«Եվրատեսիլի» պատմության լավագույն հաղթողները
The Independent –ը կազմել է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի տարբեր տարիների լավագույն հաղթողների ցուցակը։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, առաջին տեղում է սերբ երգչուհի Մարիա Շերիֆովիչը, որը հաղթել էր 2007 թվականին «Աղոթք» երգով։ Նշվում է, որ երգչուհու ելույթը դիտվում էր որպես «ժամանակակից օպերայի գագաթնակետ», միաժամանկ այն բավականին պարզ և զուսպ էր։
Երկրորդ տեղում է ֆիննական Lordi խումբը, որը եվրատեսիլյան բեմում հայտնվել էր 2006 թվականին հրեշների կոստյումներով։ Նրանց կատարած Hard Rock Hallelujah երգը դուր էր եկել նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար չէին լսում ծանր մետալ։ Բացի այդ, լրագրողներն ընդգծել էին, որ «Եվրատեսիլում» դա առաջին նմանատիպ շոուն էր։
Երրորդ տեղում է 1987 թվականի հաղթողը՝ իռլանդացի Ջոննի Լոգանը։ Նրա Hold Me Now երգը համարել էին «հզոր բալլադ»։ Չորրորդ տեղում է Carola-ը, որը 1991 թվականին ներկայացրել էր Շվեդիան, հինգերորդ տեղում է Մեծ Բրիտանիայից Bucks Fizz խումբը, որը ելույթ է ունեցել 1981 թվականին։
Առաջին տասնյակում է նաև Սելին Դիոնը (Շվեյցարիա, 1988 թվական), Katrina and the Waves (Մեծ Բրիտանիա, 1997 թ.), Կոնչիտա Վուրստ (Ավստրիա, 2014 թ.), Լորին (Շվեդիա, 2012 թ. ) ABBA (Շվեդիա, 1974 թ.)։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին