Իրավունք 18:53 14/05/2019 Հայաստան

Առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ և պաշտոնեական կեղծիքներ Լոռու մարզի դպրոցներում

Լոռու մարզի դատախազությունում երկու քրեական գործ է հարուցվել մարզի երկու համայնքների դպրոցներում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առերևույթ խոշոր չափերով հափշտակություններ և պաշտոնեական կեղծիքներ կատարելու փաստերի առթիվ:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ Լոռու մարզի Մեծավան համայնքի Միխայլովկա վարչական շրջանի «Միխայլովկայի միջնակարգ դպրոց» և Սարչապետ համայնքի Ձորամուտ վարչական շրջանի  «Ձորամուտի միջնակարգ դպրոց» ՊՕԱԿ-ների  տնօրենները հաստիքացուցակում պարբերաբար ընդգրկել  են անձանց, ովքեր աշխատանքի չեն հաճախել և նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձի գումարները յուրացվել են։

Մասնավորապես առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Միխայլովկայի միջնակարգ դպրոցի տնօրենը շահադիտական դրդումներով 2013թ. մայիսի 5-ից մինչև 2019թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում  դպրոցում  դռնապահի, այնուհետև տեխնիկական աշխատակցի, տնտեսվարի, պահակի հաստիքներում աշխատանքի է ընդունել  3 անձանց, որոնք, սակայն, աշխատանքի չեն հաճախել և իրենց աշխատանքային պարտականությունները չեն կատարել: Չնայած այդ հանգամանքին՝ տնօրենի կողմից կազմվել և հաստատվել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, բովանդակությամբ կեղծ «Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր»՝ դրանում կեղծ տեղեկություններ ներառելով նշված ժամանակահատվածում վերոհիշյալ անձանց կողմից աշխատանքի հաճախելու և փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ: Ապա բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը, ներկայացվել են վճարման, ինչի արդյունքում նրանց անվամբ նշված ժամանակահատվածում անհիմն դուրս են գրվել ընդհանուր 11․346․356 ՀՀ դրամի աշխատավարձի գումարներ: Նախապես իր մոտ ունեցած աշխատավարձերի բանկային քարտերով կամ հիշյալ աշխատակիցների կողմից փոխանցելու միջոցով  տնօրենն անձամբ ստացել է այդ գումարները և օգտագործել  իր անձնական կարիքների համար՝ այդ կերպ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, առերևույթ յուրացման եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերի գումարը։

Իսկ Ձորամուտի միջնակարգ դպրոցի տնօրենը, ըստ նյութերի նախապատրաստմամբ ձեռք բերված փաստական տվյալների, շահադիտական դրդումներով 2015թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2018թ. հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում  նույն կազմակերպությունում  որպես գիշերային պահակի, այնուհետև օպերատորի, վառարան վառողի հաստիքներում աշխատանքի է ընդունել  իր հարսին՝ եղբորը և եղբորորդուն: Վերջիններիս աշխատանքի չհաճախելու, աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում դպրոցի տնօրենը ևս «Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր»-ում կեղծ տվյալներ է ներառել նշված ժամանակահատվածում հիշյալ աշխատակիցների կողմից աշխատանքի հաճախելու և փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ: Բովանդակությամբ կեղծ այդ փաստաթղթերի հիման վրա նշված երեք անձանց անվամբ նշված ժամանակահատվածում անհիմն դուրս են գրվել ընդհանուր 6․863․237 ՀՀ դրամի աշխատավարձի գումարներ, որոնք վերջիններս ստացել և օգտագործել  են իրենց անձնական կարիքների համար: Այդ կերպ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առերևույթ վատնման եղանակով հափշտակվել է կազմակերպության առանձնապես խոշոր չափերի նշված գումարը։

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ, ինչպես նաև, որ անհրաժեշտ է լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննությամբ պարզել բոլոր հանգամանքները՝ Լոռու մարզի դատախազի տեղակալի որոշումներով հարուցվել են երկու քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ  հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործերի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը:

Բացի վերոնշյալ 2 քրեական գործերից, 2019թ. ընթացքում մարզի միայն ուսումնական հաստատություններում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների փաստերի առթիվ Լոռու մարզի դատախազության հսկողության ներքո հարուցվել և քննվում է ընդհանուր  8 քրեական գործ՝ պաշտոնական լիազորություններն օգտագործելով յուրացման կամ վատնման միջոցով տարբեր չափերով հափշտակություն կատարելու, պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելու հանցագործության հատկանիշներով: Նշված քրեական գործերով առերևույթ կոռուպցիոն չարաշահումների փաստեր են արձանագրվել Վանաձորի թիվ 18, Շիրակամուտի թիվ 1, Սարչապետի միջնակարգ դպրոցներում, Ստեփանավանի N 2, Վանաձորի թիվ 2-րդ, Տաշիրի թիվ 1 հիմնական դպրոցներում, Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցում և Վանաձորի պետական բժշկական քոլեջում: Ընդհանուր առմամբ վերոնշյալ 10 քրեական գործերով արդեն իսկ պարզված՝ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 58.5 մլն դրամ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}