Հասարակություն 18:44 15/05/2019 Հայաստան

Հայաստանում ամուսնալուծության հիմնական պատճառները

Վերջին տարիներին ամուսնությունների թիվը կրճատվում էին, ավելանում էին ամուսնալուծությունները, սակայն 2019 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրական միտում է արձանագրվել։ Լրագրողների հետ հանդիպմանը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանի ներկայացրած տվյալներով՝ ամուսնությունների թիվը ավելացել է 202-ով՝  կազմելով 3783 ամուսնություն նախորդ տարվա 3580-ի փոխարեն, ամուսնալուծությունների թիվը պակասել են 171-ով. այս տարի գրանցվել է 850 ամուսնալուծություն նախորդ տարվա  1021-ի փոխարեն։

«Եթե նախկինում ամուսնալուծվում էին ամուսնության մեջ ավելի երկար ժամանակահատվածում գտնվող զույգերը, վերջին  տարիներն միտումը փոխվել է,  ավելի շատ ամուսնալուծվում են ավելի քիչ ժամանակ ամուսնության մեջ գտնվող խմբերը»,- ասաց նա։

Ծ. Հարությունյանի խոսքով, ամուսնալուծության հիմնական պատճառներն են՝ 50 տոկոս վեճեր,  14 տոկոս բնավորությունների անհամատեղելիություն, 8 տոկոս արտագնա աշխատանքի մեկնումը։

2019 թ. առաջին եռամսյակում ամենաշատն ամուսնացել են ու ամենաքիչն ամուսնալծուվել Գեղարքունիքի մարզում, վատագույն մարզերն են  Լոռին, Կոտայքը, նաև Երևանը։

Ծ. Հարությունյանն ասաց,  եթե 1990-ականների վերջերին ամուսնության տարիքը կանանց համար համարվում էր 22 տարեկանը, ապա այսօր բարձրացել ու հասել 25-ի, տղամարդկանց մոտ՝ 30-ի, հետևաբար առաջին անգամ երեխա ունենալու և մայրանալու միջին տարիքը բարձրացել է։ Նա նշեց, որ Հայաստանը դեռ Եվրոպայի միջին ցուցանիշից ցածր դիրքերում է գտնվում, սակայն իրենց կանխատեսումներով միտումը շարունակվելու է, այսինքն ամուսնության տարիքը բարձրանում է։

Ասուլիսին ներկա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանն ասաց, որ ընտանիքը որպես հասարակության հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, գտնվում է պետության մշտական հոգածության ներքո։

«Ցավոք ասել, որ այս պահին Հայաստանում ընտանիքների հանդեպ տարվող քաղաքականությունն այլևս բավարար է ընտանիքի հիմնական խնդիրները լուծելու համար, սխալ կլինի։ Ներկայացված ցուցանիշները  հետևանք են այն գործոնների, որոնք ազդել են ընտանիքի ինստիտուտի վրա։ Այս ոլորտում տարվող քաղաքականության հիմնական նպատակն է հնարավորինս աջակցություն ցուցաբերել ընտանիքների կայացմանը»,- նշեց նա։

Սմբատ Սաիյանի խոսքով, նախ և առաջ պետք է աջակցել  ընտանիքի բնակարանային ապահովության խնդրի լուծմանը, ինչը նաև ժողովրդագրական  իրավիճակի բացասական միտումների հիմնական խնդիրներից մեկն է, ընտանիքների եկամտաստեղծ գործունեությանը։ Նա ասաց, որ պետությունն առաջիկայում հստակ քայլեր է ձեռնարկելու, որպեսզի աջակցի հատկապես գյուղական բնակավայրերում եկամտաստեղծ գործունեությանը։ Բնակարանային ապահովության շրջանակներում հիմնական խնդիրը դիտարկվում է  հիփոթեքային վարկերի մատչելիության բարձրացումը։

Ս. Սաիյանն ասաց, որ վարվող քաղաքականության կարևորագույն ուղղություններից է խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացումը։ Նրա խոսքով, տարեց մարդիկ, երեխաները խնամքի հաստատություններում հայտնվում են ընտանեկան պայմաններից ելնելով կամ  ընտանիքում համապատասխան խնամք, դաստիարակություն ստանալու անհնարինության դեպքում։

«Այստեղ հիմնական նպատակն է՝ քայլեր ձեռնարկել,  որպեսզի բացառվի խնամքի հաստատություն մարդու  ոտքը։ Սա նշանակում է՝  նախ և առաջ աջակցություն ընտանիքներին ամենատարբեր եղանակներով։ Վստահեցնում եմ, որ խնդիրը միայն սոցիալականը չէ, եկամուտների պակասը չէ»,- ասաց փոխնախարարը։

Նա նշեց, որ պետք է փորձել հնարավորինս ներառական միջավայր ստեղծել, որպեսզի կինը, մայրը  ստիպված չլինի ընտրություն կատարել իր կարիերայի և երեխայի խնամքի և դաստիարակության միջև։ Որպես առաջին քայլ նախատեսում են առաջիկայում նախաձեռնությամբ հանդես գալ, որի ամբողջ նպատակն այն է, որ մանկապարտեզներում աշխատանքային ժամը սկսվի 8։30-ից, ավարտվի 18։30-ից 19։00-ին։

«Իհարկե, մեկ իրավական ակտով լուծվող խնդիր չէ, սակայն հիմնական խոչընդոտներից մեկն է, որը ստիպում է մարդուն ընտրություն կատարել երեխայի և կարիերայի միջև։ Սա ժամանակակից աշխարհում ընտանիքի առջև ծառացած հիմնական խնդիրներից մեկն է։ Սա այն դեպքն է, որ լավագույն լուծումները հայտնի են՝ զարգացած խնամքի հաստատությունների ցանց, պետական աջակցություն»,- ասաց Ս. Սաիյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Ջանգյուլումը՝ մայիսի 30-ին
Հայ Առաքելական եկեղեցին Քրիստոսի Հարության 40-րդ օրը նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը։
Աղբյուր` Panorama.am
19:51
«Սպիտակ թևկապների» շարժումը հանրահավաք է անցկացնում Ազատության հրապարակում
Ազատության հրապարակում ընթանում է մի խումբ քաղաքացիների կազմակերպած հանրահավաքը։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում  վարչապետ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Նինոծմինդայում շուկա է կառուցվում
Շուկայի կառուցման նախագիծը ներառում է 3 շինություն՝ ագրարային շուկան իր վաճառասեղաններով, մսի տաղավար և սանհանգույց:
Աղբյուր` Panorama.am
19:30
Արևմտյան քաղաքակրթության պատմության ամենահարուստ մարդը
Ամերիկացի տնտեսագետ Սեմյուել Ուիլյամսոնն ամերիկացի բիզնեսմեն, բարերար, առաջին դոլարատեր-միլիարդեր  Ջոն Ռոքֆելլերին (1839-1937 թթ.) անվանել...
Աղբյուր` Panorama.am
19:16
Հալեպում կրկին սպորտային կոշիկներ են արտադրում
Սիրիական Հալեպը պատերազմից հետո վերադառնում է խաղաղ կյանքի,  տեղի արտադրողները վերսկսում են իրենց գործունեությունը։  Ռազմական...
Աղբյուր` Panorama.am
19:00
Լեհ հնագետը զարմացած է Մեծամորի բարդ ու տարբեր ժամանակաշրջաններով թվագրվող հուշարձանով
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  և Վարշավայի համալսարանի...
Աղբյուր` Panorama.am
18:48
Հռոմի պապն ու ֆուտբոլը
Վատիկան են ժամանել հինգ հազար երեխա, ֆուտբոլի սիրահարներ և համաշխարհային մակարդակի հայտնի խաղացողներ։
Աղբյուր` Panorama.am
18:33
Աբովյանի տուն-թանգարանում կվերագործարկվի 18-րդ դարի տոհմատան թոնիրը
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանն որդեգրել է նոր քաղաքականություն։
Աղբյուր` Panorama.am
18:20
Մեկ շաբաթում Էվերեստում 8 լեռնագնաց է մահացել
Մեկ շաբաթվա ընթացքում Էվերեստ լեռան վրա ութ մարդ է զոհվել։ The Sun-ին հղում անելով՝ «Գազետա.ռու»-ն գրում է, որ վերջին տվյալներով...
Աղբյուր` Panorama.am
18:11
Պոլանսկիի կինը քննադատել է Տարանտինոյին «Մի անգամ Հոլիվուդում»-ի համար
Հայտնի ռեժիսոր Ռոման Պոլանսկիի կինը՝  ֆրանսիացի դերասանուհի Էմանյուել Սենյեն, քննադատել է ռեժիսոր և սցենարիստ Քվենտին Տարանտինոյին, որը...
Աղբյուր` Panorama.am
18:01
«Ռոմեո և Ջուլիետ»-ը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմում
Ներկայացման առաջնախաղը կկայանա այսօր։
Աղբյուր` Panorama.am
17:50
Wikipedia-ն Թուրքիայում կայքի հասանելիության արգելքի հարցով դիմել է եվրադատարան
Wikimedia հիմնադրամը, որին պատկանում է աշխարհի ամենամեծ առցանց հանրագիտարանը՝ Wikipedia-ն, Թուրքիայում կայքի հասանելիության արգելքի հարցով դիմել...
Աղբյուր` Panorama.am
17:41
Թևան Պողոսյանը գիտի, թե ով է Հայաստան-Արցախ հարաբերություններում սեպ խրող ուժը
«Այո, կա այդպիսի ուժ, կոչվում է Ադրբեջան և Թուրքիա: Հայաստանում և «յան» ազգանունով ուժեր ես չեմ պատկերացնում, որ կան»,-...
Աղբյուր` Panorama.am
17:30
Հենրիխը գիտի ինչ է ասում. Մոնիկա Մխիթարյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի քույրը` Մոնիկա Մխիթարյանն թվիթերյան իր...
Աղբյուր` Panorama.am
17:23
Հադրութի շրջանի վարչակազմը նոր ղեկավար ունի
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Իվան Ավանեսյանն ազատվել է Հադրութի շրջանի...
Աղբյուր` Panorama.am
17:15
ԳՇ պետն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն նախօրեին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի ՆԳՆ. Ախալքալաքում քրեական հեղինակություն է ձերբակալվել
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի, նախօրեին Ախալքալաքի կենտրոնում Կ.Կ-ն ձերբակալվել է ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
16:43
«Արվեստի շաբաթ»-ը մեկնարկեց
Ազգային պատկերասրահում այսօր տեղի ունեցավ «Արվեստի շաբաթ» (Art Week) մշակութային ծրագրի պաշտոնական բացումը: Այն մեկնարկեց Ասիմետրիա...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ավստրալիական ավիաընկերությունները չվերթներ են չեղարկել Ագունգ հրաբխի պատճառով
Ավստրալիական ավիաընկերությունները 14 չվերթ են չեղարկել ինդոնեզական Բալի կղզում ժայթքած Ագունգ հրաբուխի  պատճառով։ Ռիա նովոստիի, հաղորդմամբ...
Աղբյուր` Panorama.am
16:16
Ծառեր է հատել՝ տան ջեռուցման համար
Նշանակվել է մասնագիտական ստուգում: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:
Աղբյուր` Panorama.am
16:01
Երկուշաբթի որոշ համայնքներ կհոսանքազրկվեն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
15:46
Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ-ն՝ CNN-ին
Ադրբեջանն անդառնալիորեն բաց թողեց հնարավորությունը Եվրոպայի լիգայի եզրափակչի միջոցով կյանքի կոչելու սպորտը քաղաքականությունից տարանջատելու իր...
Աղբյուր` Panorama.am
15:31
Թունյան. Գրավատների և փոխանակման կետերի պետտուրքերը կլինեն հայտարարվածից մի քանի անգամ քիչ
Կառավարության և Կենտրոնական բանկի հետ քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել։
Աղբյուր` Panorama.am
15:17
Կիրակի ջերմաստիճանը Երևանում կհասնի +29-ի
Մայիսի 25-26-ը՝ հանրապետության շրջանների զգալի մասում, 27-30-ը՝ Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում կեսօրից հետո սպասվում...
Աղբյուր` Panorama.am
15:00
Պուտինի վարկանիշը շարունակում է ընկնել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վստահության վարկանշիը շարունակում է ընկնել։ Նախագահին վստահում է ռուսաստանցիների 31,7 տոկոսը: novayagazeta.ru-ի...
Աղբյուր` Panorama.am
14:44
Փորձագետը Հայաստանում այսօրվա կատարվածը շատ է նմանեցնում գորբաչովյան տարիներին
«Վտանգավոր միտք ունեմ, հուսով եմ, որ շատ չեն դատափետի ինձ դրա համար»։
Աղբյուր` Panorama.am
14:31
Դատարանը Թրամփին արգելել է ԱՄՆ-ի բյուջեի հաշվին Մեքսիկայի հետ պատ կառուցել
Կալիֆորնիա նահանգի դատարանը ժամանակավոր արգելք է սահմանել Մեքսիկայի հետ սահմանի պատի կառուցման համար: Reuters-ին հղում անելով՝...
Աղբյուր` Panorama.am
14:19
Փորձագետ. Յուրաքանչյուր ընտրություն լուրջ խնդիրներ կառաջացնի մեր երկրի համար
«Ակնհայտ է, որ ուժեղանում է Ռուսաստան-Արևմուտք առճակատումը: Եթե նախկինում կոնֆլիկտը սուր չէր, այժմ շատ սուր է»,- ...
Աղբյուր` Panorama.am
14:03
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հաշիմյան Թագավորության Անկախության օրվա առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին։ Նախագահի...
Աղբյուր` Panorama.am
13:45
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց. Արցախի ՊԲ
Մայիսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կառավարության համար սկզբունքային է Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը. վարչապետ
17:48 24/05/2019

Կառավարության համար սկզբունքային է Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը. վարչապետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}