում, որ դատավորը նախապատվություն է տալիս մեղադրող կողմին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ընդմիջումից հետո փաստաբան Հայկ Ալումյանը հայտնեց՝ իրենք ինքնաբացարկի միջնորդություն են հայտնում դատավորին։ Որպես հիմնավորող հանգամանք պաշտպանը նկատեց, որ հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ով սույն գործով ունի մեղադրողի կարգավիճակ, դատարանի դահլիճ է մտել դատավորի ծառայողական մուտքով։

Նա նշեց, նիստի ընթացքում պաշտպանները փորձել են ճշտել, թե ինչ հիմքով է դատախազը ներս մտել այդտեղից, փորձ է արվել ճշտել դատավորի ու գլխավոր դատախազի շփումների մասին տեղեկություն, սակայն դատավորը չի պարզաբանել։

«Բոլոր դեպքերում այս փաստերը կարող են կասկած առաջացնել, որ դատավարական կողմերի հավասարության սկզբունքը Ձեր կողմից չի պահպանվել, և Դուք նախապատվություն եք տալիս մեղադրող կողմին»,-ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Քոչարյանի գործով նախնական դատական նիստին մասնակցում է նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Նա դատարանի դահլիճ մտավ դատավորի ծառայողական մուտքից։

Սա հարցեր առաջացրեց պաշտպանների մոտ։ Մասնավորապես Ալումյանը նկատեց, որ դա կասկածներ է առաջացնում, որ դատավորն ու դատախազն ունեն արտադատարանական հարաբերություններ կամ էլ մինչև նիստը եղել են նույն կաբինետում։ Դատավոր ը պատասխանեց, նման հարաբերություններ չունեն, նույն սենյակում չեն եղել, թե ինչպես է դատախազը ծառայողական մուտքից ներս մտել, ինքը տեղյակ չէ։

Որպես ինքնաբացարկի հիմք, Ալումյանը նկատեց, որ դատավոր Գրիգորյանը քրեական գործի նյութերը ստացել է մայիսի 5-ին։

«Ակնհայտ է, եթե Դուք օժտված չեք գերբնական հատկություններով, Դուք հնարավորություն չունեիք ծանոթանալ գործի ողջ նյութերին, քանի որ գործը բաղկացած է 80 հատորից, իսկ վեց օրվա ընթացքում հնարավոր չէ դրան»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ պաշտպանները փորձել են հստակեցնել, թե գործի նյութերի որ մասին է ծանոթ դատավորը, մինչդեռ վերջինը հրաժարվել է ասել, թե նյութերի որ մասին է ծանոթ ու որոնք են այդ նյութերը։

Ալումյանը նաև նկատեց, որ ԲԴԽ-ն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով դեռ որոշում չի կայացրել, և դա կարող է օգտագործվել դատավորի անկախության վրա ազդելու նպատակով։

«Դա կարող է կաշկանդել Ձեզ նաև այլ առումով։ Ես համազված եմ, որ Դուք այս պահին կաշկանդված եք ինքնաբացարկ հայտարարելու հարցում»,-ասաց Ալումյանը։

Փաստաբանի կարծիքով, կարգապահական վարույթը ձգձգվում է, որ տեսնեն, թե դատավորն ինչ է անելու Քոչարյանի գործով, որպեսզի դատավորին պատժեն, կամ չպատժեն, կամ էլ մեղմ պատժեն։

«Սա կարող է լրջորեն ազդել Ձեր հետագա գործողությունների վրա այսօրվա նիստում։ Այս ամենը հաշվի առնելով՝ մենք ինքաբացարկ ենք հայտնում դատավորին»,-ասաց նա ու գրավոր միջնորդությունը հանձնեց դատավորին։

Միջնորդությանը միացավ նաև Ռոբերտ Քոչարյանը։ Ներկաները այն ողջունեցին ծափահարություններով։

Դատախազները նկատեցին, նիստի ընթացքում պետք է քննարկվի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու, նույնը թողնելու կամ վերացնելու հարցը, այլ հարցերի քննարկումը դուրս է վարույթի շրջանակներից։

Անդրադառնալով փաստարկներից գլխավոր դատախազի՝ ծառայողական մուտքով ներս մտնելուն, մեղադրողն ասաց, դատախազն արդեն հայտարարել է, որ դատավորի հետ որևէ շփում չի եղել։

«Նույնը փաստեց նաև դատավորը, և մենք բոլորս ենք տեսել, որ դատավորը շատ ավելի վաղ է մուտք գործել, քան դատախազը»,-ասաց դատախազ Բաղդասարյանը։

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտարարեց դատարանն անցնում է խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ դատական ակտ կայացնելու համար։ Քանի որ աշխատանքային օրվա ավարտին քիչ էր մնացել, դատարանը հաջորդ նիստը կգումարի վաղը՝ մայիսի 14-ին ժամը՝ 12։30-ին։ Դատական ակտը կհրապարակվի հենց այս ժամանակ։

Հ.Գ. Րոպեներ առաջ ԲԴԽ-ն տարածեց հաղորդագրություն՝ տեղեկացնելով, որ դատավոր Դ. Գրիգորյանին հայտարարվել է նախազգուշացում:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:48
Լևոն Տեր-Պետրոսյան. Զինվորականության նման պահվածքը գնահատում եմ, որպես բանակի ղեկավարության պետական մտածողության օրինակելի դրսևորում
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է արձանագրումներ պահի թելադրանքով։  iLur-ի փոխանցմամբ, Տեր-Պետրոսյանն արձանագրել է....
Աղբյուր` Panorama.am
16:44
Նունե Ներսիսյանը լուսանկարներ է հրապարակել. Սա Իջևանի շուկան է ու Իջևանի գունդը
«Պարացելսուս» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Նունե Ներսիսյանը պնդում է՝ Տավուշում ռուս զինվարականներմ ինչ-որ աշխատանքներ են կատարում։...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եթե Փաշինյանն անկեղծ է, հենց հիմա թող գա ԱԺ, հրաժարական տա, ո՞ւմ է սպասում. Իշխան Սաղաթելյան
«Հանրապետության նախագահն ասել է, որ իր դիրքորոշման մասին սահմանված ժամկետներում կհայտնի։ Վաղը լրանում է ժամկետը»,- Բաղրամյան...
Աղբյուր` Panorama.am
16:38
«Մարդիկ, որոնք դեռ Նիկոլ դավաճանի կողքին են, մերժում են մեր՝ պետություն ունենալը»
«Մարտի 8-ը պիտի տոն լիներ, բայց կոտրված մեջքով, պարտված երկրում, քաոսի մեջ, անհայտ հեռանկարով..., տոնի մասին խոսելու ո՛չ բարոյական...
Աղբյուր` Panorama.am
16:29
Կիևում կանայք պահանջում են վավերացնել Ստամբուլի կոնվենցիան
Կիևի կանայք երթի են դուրս եկել, նրանք ուկրաինայի իշխանություններից պահանջում են վավերացնել Ստամբուլի կոնվենցիան: Այս մասին հայտնում է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Վահան Բադասյանը վերադառնում է Արցախ
Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար, ազատամարտիկ Վահան Բադասյանը տեղեկացնում է, որ վերադառնում է Արցախ։ ...
Աղբյուր` Panorama.am
16:12
Շվեդիայում կինը դատապարտվել է երեք տարվա ազատազրկման`իր երեխային առևանգելու համար
Երկուշաբթի օրը Շվեդիայի հարավում գտնվող Լունդի շրջանային դատարանը երեք տարվա ազատազրկման է դատապարտել Լանդսկրոնա քաղաքի 31-ամյա բնակչին, որը...
Աղբյուր` Panorama.am
16:00
«Չայնիի» ոլորաններում բուք է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
15:39
Սենոր Հասրաթյան. Իսկ դա ենթադրում է անսպասելի և կտրուկ քայլեր
Գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնը երկար տարիներ զբաղեցրած Սենոր Հասրաթյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
15:30
Mediaport. ՌՈ-ն սկսել է հետապնդել Օնիկ Գասպարյանին աջակցություն հայտնած Արցախի ՊԲ սպաներին
Թելագրամի Mediaport ալիքը, վկայակոչելով իր հավաստի աղբյուրները, գրում է. «Այսօր վաղ առավոտից Ռազմական ոստիկանություն են կանչվում ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
15:28
Վազգեն Մանուկյան. Մենք ձեզ երջանիկ ու խաղաղ երկիր ենք պարտք, մեր հերոսներին արժանի Հայրենիք
Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը շնորհավորել է կանանց մարտի 8-ի առթիվ։
Աղբյուր` Panorama.am
15:24
Ցուցարարներն արգելափակել են Բեյրութի հյուսիսային մուտքերը
Ցուցարարներն արգելափակել են Լիբանանի մայրաքաղաքի հյուսիսային մուտքերը։ news.ru-ն գրում է, որ առավոտից ցուցարարները սկսել են փակել ճանապարհները...
Աղբյուր` Panorama.am
15:18
Իրանի ԱԳՆ-ն դրական է գնահատել Հռոմի պապի հանդիպումը Իրաքում շիաների առաջնորդի հետ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի և Իրաքի շիաների հոգևոր առաջնորդ, մեծ այաթոլլա Ալի ալ-Սիստանիի հանդիպումը խոսում է կրոնների երկխոսության և դրանց մերձեցման...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դատախազության տղերքն Արսեն Թորոսյանի վրա հաստափոր թղթապանակներ ունեն.պրոդյուսեր Արմեն Գրիգորյան
«Դատախազության տղերքն Արսեն Թորոսյանի վրա հաստափոր թղթապանակներ ունեն»,- «Հայելի» մամուլի ակումբում տեղեկացրեց...
Աղբյուր` Panorama.am
15:12
ՀՀ-ի բոլոր հաջողությունները հնարավոր են դարձել ամուր ընտանեկան արժեքների շնորհիվ. Ռուբեն Վարդազարյան
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն ուղերձ է հղել Մարտի 8-ի առիթով. «Թանկագի՛ն մայրեր, սիրելի՛ կանայք և աղջիկներ,...
Աղբյուր` Panorama.am
15:06
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի ծննդյան օրն է
«Այսօր ուրախութեամբ կը նշենք Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան արժանընտիր ու ազգընտիր Գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին...
Աղբյուր` Panorama.am
15:00
Երեկոյան մրգերով կշտանալը կարող է հանգեցնել հորմոնալ խանգարումների. բժիշկ
Սխալ ժամին միրգ օգտագործելը կարող է վնաս հասցնել մարդու օրգանիզմին: Նման կարծիք է հայտնել թերապևտ և սննդաբան Ռիմա Մոյսենկոն, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
14:52
Արթուր Աքշելյանը Բազելի կոմպոզիտորական մրցույթի դափնեկիր է
Կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի դասախոս, Ասոնանս անսամբլի դիրիժոր Արթուր Աքշելյանը Շվեյցարական Բազելում անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
14:46
ԱՄՆ-ն արգելափակել է թուրքական ուղղաթիռների առաքումը Պակիստան
ԱՄՆ-ը կանխել է Պակիստանին թուրքական արտադրության 30 ATAK հարվածային ուղղաթիռների մատակարարումը։ Այժմ Չինաստանը, ամենայն հավանականությամբ, կստանա...
Աղբյուր` Panorama.am
14:40
Ջեֆ Բեզոսի նախկինը կինն ամուսնացել է ուսուցչի հետ
Ամերկացի միլիարդատեր, Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսի նախկինը կինը՝ ՄաքՔենզի Սքոթը, ամուսնացել է ամերիկյան Սիեթլ քաղաքի մասնավոր դպրոցում...
Աղբյուր` Panorama.am
14:33
ԱԻՆ. Մարտի 13-ին մի քանի մարզերում կգրանցվի -17 աստիճան ցուրտ
«Վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն»։
Աղբյուր` Panorama.am
14:29
Ֆրանսահայ պատգամավոր․ Կանանց իրավունքների այս միջազգային օրն իմ մտքերը Մարալ Նաջարյանի հետ են
«Կանանց իրավունքների այս միջազգային օրն իմ մտքերը 2018 թվականից անազատության մեջ գտնվող իրանցի մարդու իրավունքների պաշտպան Նասրին...
Աղբյուր` Panorama.am
14:23
Բժիշկ Մյասնիկովը թվարկել է կանանց համար ամենաօգտակար մթերքները
Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը թվարկել է օգտակար մթերքները, որոնք առավել անհրաժեշտ են կանանց առողջության համար: «Ռոսիա...
Աղբյուր` Panorama.am
14:16
Այսօր մի քայլ է մնացել՝ բանակինը, ու դրանով այս խաղը կավարտվի. Գևորգ Պետրոսյան
«Նիկոլն իր մխտառ լայվերից մեկի ժամանակ ասաց, որ կձերբակալվեն նրանք, ովքեր քաղաքական հայտարարություններում չափը կանցնեն։ Բայց արա, էդքան...
Աղբյուր` Panorama.am
14:11
Եթե Օնիկ Գասպարյանը հեղաշրջում աներ, ապա մենք Տավուշում կստանայինք պատերազմ. Արմեն Գրիգորյան
«Ես կարծում եմ, որ եթե Օնիկ Գասպարյանը հեղաշրջման ինչ-որ քայլ աներ, ապա մենք Տավուշում կստանայինք մի թեթև պատերազ»,-...
Աղբյուր` Panorama.am
14:05
ԵԱՀԿ․ Խաղաղության հասնելու համար հասարակությունները պետք է ձգտեն տղամարդկանց և կանանց միջև հավասարության
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցում ամբողջ աշխարհի կանանց և...
Աղբյուր` Panorama.am
13:59
Բախշյանը՝ Փաշինյանին. Հեռացե՛ք
Հասարակական-քաղաքական գործիչ  Անահիտ Բախշյանը գրում է. «Փաշինյա՛ն Նիկոլ,  Ձեզ դիմում եմ որպես Սյունեցի Յուրի Բախշյանի...
Աղբյուր` Panorama.am
13:52
«Մեղվաբույծ կանայք». կանանց անկախացմանն ուղղված ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախագիծը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն և «Guerlain» խնամքի տունը նախաձեռնել են «Կանայք մեղուների համար» ծրագիրը։ Դերասանուհի, կինոռեժիսոր և...
Աղբյուր` Panorama.am
13:44
Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում ցավի ու հպարտության հուշատախտակ է բացվել
Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում ցավի ու հպարտության հուշատախտակ է բացվել՝ նվիրված է Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում նահատակված...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ռեմարկի «Լիսաբոնի գիշերը» գիրքը՝ հայերեն թարգմանությամբ
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը և «Նաիրի» գրատունն առաջարկում են գարնանային տոները սկսել Ռեմարկի հերթական գլուխգործոցի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ
15:15 16/02/2021

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}