«Օրենքն այդքան լուրջ փոփոխություն չբերեց»
«Օրենքը խոշոր հաշվով մեր կյանքում այդքան լուրջ փոփոխություն չբերեց, որովհետև այս պահին բոլոր կետերը չեն գործում, շատ մեծ իրազեկում չեղավ պետության կողմից»,- Ընտանիքի օրվան նվիրված «Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը» թեմայով քննարկմանն ասաց Կանանց աջակցման կենտրոնի ծրագրերի ղեկավար Հասմիկ Գևորգյանը։
Նա նշեց, որ օրենքում գործում է միայն պաշտպանական միջոցները, որոնք էլ ունեն իրենց խնդիրները. «Անվտանգության և կանխարգելման ամբողջությամբ լուծում այս պահին որևէ պետական կառույց օրենքով նախատեսված դեռ չի անում։ Մեր խնդիրը շարունակում է մնալ նույնը»։
Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանի ներկայացմամբ, նույն օրենսդրության շրջանակում զուգընկերը չի դիտարկվում որպես ընտանիքի հետ մտերիմ հարաբերություն ունեցող, ոստիկանությունը հաճախ չի դիտարկում որպես ընտանեկան բռնություն, երբ մտերիմ հարաբերություններ են լինում անձանց միջև ու տղամարդը բռնություն է գործադրում կնոջ նկատմամբ։ Այս առումով, նրա խոսքով, կա խոցելի իրավիճակ։
Քննարկմանը ներկա ՄԻՊ աշխատակազմի Հետազոտական և կրթական կենտրոնի նեկայացուցիչ Շուշան Խուրշուդյանն ասաց, որ ընտանեկան բռնությունն ունի ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի ազդեցություն․ երբ երեխաները ուղղակի բռնության չեն ենթարվում, բայց ականատես են լինում, դա անուղղակի ազդեցություն է գործում նրանց վրա, բռնության երևույթները բասացական ազդեություն են ունենում երեխաների վրա։
Շ. Խուրշուդյանի խոսքով, ՄԻՊ-ը ստանում է ընտանեկան բռնության դեպքերի մասին ահազանգեր, բողոքներ, որոնց քննության արդյունքում իրենք վեր են հանում մի շարք համակարգային խնդիրներ ինչպես օրենսդրական թերությունների, բացերի, այնպես էլ գործնական խնդիրների վերաբերյալ։
Հ.Գևորգյանի ներկայացրած վիճակագրության համաձայն, 2010 թվականին իրենք ստանում էին տարեկան 50 զանգ, այսօր արդեն ավելի քան 2000 զանգ։
«Սա ցույց է տալիս, որ գնալով դեպքերը ոչ թե ավելանում են, այլ մարդիկ իրազեկվում են ու դիմում կազմակերպություններին աջակցություն ստանալու»,- ասաց նա։
Քննարկմանը ներկա հոգեբան Արմինե Վարդանյանն ասաց, որ իրազեկման առումով քայլեր արվում են, բայց պետք է ավելի համակարգային լինի, չպետք է բռնության վերացումը սկսել երեխաներին ինչ- որ բան սովորեցնելուց։
«Երբ ծնողը սկսում է ծնող դառնալ, միգուցե այդ փուլից սկսվի իրազեկումը, թե ինչ պարտականություններ, պարտավորություններ ունի որպես ծնող, իրականացնելու ինչ գործառույթներ ունի։ Նախ պետք է կարողանանք ծնողին կրթել և իրազեկել»,- ասաց հոգեբանը։
Նա նշեց, որ ծեծը սովորական բռնություն է, սակայն երբեմն ծնողն իրեն թույլ է տալիս ծեծի միջոցով երեխային ինչ- որ բան սովորեցնել ու դրա անունը դնում է դաստիարակություն։ Ա. Վարդանյանի խոսքով, բոլոր այն ծրագրերը, որոնք գալիս են հայ հասարակություն, փորձում են ներդնել իրազեկման առումով, պետք է մի քիչ զգուշավոր լինել՝ հաշվի առնելով հայ հասարակության առանձնահատկությունները։
«Այն, ինչ անում ենք, պետք է հաշվի առնենք մեր հասարակության առանձնահատկությունները, իրազեկման չափաբաժինները համապատասխան ձևով տանք»,-նշեց հոգեբանը։
Հարակից հրապարակումներ`
- «Պատկան մարմինների անգործության հետևանքով ունենք կնասպանության ևս մեկ դեպք»
- Բացահայտվել է 30-ամյա կնոջ սպանության դեպքը
- Ամեն շաբաթ Եվրոպայում ընտանեկան բռնության զոհ են դառնում տասնյակ կանայք
- «Նշված կարգավորումն առավել խնդրահարույց էր ընտանեկան բռնության տեսանկյունից». հայտարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ