Դատավորներին պատասխանատվության ենթարկելու հարցի որոշման ԲԴԽ նիստը չկայացավ
Այսօր նախատեսված էր Բարձրագույն դատական խորհրդի նիստ, որտեղ պետք է քննարկվեր Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11 դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։
Սակայն նիստն այդպես էլ չկայացավ։ ԲԴԽ շենքից դուրս եկող դատավորները լրագրողների հարցին ի պատասխան, թե ինչ պատճառով չկայացավ նիստը, ասացին, որ իրենք ոչինչ չգիտեն և իրենց ոչինչ չեն ասել։ Նրանք նաև տեղյակ չէին, թե հաջորդ նիստը երբ է նախատեսված։
Հիշեցնենք, որ դատավորները Բարձրագույն դատական խորհրդին առաջարկել են մերժել իրենց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի միջնորդությունը: Ըստ նրանց՝ Վճռաբեկ դատարանի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու` ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի բարձրացրած հարցն իրական սպառնալիք է դատական իշխանության անկախության համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին