Իրավունք 13:23 16/05/2019 Հայաստան

Դատավարության երկու կողմը. Էլինար Վարդանյան

Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Իրավական կողմ

1. «Դարի դատավարություն» ներկայացվող՝ մարտի 1-ի գործի դատական քննության առաջին իսկ օրվանից մեկը մյուսի հետևից ի հայտ են գալիս շոկային hանգամանքներ, դեռևս՝ միայն խափանման միջոցի ընտրությանն առնչվող, որոնք վկայում են նախաքննության միակողմանիության մասին: Ներկայացված փաստերն  արդեն իսկ ստվերում են գործի քննության իրավական ողջ գործընթացը:
Փաստացի՝ նախաքննության ընթացքում խափանման միջոցի ընտրության և կալանքի ժամկետի երկարացման միջնորդության քննության ժամանակ դատարանից թաքցվել են գործի համար էական նշանակություն ունեցող նյութեր։ Դա չի կարող կասկածներ չհարուցել նախաքննության օբյեկտիվության և կալանքի՝ անհիմն, ոչ իրավաչափ լինելու մասին: Այն, ինչ այսօր լսում ենք դատարանում՝ արդեն բաց քննության շնորհիվ, ցույց է տալիս, որ կալանքի հիմնավորումները նախաքննության փուլում ոչ միայն բավարար չեն եղել, այլև ներկայացվել են նյութերը թաքցնելով, իրականությունը կեղծելով:

2. Նախաքննությունն ավարտված է, վերացել է քննությանը խոչընդոտելու՝ դատախազության վարկածը, իսկ ինչ վերաբերում է փախուստի վտանգին, ապա այն ի սկզբանե խոցելի է եղել հենց այն պատճառով, որ Ռ. Քոչարյանը, գտնվելով արտերկրում, ՀՔԾ առաջին իսկ ծանուցագիրը ստանալով վերադարձել է Հայաստան և չի խուսափել քննությունից, այն դեպքում, երբ ոմանք այլ գործերի շրջանակներում որոշակի «պայմանավորվածությունների» արդյունքում հանգիստ շրջում են օտար պետություններում, հանգիստ լքում են երկիրը, վերադառնում՝ հաջորդ պայմանավորվածությունների համար: Սա եզակի դեպք է, երբ մարդն արտերկրից ինքնակամ վերադարձել է՝ պաշտպանելու իր իրավունքները, երբ հանգիստ կարող էր հանգրվանել որևէ գերտերությունում ։  

3. Անհնար է հաշվի չառնել Արցախի Հանրապետության նախկին և ներկա նախագահների երաշխավորությունը: Սա աննախադեպ  քայլ է։ Այս երաշխավորությամբ նրանք ընդգծում են իրենց վստահությունը, որ Քոչարյանը չի խուսափելու և չի խոչընդոտելու քննությանը: Եվ եթե այս ամենից հետո դատարանը, այնուամենայնիվ, կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ որոշումը թողնի անփոփոխ, ապա դա կնշանակի, որ այս պարագայում խափանման միջոցը ծառայում է որպես մարդուն պատժելու, կալանքի միջոցով մարդուն «կոտրելու» գործիք: Իսկ սա լրիվ այլ պատմություն է։

Հանրային կողմ

Ա/ Դատավարությունը պետք է վստահություն ներշնչի: Հնչելու են բազմաթիվ հարցեր, և դրանց պետք է տրվեն հստակ պատասխաններ: Հարցերի պատասխանները պետք է համոզիչ լինեն քաղաքացու և հասարակության համար։ Հարցերի պատասխանները պետք է լինեն հիմնավոր ու փաստարկված, և ոչ՝ մանիպուլյատիվ: Դատավարությունը պետք է պատասխանի բոլորի հարցերին՝ և՛ նրանց, ովքեր ազատություն են պահանջում, և՛ նրանց, ովքեր ցմահ ազատազրկում են վանկարկում: Եվ այստեղ խնդիրն ամենևին նրանում չէ, որ ոմանք Քոչարյանին համարում են լավ նախագահ, մյուսները՝ ոչ, ոմանք համակրում են, ոմանք՝ հակակրում, ոմանք կարևորում են նրա նախագահության ժամանակ եղած ձեռքբերումները, տնտեսական աճը, մյուսները մատնանշում են բացթողումները: Խնդիրն այն է, որ դատավարությունը պետք է հանրային վստահություն ունենա։ Հակառակ դեպքում այն ունենալու է զրոյական արժեք, և քաղաքական իրավիճակի փոփոխության հետ սկսվելու են նոր դատավարություններ՝ այլ դերակատարներով։ Եվ եթե այսօր չփոխվի Ռ. Քոչարյանի խափանման միջոցը, ապա դատարանը տապալելու է վստահության քննությանը։ Ուղղակի առաջին իսկ նիստից այն չի ունենալու վստահության որևէ պաշար։

Բ/ Ակնհայտ է, որ այս դատավարությունը տևելու է երկար։ Եվ հանրությունը երկար ամիսներ հետևելու է քննությանը։ Շատ կարևոր է այս պայմաններում թույլ չտալ ներհասարակական լարվածության աճ, ներքին թշնամանք և ավելի վտանգավոր զարգացումներ։ Եթե դատավարության հենց սկզբնական փուլում չլուծվի կալանքի հարցը, կողմերն այդ կերպ չհանդարտեցվեն, դա բերելու է արհեստական լարվածության:

Ի՞նչ ենք ուզում, որ մարդիկ իրար բախվե՞ն: Ուզում ենք հասարկության տարբեր թևեր իրար բզկտե՞ն: Չե՞նք տեսնում, որ ստեղծվել է այնպիսի մթնոլորտ, որ նույնիսկ անչափահասներն են հայտնվում այս՝ արհեստականորեն լարվող միջավայրում: Սրա միակ ռացիոնալ լուծումը  խափանման միջոցի փոփոխությունն է և դատավարության ողջ ընթացքի մոնիտորինգի համար քաղաքացիական մեխանիզմների ստեղծումը, դատի շուրջ հնարավորինս հանդարտ հանրային մթնոլորտ ու առողջ քննարկումներ ապահովելը։։ Լրագրողների, քաղհասարակության ներկայացուցիչների համար դատարանի դահլիճում մեծ աշխատանք կա անելու՝ ճշմարտությունը բացահայտելու, մեր ընդհանուր պատմության այս ցավոտ դրվագի մասին բազմակողմանի տեղեկություններ ստանալու և հանրությանը փոխանցելու համար։ Պետք է կենտրոնանալ այդ աշխատանքի վրա, ոչ թե ավելորդ աղմուկով բարձր պահել լարվածության շեմը, որպեսզի աղմուկի մեջ դատավարության իրական ասելիքը խեղդվի։ Մենք ուզո՞ւմ ենք լուծել մարտի մեկի խնդիրը, ուզո՞ւմ ենք, որ երկիրը հաղթահարի այս փուլն ու շարժվի առաջ, թե՞ ուզում ենք անընդհատ շահարկել ու քաղաքական դիվիդենտներ քաղել այս թեմայից: Թեման կփակվի և ներքին թշնամանքն ու չարությունը կսպառվեն միայն այն դեպքում, երբ քաղաքացին ու հասարակությունը ստանան պատասխաններ։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}