Առողջություն 15:49 14/05/2019 Հայաստան

Գևորգ Գրիգորյան. Առողջապահության ոլորոտում կեղծ պոպուլիզմը վատ վախճան է ունենալու

Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ, առողջապահության կազմակերպիչ, ուրոլոգ Գևորգ Գրիգորյանն անդրադարձել է կառավարության նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ներկայացրած տեղեկություններին, դրանք որակել կեղծ պոպուլիզմ։

Գևորգյանը խնդրի վերաբերյալ մանրամասներ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում.

«Կառավարության ապրիլի 25-ի կայացած նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրի ընթացքի մասին: Թորոսյանն էլ արձագանքեց, որ ընթացքը գնահատում են «բավականին լավ», ծրագիրը համարում են «շատ հաջողված»՝ նշելով, որ 85 հիվանդի արդեն բուժօգնություն է ցուցաբերվել: Վարչապետի հարցի՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ ժամանակին բուժօգնության դիմելու դիպքում ինսուտլն ու ինֆարկտը լիարժեք բուժվում են և դա իրականացվում է պետպատվերով, Արսեն Թորոսյանը դրական պատասխան տվեց:

Առողջապահության նախարարի պատասխանները վարչապետի ուղղած հարցերին, մեղմ ասած, խնդրահարույց են, հիմականում հեռու իրականությունից: Բացատրեմ, թե ինչու:
Հայաստանում տարեկան արձանագրվում է սրտամկանի ինֆարկտի ստենտավորման միջամտությամբ ուղեկցվող շուրջ 5000 հիվանդանոցային դեպք: Պետպատվերի շրջանակներում՝ անհետաձգելի ծրագրով, փոխհատուցվում է 1500-1800 դեպք (ՍՏ- էլեվացիայով ուղեկցվող սրտամկանի սուր ինֆարկտ), և այլ ծրագրերով փոխհատուցվում է ևս 1500 դեպք՝ մասնակի կամ ամբողջովին:

Այսպիսով, սրտամկանի ինֆարկտի շուրջ 1500-1700 դեպք կամ ընդհանուր դեպքերի շուրջ 30%-ը սպասարկվում է վճարովի սկզբունքով: Ուշագրավ է այն, որ առողջության առումով ամենախոցելի, շահառուների խումբը' հաշմանդամություն ունեցող անձիք, այս ծառայության մասով չունեն պետպատվերով բուժօգնություն ստանալու իրավունք, չնայած այն հանգամանքին, որ հաշմանդամության պատճառագիտության մեջ շուրջ 35% սիրտանոթային համակարգի հիվանդություններն են:

Հատկանշանակն է նաև այն, որ սրտամկանի ինֆարկտի «լիարժեք բուժումը» չի ավարտվում ստենտավորումամբ, այն ներառում է պացիենտի առողջության վերականգնողական և շարունակական հսկողության կարևոր փուլ, որը հաջորդում է ստենտ տեղադրելու միջամտությանը: Մինչդեռ մեր ներկայիս առողջապահական համակարգում, այս կարևոր փուլն անտեսված է, և բնականաբար, պետպատվերի մասին խոսք լինել չի կարող:

Մի կարևոր դիտարկում ևս, սրտամկանի սուր ինֆարկտի այն դեպքերը, որոնք չեն ստենտավորվում, սոցիալական և հատուկ խմբերում չներառված քաղաքացինեչի համար համավճարային սկզբումքով են փոխհատուցվում՝ 50.000-150 000 ՀՀ դրամի շրջանակներում:
Ստացվում է՝ մի դեպքում պետությունը փոխհատուցում է մի քանի մլն դրամ ստենտավորման համար, մեկ այլ դեպքում, եթե այդ նույն ՍՏ- լեվացիա ախտորոշումով հիվանդը հասանելության կամ այլ բժշկական ցուցումներով չի ստենտավորվել, վճարում է համավճարով: Եվ այստեղ հարց է առաջանում՝ արդյոք այս ծրագրերի հիմքում ընկա՞ծ է սոցիալական արդարության սկզբումքները, որոնց մասին այդքան հանգամանորեն բարձրաձայնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Ակնհայտ է, որ՝ ոչ:
Հետևաբար, շատ վաղ է խոսել սրտամկանի սուր ինֆարկտի բուժումը լիարժեք պետական պատվերով իրականացնելու մասին:

Վերջին հինգ տարիներին սրտամկանի սուր ինֆարկտի հիվանդացության և մահացության ցուցանիշները վկայում են, որ ստենտավորման ծառայության աշխարհագրության ընդլայնումը և ծառայության քանակական վերելքը որևէ էական բարելավում չեն արձանագրել:
Ուղեղային սուր և ենթասուր կաթվածի' ինսուլտի, հիվանդանոցային դեպքերի թիվը մեր հանրապետությունում տարեկան շուրջ 2500-2700 է:

Ինսուլտների այն դեպքերը, որոնք ներառում են վերակենդանացման միջոցառումներ (դեպքերի շորջ 80%) բուժօգնությունը ստանում են վերակենդանացման բաժանմունքներում և պետական պատվերի փոխհատուցմանը զուգահեռ, դեպքերի բացարձակ մեծամասնությունում հիվանդի կողմից լրացուցիչ վճարներ է իրականացվում: Արդարության սկզբունքը գերակայելով՝ ասեմ, որ իրականում անբավարար է վերակենդանացման համար պետության կողմից փոխհատուցումը: Ռեանիմացիայից սովորական բաժանմունք տեղափոխվելուց հետո, եթե հիվանդը սոցիալական խմբերում ներառված չէ, բուժվում է համավճարային սկզբունքով, այս դեպքում էլ, ինչպես սրտամկանի սուր ինֆարկտի դեպքում' վերականգնողական և շարունակական հսկողության փուլը անտեսված է, իսկ ինսուլտ ախտորոշման ժամանակ այն ավելի երկարատև է և բազմապրոֆիլ:

Անդրադառնամ նաև այն ծրագրին, որի ընթացքում առողջապահության նախարարը գնահատեց «շատ հաջողված»:

Գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածի թրոմբոլիտիկ բուժում և մեխանիկական թրոմբէկտոմիայի ծառայություն. Նախապես նշեմ, որ այն հայտնություն չէ և որ արդեն բավական ժամանակ է այս ծառայությունը Հայաստանում գործում է:

Անցնենք այն որպես պետական պատվերի ծրագիր դիտարկելուն: Ծրագիրը վերաբերվում է իշեմիկ ինսուլտներին, որանք ավելի թեթև կլինիկական ընթացք ունեն և հիմնականում ավելի բարձր տարիքային խմբի մոտ են ախտորոշվում: Այն էֆեկտիվ է եթե ժամանակային առումով հնարավորինս վաղ փուլում է իրականացվում է միջամտությունը, Սակայն այս ծրագրում հաշվի առնված չէ այն դեպքերը, որոնք կընթանան ոչ պրոտոկոլային և կունենան երկար վերակենդանացման կամ վերականգնողական փուլ: Նկատի ունեմ, որ անգամ այս ծրագրի սահմաններում խոսել լիարժեք պետական պատվերի մասին առնվազն վաղ է:

Լսելով հնչեցրած 80-85 դեպքի մասին՝ փորձեցի ծրագրում ներգրավված երկու կլինիկաներից ճշտել և դեպքերի թիվը հիսունը չէր անցնում: Ուստի, անգամ թվերի դեպքում նախարարի խոսքում անճշտություն կար:

Եթե նույնիսիկ առաջնորդվենք նրա հնչեցրած դեպքերի թվով, ապա, ծրագիրը գործում է փետրվարի մեկից, հետևաբար տարեկան այս ծրագրով բուժօգնություն կստատնան շուրջ 250-300 հիվանդ: Եվ այս ցուցանիշը թույլ է տալիս եզրակացնել, որ ինսուլտի բուժումը անվճա՞ր է:
Միթե պրոֆեսիոնալ է, որ ընդամենը ութանասուն դեպքով արվում է վերլուծություն և ծրագիրը որակվում «շատ հաջող»: Առնվազն մեկ տարի ծառայություն մատուցելուց հետո կարելի է որոշակի որակումներ տալ, իսկ մինչև հինգ մլն. պոլուլացիա ունեցող երկրների համար' որևէ առողջապահական ծրագիր գնահատելու նպատակով՝ վերցվում է առնվազն երեք տարվա տեղեկատվություն:

Հետգրություն
Հորդորում եմ ազնիվ լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ, կեղծ պոպուլիզմը վատ վախճան է ունենալու՝ հատկապես, երբ խոսքը վերաբերում է Առողջապահության համակարգին»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:21
Ձորագյուղի ելքերն ու մուտքերը կարգելվեն
Այսօր պարետի որոշմամբ կարգելափակվի ելքերն ու մուտքերը՝ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղից:  Ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
14:13
Զբոսաշրջիկներին դուրս են հանել Վենետիկից՝ Մեծ ջրանցքում լողալու համար
Վենետիկում  գերմանացի երկու զբոսաշրջիկներ, որոնք լողալիս են եղել Մեծ ջրանցքում, տուգանվել են և քաղաքից դուրս հանվել։ Այս մասին գրում է Ռիա...
Աղբյուր` Panorama.am
14:01
Նիգերիան «ՕՊԵԿ+»-ին կփոխհատուցի իր թերակատարումների համար
Նիգերիան պարտավորվում է փոխհատուցել «ՕՊԵԿ+» գործարքի շրջանակներում ստանձնած պարտավորություններիթերակատարման համար, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
13:45
Ջո Բայդենը բավականաչափ ձայն է հավաքել նախագահի պաշտոնում առաջադրվելու համար
ԶԼՄ-ներն իմացել են, որ ԱՄՆ  նախկին փոխնախագահ Ջո Բայդենը ստացել է բավարար թվով պատվիրակների աջակցությանը՝ Դեմոկրատական կուսակցությունից...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ինդոնեզիայում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է 30 հազարը
Ինդոնեզիայում կորոնավիրուսային հիվանդության գրանցված դեպքերի թիվը գերազանցել է 30 հազարը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով...
Աղբյուր` Panorama.am
13:28
Էլինար Վարդանյան. Համավարակը, հասարակությունը և պետությունը
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը հերթական հոդվածում գրում է. «Մեր հասարակության մեջ կան շերտեր,...
Աղբյուր` Panorama.am
13:16
Ամերիկացի կոմպոզիտոր. Խաչատրյանի անվան մրցույթը մեծ իրադարձություն է համավարակով սահմանափակված աշխարհում
Այսօր մեկնարկում է Խաչատրյանի անվան 16-րդ  միջազգային մրցույթը ջութակ մասնագիտությամբ։ Աշխարհում կորոնավիրուսի տարածման պայմաններում...
Աղբյուր` Panorama.am
13:04
Մահացել է ռուս հայտնի դերասան Միխայիլ Կոկշենովը
83 տարեկան հասակում մահացել է ռուս հայտնի դերասան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Կոկշենովը, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։...
Աղբյուր` Panorama.am
12:54
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երեք նոր  դեպք: Տեղեկությունն այս մասին նշված է stopcov.ge կառավարության հատուկ վեբկայքում:...
Աղբյուր` Panorama.am
12:49
Հնդկաստանում մեկ օրում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել
Վերջին 24 ժամի ընթացքում Հնդկաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության գրեթե տասը հազար դեպք, փոխանցում է «Բի-Բի-Սի»-ն։...
Աղբյուր` Panorama.am
12:38
Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ
Հայաստանի տարածքում հունիսի 6-ի ցերեկն առանձին շրջաններում, 10-11-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
12:27
Եսայան եղբայրները հերքել են ԱԱԾ հրավիրվելու լուրը
«Հունիսի 6-ին «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված լուրը` վերնագրված «Հայկ Եսայանը և իր եղբայր Ալեքսանդր Եսայանը հրավիրվել...
Աղբյուր` Panorama.am
12:26
Արցախի նախագահն այցելել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչություն
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կամո Աղաջանյանի ուղեկցությամբ այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:15
Բաքվում և Ադրբեջանի այլ քաղաքներում մարդիկ հանգստյան օրերը կանցկացնեն ամբողջական մեկուսացման մեջ
Ադրբեջանի մայրաքաղաքի և երկրի մի շարք այլ խոշոր քաղաքների բնակիչները հանգստյան օրերը կանցկացնեն ամբողջական մեկուսացման պայմաններում, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
12:08
Շփման գծում Ադրբեջանի կողմից կրակոցներն ավելացել են
Մայիսի 31-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման...
Աղբյուր` Panorama.am
11:56
Արցախում կորոնավիրուսով հիվանդներից մեկի վիճակը ծանր է
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը հաստատվել է ևս 2 քաղաքացու մոտ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
11:49
Վանեցյանը կոչ է անում խորհրդարանական ընդդիմությանը վարչապետին ու պատասխանատուներին բերել ԱԺ՝ քննելու
ՀՅԴ վերջին հայտարարության, ՀՀ իշխանությունների ձախողումների և ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիների վերաբերյալ Yerkir.am-ը կարճատև զրույց...
Աղբյուր` Panorama.am
11:40
Փաշինյանի տեղադրած լուսանկարից հետո Սուրենավանի դպրոցի ուսուցչուհին ազատվել է աշխատանքից
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը տեղեկացրել է, որ Սուրենավանի դպրոցի տնօրենը խիստ նկատողություն է ստացել, իսկ ուսուցչուհիներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
11:36
ԱՄՆ-ում ինքնաթիռի վթարի հետևանքով հինգ մարդ մահացել է
ԱՄՆ Ջորջիա նահանգի հյուսիսում ինքնաթիռ է վթարվել, առնվազն մարդ, այդ թվում `երկու երեխա մահացել է, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ուկրաինայում կորոնավիրուսային հիվանդության 26.514 դեպք է գրանցվել
Ուկրաինայում նախորդ մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 550 նոր դեպք, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում...
Աղբյուր` Panorama.am
11:26
Թրամփը Գերմանիայից կհեռացնի ավելի քան 9 հազար զինծառայողների
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է մինչև սեպտեմբեր Գերմանիայից դուրս բերել մոտ 9,5 հազար ամերիկացի զինծառայողների՝ ելնելով Գերմանիայի կանցլեր...
Աղբյուր` Panorama.am
11:16
Վանեցյանի հայցն ընդդեմ Փաշինյանի ու նրա մամուլի խոսնակի դատարանում է
«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու...
Աղբյուր` Panorama.am
11:10
Բրազիլիայի նախագահը սպառնում է դուրս գալ ԱՀԿ-ից
Այն բանից հետո, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը խորը մտահոգություն էր հայտնել Բրազիլիայում COVID-19- ի հետ...
Աղբյուր` Panorama.am
10:58
06.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսից 7 հիվանդ է մահացել
Նախորդ օրվա ընթացքում կորոնավիրուս է հաստատվել ևս 547 մարդու մոտ,  մեկ օրվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով  7 հիվանդ։  Մեկ...
Աղբյուր` Panorama.am
10:57
Ուզբեկստանում COVID-19- ի 4022 դեպք է հաստատվել
Ուզբեկստանում COVID-19- ի հայտնաբերված դեպքերի թիվը ավելացել է ևս 15-ով և հասել 4022-ի, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով...
Աղբյուր` Panorama.am
10:48
Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը»՝ Մալաքյանի ու Գրաճյանի կատարմամբ
Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի տարեդարձի առիթով կանադահայ դաշնակահար Սերուժ Գրաճյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է տեսանյութ։ Նա և...
Աղբյուր` Panorama.am
10:40
Քննարկվել է Թումանյան-Բագրատաշենի անցակետ 51,74 կմ երկարությամբ հատվածում ընթացող հիմնանորոգման ընթացքը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ճանապարհաշինության ոլորտի այլ պատասխանատուների հետ այցելել է...
Աղբյուր` Panorama.am
10:34
Մարգարիտա Սիմոնյանը կտրուկ պատասխանել է արևմտյան լրագրողներին
RT  հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը կտրուկ է պատասխանել New York Times լրագրողներին, որոնք նրան մեղադրել են ռասիզմի մեջ...
Աղբյուր` Panorama.am
10:26
Արչուաձեն. Միջազգային չվերթների համար Վրաստանի օդային տարածքը կբացվի հուլիսից
«Միջազգային չվերթների համար Վրաստանի օդային տարածքը կբացվի հուլիսից: Դա տեղի կունենա փուլ առ փուլ, հաշվի առնելով աշխարհում գոյություն...
Աղբյուր` Panorama.am
10:19
Արշավիր Ղարամյանը՝ Տեր-Պետրոսյանին. Մարտը տանուլ տված հրամկազմին առնվազն հեռացնում են պաշտոններից
Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Պատասխան ՀՀ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյանը Վանաձորում մասնակցել է «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացմանը
22:35 03/06/2020

Արթուր Վանեցյանը Վանաձորում մասնակցել է «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացմանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}