Հասարակություն 13:44 13/05/2019 Հայաստան

Հայաստանի որսորդները դժգոհ են Վանեցյանի հայտարարությունից

Հայաստանի որսորդական մի քանի  հասարակական կազմակերպություններ բաց նամակ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու բնապահպանության նախարար  Էրիկ Գրիգորյանին՝ դժգոհություն հայտնելով կառավարության վերջին նիստում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ որսը ժամանակավորապես արգելելու մասին հայտարարության վերաբերյալ։

Նամակում ասված է.

«Մեծարգո պարոն վարչապետ.

ՀՀ որսորդական կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր ներկայացնում են ավելի քան վաթսուն հազար որսորդների, և որսորդական հանրությունը իրենց մտահոգությունն են հայտնում 10.05.2019 թ. ՀՀ կառավարության նիստում ՀՀ  ԱԱԾ տնօրեն Ա. Վանեցյանի հայտարարության առանչությամբ, ըստ որի, կառավարությանն առաջարկվում է 3- 5 տարի ժամկետով  ՀՀ ողջ տարածքում արգելել որսը և փամփուշտների ներկրումը:

Տարօրինակ է, որ պարոն Վանեցյանն իր առաջարկությունը հիմնավորում է բացառապես ոլորտի նկատմամբ վերահսկողության դժվարությամբ:

ՀՀ որսորդական կազմակերպություններն ու հասարակական նախաձեռնություների ներկայացուցիչներն արդեն տարիներ շարունակ դիմում են ՀՀ կառավարության պատկան մարմիններին՝ զբաղվել տեսչական պատշաճ գործողություններով, խստացնել որսագողության դեմ պայքարը:

Միաժամանակ որսորդական հասարակական կազմակերպություններն ու նախաձեռնությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել  կառավարությանն ու պատկան մարմիններին ձեռնարկվող միջոցառւմներին, հասարակության շրջանում քարոզչական, դաստիրակչական  աշխատանքներին, իրենց կազմակերպության անդամներով և միջոցներով աջակցել որսագողության դեմ պայքարի տեսչական աշխատանքններին:

ՀՀ որսորդական կազմակերպությունները և հասարակական նախաձեռնությանները հայտարարում են, որ ՀՀ տարածքում որսի արգելումը ոչ միայն չի նպաստում որսագողության դեմ պայքարին, այլև խաթարում է երկրի անվտանգությունը, նպաստում որսագողության նոր ալիքի զարգացմանը և խոչընդոտում երկրում որսորդական բիզնեսի, սպորտային հրաձգության և դրանց ենթակառուցվածքների զարգացմանը:

Մեծարգո պարոն վարչապետ. ՀՀ որսորդական կազմակերպությունները առաջարկում են ոլորտի խնդիրների քննարկման համար ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծել համապատասխան աշխատանքային խումբ, որտեղ կքննարկվեն ոլորտի կարգավորման, առողջացման և մշակութաբանական խնդիրները ոլորտի մասնագետների և շահառուների անմիջական մասնակցությամբ»։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՍՈՐԴՆԵՐԻ ԵՎ ՁԿՆՈՐՍՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ ՀԿ նախագահ՝                         Գ.Խաչատրյան
ՀԱՅ  ՈՐՍՈՐԴՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԴԱՇԻՆՔ ՀԿ նախագահ՝  Գ. Գրիգորյան  
ՈՐՍՈՐԴՆԵՐԻ ԵՎ ՀՐԱՁԻԳՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ ՀԿ նախագահ՝  Կ. Աղաջանյան
ԵԳԵՐ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ ՀԿ նախագահ՝  Ա. Գևորգյան   
ՈՐՍԱԿ ՀԱՅ ՈՐՍՈՐԴՆԵՐԻ ԵՎ ՁԿՆՈՐՍՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԿ նախագահ՝  Տ. Բրսոյան
ԱՂԱՎՆԱԲԱԶԵ ՈՐՍՈՐԴՆԵՐԻ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ նախագահ՝  Հ. Խնուսյան
ԲԱՐԻ ՈՐՍ ՈՐՍՈՐԴՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ ՀԿ նախագահ՝  Շ. Դավթյան
ԶԻՆՈՐՍ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԿ նախագահ՝  Գ. Վարդանյան
ԷԴ-ՈՐՍ ՈՐՍՈՐԴՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԿ նախագահ՝ Է. Մանուկյան



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:34
Գոմք գյուղում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են
Օգոստոսի 26-ին, ժամը 06:00-ի դրությամբ վերսկսվել են Վայոց ձորի Գոմք գյուղի «Դարաքյանդ» կոչվող տարածքի հրդեհաշիջման աշխատանքները:...
Աղբյուր` Panorama.am
13:26
Դամասկոս-Հալեպ միջազգային ճանապարհը վերանորոգվում է
Մեկնարկել է Դամասկոս-Հալեպ միջազգային ճանապարհի վերանորոգման աշխատանքները։ «Գանձասարի» հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Սիրիայի...
Աղբյուր` Panorama.am
13:20
«Կամք»-ը հասավ Էջմիածին
Այսօր «Ոչ Ստամբուլյան կոնվենցիային» խորագրով ստորագրահավաքի 40-րդ օրն է։  Այսօր նախաձեռնության անդամները ստորագրություններ են...
Աղբյուր` Panorama.am
13:12
Թուրքիան լրացուցիչ զրահատեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին
Թուրքիան շարունակում է լրացուցիչ զրահատեխնիկա կուտակել Սիրիայի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը։ Նշվում է, որ Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հնդկաստանում ԵՊԲՀ-ն հաղթող է ճանաչվել «Օտարերկրյա լավագույն բժշկական համալսարան հնդիկների համար» անվանակարգում
Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում օրերս կայացած «Կրթության գերազանցություն, գլոբալ ընտրություն» մրցանակաբաշխությանը Երևանի պետական...
Աղբյուր` Panorama.am
12:54
Զենք մատակարարող ռուսական ընկերությունը դատի է տվել ՊՆ-ին
Հայաստանում զենքի մատակարարման մրցույթի ձախողման փաստով քրգործ է հարուցվել
Աղբյուր` Panorama.am
12:48
Հայաստանի թանգարանների այցելիությունն աճել է շուրջ 31 տոկոսով:
2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թանգարանների այցելիությունն աճել է շուրջ 31 տոկոսով: Ֆեյսբուքյան իր էջում նման տվյալներ է...
Աղբյուր` Panorama.am
12:36
Բռնցքամարտի ԵԱ․ Անի Հովսեփյանը հաղթել է 1/8 եզրափակչում
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի կանանց առաջնությունը։ Նախօրեին  իր առաջին մենամարտն է անցկացրել...
Աղբյուր` Panorama.am
12:27
Մեծ յոթնյակի/ութնյակի գագաթնաժողովներն ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը
Օգոստոսի 24-26-ին ֆրանսիական Բիարից քաղաքում ընթանում է Մեծ յոթնյակի (G7) հերթական գագաթնաժողովը, որի օրակարգում են միջազգային օրակարգի...
Աղբյուր` Panorama.am
12:19
«Մեղրաքարում» բռնկված հրդեհը մարվել է
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 26-ին, 07:47-ի դրությամբ անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացված տեղազննման...
Աղբյուր` Panorama.am
12:10
Փորձագետներն արձանագրել են՝ լիարժեք եզրակացություն կազմելու համար որևէ տվյալ բաց չկա. Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար
2018 թվականի հուլիսի 20-ին ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Գերմանիան հայտնել է ՀԸԳՀ վավերացումն ավարտին հասցնելու վերաբերյալ
Օգոստոսի 23-ին Գերմանիան ԵՄ խորհրդին հայտնել է Գերմանիայի կողմից ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտին հասցնելու...
Աղբյուր` Panorama.am
11:46
ԱԱ. Հայ թիավարողները եզրափակչում են
Հունգարական Ցեգետ քաղաքում շարունակվող թիավարության աշխարհի առաջնությունում Հայկ Թադևոսյան/Արթուր Ակիշին զույգը դուրս է եկել բայդարկա 200 մետր...
Աղբյուր` Panorama.am
11:10
ՄԻՊ-ը քայլեր է ձեռնարկում Արճիս գյուղում խմելու ջրի բացակայության հարցով
Վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հետևում է Տավուշի մարզի Արճիս գյուղում խմելու ջրի բացակայության պատճառով իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
10:58
«Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ հատվածը փակ է լինելու երթևեկության համար
Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհին օգոստոսի 27-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նույն...
Աղբյուր` Panorama.am
10:49
Կ. Հովհաննիսյան. Ադրբեջանը փորձում է ցուցադրել, որ իր հասարակությունը պատրաստ է պատերազմի
«Վերջին շրջանում Ադրբեջանում ակնհայտորեն ավելացել է պատերազմ սկսելու կոչերը, որոնք առայժմ հայտարարությունների տեսքով արվում են...
Աղբյուր` Panorama.am
10:45
Մալյորկայում ուղղաթիռի և ինքնաթիռի բախումից 7 զոհ կա
Կիրակի փոքր, գերթեթև ինքնաթիռը Իսպանիայի Մալյորկա կղզում մխրճվել է ուղղաթիռի մեջ։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, պատահարի հետևանքով 7 զոհ կա։ Նշվում...
Աղբյուր` Panorama.am
10:37
Բացահայտվել է Շենգավիթում տեղի ունեցած միջադեպը. մեկ անձ է ձերբակալվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում կատարված անհետաձգելի քննչական և դատավարական...
Աղբյուր` Panorama.am
10:28
Արճիսում խմելու ջրի խնդիրը օրհասական է, գյուղացիները փակել են ճանապարհը
«Ռեստարտ» նախաձեռնության անդամ  Գարիկ Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ փակվել է...
Աղբյուր` Panorama.am
10:10
Հիշողության մթագնումներ 2
1991 թ. սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում  ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»: Նույն թվականի...
Աղբյուր` Panorama.am
10:02
Խոսրովի անտառ տանող ճանապարհին բռնկված հրդեհը մեկուսացվել է
Այսօր  07:47-ի դրությամբ անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացված տեղազննման արդյունքում Արարատի մարզի Խոսրովի անտառ պետական արգելոց...
Աղբյուր` Panorama.am
09:51
Անմահ անուններ
19-րդ դարավերի և 20-րդ դարասկզբի հայ հայդուկային շարժման ավանդույթներից մեկի յուրատեսակ շարունակություն կարելի է  համարել Արցախյան...
Աղբյուր` Panorama.am
09:40
Ալպերում ինքնաթիռ է ընկել
Կան զոհեր
Աղբյուր` Panorama.am
09:25
Վեճերի բացակայության պատճառով ԱՄԷ-ում կինը բաժանվում է ամուսնուց
Ամուսնալուծության պատճառ կարող են դառնալ ոչ միայն հաճախակի վեճերը, այլև՝ դրանց իսպառ բացակայությունը։ «Ռիա Նովոստի» գործակալությունը...
Աղբյուր` Panorama.am
09:11
Ֆրանսիայի դեսպան․ Խթանում ենք Գյումրին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկելու գաղափարը
Հայաստանում օգոստոսի 25֊ին նշվեց Գյումրի քաղաքի օրը: Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Ջոնաթան Լաքոթը Գյումրին բնութագրում է որպես հայկական...
Աղբյուր` Panorama.am
09:01
60-ամյա Գագիկ Գոզեյանը լողալով հատել է Սևանա լիճը
Իր նախաձեռնած այս միջոցառումը նա նվիրել է Արցախյան և Ապրիլյան պատերազմների անմահ հերոսների հիշատակին։
Աղբյուր` Panorama.am
20:13
Օսիպյան. Հարկ եմ համարել այստեղ գտնվել
Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենք տարածք է եկել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ Շենքում չորս ժամից առաջ...
Աղբյուր` Panorama.am
20:00
Եվրոպացի գիտնականները Արցախում կմասնակցեն հայագիտական գիտաժողովի
Օգոստոսի 26-27-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում տեղի կունենա «Հայոց արևելից կողմանք. պատմություն և...
Աղբյուր` Panorama.am
19:49
Մահացել է մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը
79 տարեկանում մահացել է ամերիկացի միլիարդատեր և հասարակական գործիչ Դևիդ Կոխը։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, մահվան պատճառը չի նշվում։ Դևիդ Կոխը...
Աղբյուր` Panorama.am
19:35
Մամուլը պատմել է արքայազն Ուիլյամի վախերի մասին
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը, որը մի օր պետք է բարձրանա բրիտանական գահին, կարող է անհագստանալ միապետության համար՝ եղբոր՝ արքայազն Հարրիի ու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ի հետ մենք ունենք բավականին ակտիվ հարաբերություններ. ԱԳ նախարար
14:42 22/08/2019

ԱՄՆ-ի հետ մենք ունենք բավականին ակտիվ հարաբերություններ. ԱԳ նախարար

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}