Որքա՞ն գումար է պետք ռուսաստանցիներին՝ «նորմալ ապրելու» համար
Ռուսաստանում 3 անձից բաղկացած միջին վիճակագրական ընտանիքին «նորմալ ապրելու» համար հարկավոր է ամսական 78 հազար ռուսական ռուբլի (մոտ 571 հազար դրամ): Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ վկայակոչելով «Ռոմիր» հետազոտական հոլդինգի անկացրած հարցումները:
Հարցվածների 51%-ը նորմալ ապրելու համար ցանկացել է ունենալ 60-120 հազար ռուբլի (439 000-879000 դրամ):
Միաժամանակ հարցվածների 25%-ը նշել է, որ կարող է նորմալ ապրել ամսական 45-60 հազար ռուբլով, 2%-ը՝ 20-30 հազար, 1%-ը՝ ամսական 20 հազար ռուբլով:
Ռուսաստանցիների 11 տոկոսն էլ կարծում է, որ ընտանիքը կարող է նորմալ ապրել ավելի քան 120 հազար ռուբլի եկամուտ ունենալու դեպքում:
Նշենք, որ 1 ռուբլին այսօրվա փոխարժեքով կազմում է 7.33 ՀՀ դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին