Կարմիր խաչի ներկայացուցիչ ներկայացած անձը խաբեությամբ ընտանի կենդանիներ էր հափշտակել
Գեղարքունիքի մարզի Աղբերք գյուղում Կարմիր խաչի ներկայացուցիչ ներկայացած անձը երեք գյուղացուց վերցրել է ընտանի կենդանիներ, բայց մինչ օրս գումարը չի վճարել։ Ոստիկանություն ահազանգել են գյուղացիները։ Գյուղ ժամանած օպերատիվ խումբը պարզել է, որ քաղաքացին երեք բնակչից վերցրել էր 20 ոչխար, 9 գառ, 3 կոց, 13 մոզի և 15 խոզ՝ պատճառելով մոտ 7 մլն դրամի վնաս։
Մայիսի 4-ին Ոստիկանության ճամբարակի բաժնում հարուցվել է քրեական գործ։ Օպերատիվ աշխատանքների շնորհիվ պարզվել է, որ խոշոր եղջերավոր անասունները վաճառվել են Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի մի բնակչի։