Քաղաքական 11:41 15/05/2019 Հայաստան

Անի Սամսոնյան. Ահա այստեղ է Մարուքյանի անհանգստությունը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը «Իմ քայլը»-ի գործընկերներին խորհուրդ է տալիս պարապ գրառումների փոխարեն գործով զբաղվել։

Նա հիշեցնում է, որ վերջերս Էդմոն Մարուքյանը հրապարակային հարց էր բարձրացրել այն մասին, որ Արագածոտնի մարզպետը ժամանակին մասնակցել է մի ակցիայի, որտեղ փորձել են այրել ՌԴ դրոշը,որից հետո նա տրորել է այն։ Հետո այդ մարդը նշանակվել է պաշտոնի՝ որպես մարզպետ։ Արդյոք իշխանությունը տեղյակ էր այդ մարդու կողմնորոշման և նրա՝ այլ երկրի, այն է ՀՀ ռազմավարական գործընկեր պետության դրոշը ոտնատակ տալու մասին։

«Ինչպես բազմիցս, այս դեպքում ևս իշխանությունից՝ մասնավորապես «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից արձագանքը լինում է ոչ ըստ էության՝ անձնական բնորոշումներով ու զրպարտությամբ։

Նախ, այն որ Արագածոտնի ներկայիս մարզպետը ՌԴ դրոշը տրորել է, դա նորություն չէ և դրա ապացույցներով ողողված է մեդիան։

Երկրորդ հարցադրումը ենթադրում է շատ պարզ պատասխան․ «այո, տեղյակ էինք» և «ոչ, տեղյակ չէինք»:

Երրորդ, յուրաքանչյուրը կարող է ունենալ քաղաքական կողմնորոշում։ Այս դեպքում գործող մարզպետը ևս։ Բայց ստացվել է այնպես, որ այս մարդը քաղաքական կողմնորոշում չունի և այսօր փաստացի հետ է կանգնում, ստում է, որ ինքը նման արարք է կատարել, այն դեպքում, երբ դրա տեսագրությունները առկա են։ Արդյո՞ք Նոր Հայաստանում պաշտոնյայի անսկզբունք տեսակն ենք խրախուսում։

Նշածս երեք կետերով հանդերձ, վերադառնամ Իմքայլականներին։ Մեծամասնության հարգելի պատգամավորներ,

-Եթե կարող եք՝ ուղիղ պատասխանեք հարցին, եթե չեք կարող՝ պարապ գրառումներ մի արեք ՖԲ-ում, գործով զբաղվեք։

-Մարզպետին դուք եք նշանակել պաշտոնի, ոչ թե Էդմոն Մարուքյանը։ Հետևաբարը մեր ռազմավարական հարաբերություններին վնասը տալիս եք դուք։

Հազարավոր ՀՀ քաղաքացիներ, որոնք ապրում և աշխատում են ՌԴ-ում Ձեզանից ակնկալում են իրենց խնդիրների շուտափույթ լուծում։ Մինչդեռ դրանց չլուծման հայելային հետևանքն է Ձեր խայտառակ կադրային քաղաքակսնությունը։

Ահա այստեղ է Մարուքյանի անհանգստությունը, որ այսպիսի կադրերից ազատվեք և վերջապես ՌԴ-ում ապրող ՀՀ քաղաքացիների տարրական իրավունքները կարողանաք պաշտպանել։

Որքանով որ հիշում եմ Դուք եք հայտարարում, որ ՌԴ հետ փայլուն հարաբերություններ ունենք, ոչ թե Մարուքյանը։

Հ․Գ Պաշտոնյայի տեղն ու դերը չհարգող, իրենց կեղտոտ բերանը աջ ու ձախ շաղ տվող մանր-մունր չինովնիկների հերթն էլ կգա»,-գրել է Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:46
Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստը
ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը: ՀՀԿ...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ազատության հրապարակում իշխանություններին դեղին քարտ ցույց տվեցին
Ազատության հրապարակում ՀՅԴ հրավիրած հանրահավաքը վարող Գեղամ Մանուկյանը իշխանություններին դեղին քարտ ցույց տվեց, կրկն լրջանալու կոչ արեց ու հույս...
Աղբյուր` Panorama.am
20:37
Լիլիթ Գալստյան. Առկա ատելությունն ու թշնամությունը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը
«Իշխանություններն ունեին մի ամբողջ տարի իրականացնելու երկիրի ու մեզանից յուրաքանչյուրի համար այքան ցանկալի խորքային, բովանդակային, իսկապես...
Աղբյուր` Panorama.am
20:31
«Վերջին զանգ». առավոտից ՃՈ ստորաբաժանումներն ուժեղացված ծառայություն են իրականացնելու
ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ Եգոր Կարապետյանը ուղերձ է հղել, որտեղ շրջանավարտներին կոչ է...
Աղբյուր` Panorama.am
20:25
Մոդրիչը կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետ
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը երկարաձգել է ակումբի հետ պայմանագիրը։ sport-express.ru կայքը, հղում անելով Marca-ին, գրում...
Աղբյուր` Panorama.am
20:14
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ վարչապետի պաշտոնում վերընտրվելու...
Աղբյուր` Panorama.am
20:13
Ինքնաթիռը հարկադիր վայէջք է կատարել պայթուցիկի մասին սպառնալիքի պատճառով
Իսպանական Vueling ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայէջք է կատարել Բարսելոնայի օդանավակայանում օդանավում պայթուցիկ սարքի տեղադրված լինելու...
Աղբյուր` Panorama.am
20:09
Իշխան Սաղաթելյան. Եթե այսպես եք քայլ անելու, ավելի լավ է կանգ առեք
«Մեր սպասելիքներն ու ակնկալիքները չեն արդարացել։ Հայաստանի իշխանությունները չունեն երկրի զարգացման ծրագիր, տեսլական, պրոֆեսիոնալ թիմ երկրի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հաստատվել է Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը
Գործադիրը հաստատել է Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը:  Հիմնավորման համաձայն՝...
Աղբյուր` Panorama.am
19:51
«Արսենալի» երկրպագուները քննադատել են Քարդաշյանին
Անգլիական «Արսենալի» երկրպագուները քննադատել են ամերիկյան  ռեալթի-շոուների աստղ, հայկական ծագում ունեցող Քիմ Քարդաշյանին այն...
Աղբյուր` Panorama.am
19:42
Քանի կերպար է մահացել «Գահերի խաղում»
Ամերիկյան The Washington Post թերթի հաշվարկներով, «Գահերի խաղը» սերիալի ութ եթերաշրջանում Երկաթե գահի համար  պայքարում...
Աղբյուր` Panorama.am
19:37
Դատական դեպարտամենտը պահանջել է ապահովել Դավիթ Գրիգորյանի անվտանգությունը
Դատական դեպարտամենից ստացված գրության հիման վրա ոստիկանությունը ապահովում է Դավիթ Գրիգորյանի անվտանգությունը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:31
Թուրքիան խոշտանգում է սեփական քաղաքացիներին
Մեծ Բրիտանիայի «Տրանսպորտային ոլորտի աշխատակիցների արհմիությունը» (TSSA) ահազանգել է Թուրքիայում կատարվող բռնարարքների ու...
Աղբյուր` Panorama.am
19:24
Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերությունը տոնեց գործունեության 5-ամյակը
Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթը հիմնադրել են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԿՈԼ Բանկն ու Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական...
Աղբյուր` Panorama.am
19:21
Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Մահաթմա Գանդիի ծննդյան 150-ամյակը» թեմային
2019 թվականի մայիսի 23-ին Հայ-Հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնում, «Հայփոստ» ՓԲԸ-ի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Բռնցքամարտը կմնա Տոկիո-2020-ի ծրագրում
Միևնույն ժամանակ, ՄՕԿ-ը կասեցրել է Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) անդամակցությունը:
Աղբյուր` Panorama.am
19:02
Ինչ աշխատանքներ են իրականացվել օպերայի հարակից տարածքում
Մարտի սկզբին շատերի ուշադրության կենտրոնում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքի մի քանի...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ուրիշի համար փոս մի՛ փորիր
Ինչ  ջերմեռանդությամբ որ  ամերիկացիք ու Փաշինյանն  արագացնում  են անցումային արդարադատության ներմուծումը Հայաստանում, այնքան...
Աղբյուր` Panorama.am
18:42
ՈՒԵՖԱ-ն կարող է որակազրկել մեր ունեցած մարզադաշտը. Արթուր Վանեցան
Գործադիրի այսօրվա նիստում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը խնդրեց տարածք հատկացնել՝ մարզադաշտ կառուցելու...
Աղբյուր` Panorama.am
18:31
Երեխա որդեգրել ցանկացողները նախապատրաստական դասընթացներ կանցնեն
Գործադիրը հաստատել է որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների ծրագրի կազմակերպման և անցկացման կարգը: Հիմնավորման համաձայն՝...
Աղբյուր` Panorama.am
18:24
ՖԻՖԱ. ԱԱ-2022-ին թիմերի քանակը չի փոխվի
«Ֆուտբոլը հրաշքներ է գործում»։
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի և Չինաստանի միջև վիզային ռեժիմը կվերացվի
Հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր...
Աղբյուր` Panorama.am
18:18
Ղազախստանում անցկացվող մեդիա ֆորումին մասնակցում են Արմեն Սարգսյանն ու Աննա Հակոբյանը
Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվող  մեդիա ֆորումին Հայաստանից մասնակցում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։...
Աղբյուր` Panorama.am
18:11
Նախարարություն. Ղազարյանը չի հանդիպել ՀԲՖ-ի ներկայացուցիչների հետ
Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանը հերքել է բռցքամարտի ֆեդերացիայի այն...
Աղբյուր` Panorama.am
18:02
Թուրքիայում տեղի է ունենում «Էրջիյես-2019» զորավարժությունը
Մայիսի 22-ի լույս 23-ի գիշերը Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) նահանգում սկսվել է «Էրջիյես-2019» դեսանտային զորավարժությունը: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
17:55
Շարունակվել է դատավորի թեկնածուների հավակնորդների հարցազրույցի փուլը
Այսօր Բարձրագույն դատական խորհրդում, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 102-րդ և 108-րդ հոդվածների պահանջներին...
Աղբյուր` Panorama.am
17:45
Ոստիկանապետը ոչ պրոֆեսիոնալ դիրքորոշում է հայտնել. ՊՎԾ
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը, անդրադառնալով այսօր կառավարության նիստից հետո ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի մեկնաբանությանը՝ կապված ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
17:36
Օսիպյանը եղբորորդու հետ չի շփվում, մինչև նա իր անմեղությունը չապացուցի
Վալերիյ Օսիպյանն այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով 2014 թվականին եղբորորդու մասնակցության միջադեպի հետ կապված հարցին՝ ասաց, որ...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ես խեղճացող մարդ չեմ. Արամ Սիմոնյան
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այսօր տեղի ունեցած գիտխորհրդի նիստի ավարտին հայտարարել է, որ հրաժարական է տալիս: ԵՊՀ-ից ներկայացնում են ռեկտորի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

43 մլն. դրամի օգնություն ռազմական երկու համալսարաններին Միքայել Վարդանյանից
16:30 22/05/2019

43 մլն. դրամի օգնություն ռազմական երկու համալսարաններին Միքայել Վարդանյանից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}