Վրաստանի երեք քաղաքացու մեղադրանք է առաջադրվել՝ Հայաստանում սպանություններ կատարելու դեպքերի առթիվ
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Գեղարքունիքի մարզում 26-ամյա երիտասարդի, Երևանում 71-ամյա կնոջ սպանության, ինչպես նաև` սպանությունը պարտակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Հանրապետության երեք քաղաքացիների:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննության տվյալներով՝ առերևույթ հանցագործություն կատարած անձինք տարեց կնոջ բնակարանից հափշտակել են ընդհանուր 1 891 000 ՀՀ դրամ արժողության ոսկյա և արծաթյա զարդեր, ինչպես նաև՝ այլ իրեր:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ամուսիններին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով (2 դրվագ) և 329-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ վերջիններիս ընկերոջը՝ 334-րդ հոդվածի 1-ին մասով:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Մանրամասները՝ ՔԿ պաշտոնական կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ