Զելենսկին տուգանվել է
Կիևի դատարանը տուգանել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն այն բանի համար, որ նա ընտրությունների օրը՝ ապրիլի 21-ին, լրագրողներին ցուցադրել էր քվեաթերթիկը, որտեղ երևում էր, թե ում օգտին է քվեարկել։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, դատարանն այդ քայլը ճանաչել է որպես վարչական իրավախախտում։ Դատարանի կարծիքով, Զելենսկու գործողությունները կարելի է գնահատել որպես անօրինական քարոզչություն։ Զելենսկին տուգանվել է 850 գրիվեն (32,27 դոլար)։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին