ՌԴ ԱԳՆ-ն ասել է՝ ինչ են սպասում Զելենսկուց
Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը խոսել է Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկուց սպասելիքների մասին: Այս մասին տեղեկանում ենք gazeta-ից:
Նրա խոսքերով, երդմնակալությունից հետո Զելենսկուց սպասում են Դոնբասում իրավիճակի լուծման համար առաջնահերթություն:
«Մենք հուսով ենք, որ երդմնակալության արարողությունից հետո Վլադիմիր Զելենսկին ավելի հստակ կսահմանի իր առաջնահերթությունները, այդ թվում` Դոնբասում իրավիճակի կայունացման հարցում», - ասել է Կարասինը:
Նա նաեւ հույս է հայտնել, որ նոր նախագահը չի խուսափի Դոնբասի բնակիչների հետ ուղիղ երկխոսությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին