Հասարակություն 15:00 16/05/2019 Աշխարհում

Թուրքիայում հայ տղայի «կրոնափոխությունն» ու դրան հաջորդած արձագանքները

Օրեր առաջ Թուրքիայում արտառոց դեպք  է տեղի ունեցել։ Իսլամական պահքի՝ ռամադան ամսվա ընթացքում Թուրքիայում ապրող 13-ամյա Արթուր անունով հայ ներկայացող տղան ուղիղ եթերում իսլամ էր ընդունել։ Տղան նաև անվանափոխ է եղել և ընդունել թուրքական Նիհաթ անունը։ Այս մասին գրում է «Էրմեմնիհաբերը»։

Իսլամի ընդունումը տեղի է ունեցել թուրք հայտնի աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուի՝ շուի տարրեր ունեցող խիստ քարոզչական բնույթի հաղորդման ժամանակ։ Թուրք աստվածաբանն իր խոսքում նշում է, որ նախապես ստացել է Արթուրի ծնողների համաձայնությունը:

Միջադեպի մանրամասները ճշտելու համար «Էրմենիհաբերը» կապ է հաստատել Արթուրի մոր՝ Ալինա Ենգիբարյանի հետ: Վերջինս հերքել է որդու կրոնափոխ լինելու հանգամանքը՝ ասելով. «Արթուրը կնքված է, հաճախում է հայկական եկեղեցի»: Անչափահասի մայրը նաև ավելացրել է, որ ինքը իրականում տեղյակ չի էլ եղել, թե ինչ հաղորդման է որդին մասնակցում:

«Ես իմացել եմ, որ Արթուրը ներկա է գտնվելու հաղորդմանը, բայց չեմ պատկերացրել, որ նա բեմ կբարձրանա և այդպիսի բան տեղի կունենա: Եթե ես տեղյակ լինեի և իմ համաձայնությունը լիներ,  ես ինքս այնտեղ կլինեի»,-ասել է Ալինա Ենգիբարյանը:

Ալինան նշել է, որ իրեն զանգել են հաղորդումից, բայց ինքն էլ չի հասկացել թե ինչ հաղորդում է և ինչի մասին է խոսքը: Նա  շեշտել է, որ երեխան գիտակցված չի գործել, զուտ երեխայական հետաքրքրասիրություն է եղել.  «Իմ երեխան չի հասկացել, թե ինչ է տեղի ունեցել:

Հետաքրքրությունից դրդված իր ընկերոջ հետ գնացել է այդ հաղորդմանը, միամտություն է արել: Նա ինձ ասում է. «Մամ տեսար, մեզ հեռուստացույցով ցույց տվեցին, մենք հայտնի դարձանք: Ես նրան բացատրում եմ, որ իր միամիտ քայլի պատճառով մենք վատ վիճակում ենք հայտնվել: Նա դեռ երեխա է, չի հասկանում»:

Կինը նաև հերքել է, որ Արթուրը խորթ հայր ունի՝ շեշտելով, որ խոսքը ընտանիքի՝ ազգությամբ թուրք ծանոթի մասին է,  ում հեռախոսահամարը գտել են Արթուրի հեռախոսի մեջ և զանգահարել՝ թույլտվություն ստանալու համար:

Թուրքագետ Անահիտ Վեզիրյանն ասել է, որ տվյալ հաղորդումը միտված է իսլամը քարոզելուն, և այս հաղորդման շրջանականերում իսլամ են ընդունել արդեն 21 մարդ՝ այդ թվում Արթուրը: Իսկ հաղորդավար Նիհաթ Հաթիփօղլուն Թուրքիայում բավականին ճանաչված անձնավորություն է, իսլամի քարոզիչ է, և վերջերս էլ Էրդողանի կողմից նշանակվել էր Գազիանթեփի իսլամագիտության համալսարանի ռեկտոր:

«Սա առաջին դեպքը չէ, երբ թուրքական հեռուստաընկերության եթերում հայն իսլամ է ընդունում: Մի քանի տարի առաջ թուրքական մամուլում տարածվեց տեսանյութ այն մասին, թե ինչպես է մի հայ կին իսլամ ընդունում: Հայ կնոջ իսլամ ընդունելու մասին մեկ այլ դեպք հայտնվել էր թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում 2015թ.: Չնայած այս դեպքերը հանրային բարձր հնչեղություն են ստացել, բայց կրոնափոխությունը հայերի շրջանում տարերային բնույթ չի կրում:

Այս խմորումները հիմնականում ընթանում են Հայաստանից գնացած քաղաքացիների շրջանում, ինչն էլ մատնում է նրանց շրջանում առկա խնդիրները, որոնք կարող են բազմազան լինել՝ սկսած խառնամուսնություններից մինչև  Թուրքիայում, օտար միջավայրում հիմնավորվելու ձգտումը»,- նշել է թուրքագետը:

Անահիտ Վեզիրյանի կարծիքով, հենց այս խնդիրների համատեքստում կարելի է դիտարկել նաև այն հանգամանքը, որ իսլամ ընդունող հայերի կրոնափոխությունը հրապարակայնացվում է:  Մյուս կողմից էլ Թուրքիայում տիրող իսլամի քարոզչությունը խրախուսում է հենց այս մեթոդին դիմելը:

Ըստ Վեզիրյանի՝ տղայի խոսքերից պարզ է դառնում, որ նա տեղի ավանդական (թուրքահայ) համայքնի ներկայացուցիչ չէ: Տղայի ներկայացմամբ՝ ինքը 13 տարեկան է և Թուրքիայում է գտնվում արդեն 12 տարի:  Հաղորդման ժամանակ նշվել է, որ մայրը հայ է և քրիստոնյա: Հոր մասին որևէ տեղեկություն չի հայտնվել, նշվել է, որ խորթ հայր ունի, որի կրոնական և ազգային պատկանելիության մասին ոչինչ չի նշվել, ինչից կարելի է ենթադրել, որ խորթ հայրը տեղացի քուրդ կամ թուրք կարող է լինել:

«Հայաստանը պետք է հետևի Թուրքիայում բնակվող հայաստանցիների հիմնախնդիրներին, սակայն պետք է նշել, որ դրանց վրա ազդելու լծակներ, բնականաբար, չունի: Թերևս այստեղ պետք է անդրադառնալ Պոլսի հայոց պատրիարքության դերին: Ինչպես գիտենք, հայաստանցիները Թուրքիայում ապօրինի են բնակվում և անգամ երեխաները ոչ թուրքական, ոչ էլ հայկական դպրոց չեն կարող հաճախել: Բացի այդ հայաստանցիները մեկուսացած են ավանդական համայնքից և անգամ օտարվում են վերջինի կողմից: Հենց այստեղ է, որ պատրիարքությունը պետք է ցույց տա իր դերը՝ հայաստանցիներին ինտեգրելով համայնքային կյանքի մեջ»,- ասել է Վեզիրյանը:

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել  է  «կրոնափոխության» այս դեպքին և Թվիվթերի իր  միկրոբլոգում մասնավորապես գրել. «Խոսեցի Հաթիփօղլուի կողմից շահագործված երեխայի մոր հետ։ Մայրն ասաց, որ իր որդու ներկայությունը հաղորդմանը տեղի է ունեցել առանց իր համաձայնության։ Պաշտոնական բողոք եմ հղելու Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրուրդ (RTÜK) և դատախազություն՝ ընդդեմ անչափահասներին շահագործող այս հաղորդման»։

Կ. Պոլիսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս թուրքական հեռուստաեթերում հայ տղայի «կրոնափոխության» հարցով  զանգահարել է Թուրքիայի կրոնական գործերի վարչության պետին և հայտնել իր մտահոգությունը: Մասնավորապես նշվում է, որ պատրիարքի փոխանորդը իր բողոքն է արտահայտել կրոնական գործերի վարչության պետին առա այն, որ իսլամական քարոզիչ Նիհաթ Հաթիփօղլուն ուղիղ եթերում «կրոնափոխ» է արել հայ պատանուն:

Ստամբուլաբնակ 13-ամյա հայ տղային ուղիղ եթերում «մուսուլման դարձնելու» դեպքով 
թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավոր Մուսթաֆա Յեներօղլուն Թվիթերում գրառում է կատարել. «Կարծում եմ՝ ուսուցիչ Նիհաթին սազական չէր: Շատ վշտացած եմ: Տեսանյութը դիտելիս նույն բանն էի զգում, ինչը կզգայի, եթե քրիստոնյաներն առանց ծնողների համաձայնության 13-ամյա մուսուլման մի տղայի մկրտեին: Անկասկած, տեղի է ունեցել շահագործում: Եվ հիմնական խնդիրը կարեկցանքի բացակայությունն է»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Ջանգյուլումը՝ մայիսի 30-ին
Հայ Առաքելական եկեղեցին Քրիստոսի Հարության 40-րդ օրը նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը։
Աղբյուր` Panorama.am
19:51
«Սպիտակ թևկապների» շարժումը հանրահավաք է անցկացնում Ազատության հրապարակում
Ազատության հրապարակում ընթանում է մի խումբ քաղաքացիների կազմակերպած հանրահավաքը։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում  վարչապետ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Նինոծմինդայում շուկա է կառուցվում
Շուկայի կառուցման նախագիծը ներառում է 3 շինություն՝ ագրարային շուկան իր վաճառասեղաններով, մսի տաղավար և սանհանգույց:
Աղբյուր` Panorama.am
19:30
Արևմտյան քաղաքակրթության պատմության ամենահարուստ մարդը
Ամերիկացի տնտեսագետ Սեմյուել Ուիլյամսոնն ամերիկացի բիզնեսմեն, բարերար, առաջին դոլարատեր-միլիարդեր  Ջոն Ռոքֆելլերին (1839-1937 թթ.) անվանել...
Աղբյուր` Panorama.am
19:16
Հալեպում կրկին սպորտային կոշիկներ են արտադրում
Սիրիական Հալեպը պատերազմից հետո վերադառնում է խաղաղ կյանքի,  տեղի արտադրողները վերսկսում են իրենց գործունեությունը։  Ռազմական...
Աղբյուր` Panorama.am
19:00
Լեհ հնագետը զարմացած է Մեծամորի բարդ ու տարբեր ժամանակաշրջաններով թվագրվող հուշարձանով
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  և Վարշավայի համալսարանի...
Աղբյուր` Panorama.am
18:48
Հռոմի պապն ու ֆուտբոլը
Վատիկան են ժամանել հինգ հազար երեխա, ֆուտբոլի սիրահարներ և համաշխարհային մակարդակի հայտնի խաղացողներ։
Աղբյուր` Panorama.am
18:33
Աբովյանի տուն-թանգարանում կվերագործարկվի 18-րդ դարի տոհմատան թոնիրը
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանն որդեգրել է նոր քաղաքականություն։
Աղբյուր` Panorama.am
18:20
Մեկ շաբաթում Էվերեստում 8 լեռնագնաց է մահացել
Մեկ շաբաթվա ընթացքում Էվերեստ լեռան վրա ութ մարդ է զոհվել։ The Sun-ին հղում անելով՝ «Գազետա.ռու»-ն գրում է, որ վերջին տվյալներով...
Աղբյուր` Panorama.am
18:11
Պոլանսկիի կինը քննադատել է Տարանտինոյին «Մի անգամ Հոլիվուդում»-ի համար
Հայտնի ռեժիսոր Ռոման Պոլանսկիի կինը՝  ֆրանսիացի դերասանուհի Էմանյուել Սենյեն, քննադատել է ռեժիսոր և սցենարիստ Քվենտին Տարանտինոյին, որը...
Աղբյուր` Panorama.am
18:01
«Ռոմեո և Ջուլիետ»-ը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմում
Ներկայացման առաջնախաղը կկայանա այսօր։
Աղբյուր` Panorama.am
17:50
Wikipedia-ն Թուրքիայում կայքի հասանելիության արգելքի հարցով դիմել է եվրադատարան
Wikimedia հիմնադրամը, որին պատկանում է աշխարհի ամենամեծ առցանց հանրագիտարանը՝ Wikipedia-ն, Թուրքիայում կայքի հասանելիության արգելքի հարցով դիմել...
Աղբյուր` Panorama.am
17:41
Թևան Պողոսյանը գիտի, թե ով է Հայաստան-Արցախ հարաբերություններում սեպ խրող ուժը
«Այո, կա այդպիսի ուժ, կոչվում է Ադրբեջան և Թուրքիա: Հայաստանում և «յան» ազգանունով ուժեր ես չեմ պատկերացնում, որ կան»,-...
Աղբյուր` Panorama.am
17:30
Հենրիխը գիտի ինչ է ասում. Մոնիկա Մխիթարյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի քույրը` Մոնիկա Մխիթարյանն թվիթերյան իր...
Աղբյուր` Panorama.am
17:23
Հադրութի շրջանի վարչակազմը նոր ղեկավար ունի
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Իվան Ավանեսյանն ազատվել է Հադրութի շրջանի...
Աղբյուր` Panorama.am
17:15
ԳՇ պետն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն նախօրեին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի ՆԳՆ. Ախալքալաքում քրեական հեղինակություն է ձերբակալվել
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի, նախօրեին Ախալքալաքի կենտրոնում Կ.Կ-ն ձերբակալվել է ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
16:43
«Արվեստի շաբաթ»-ը մեկնարկեց
Ազգային պատկերասրահում այսօր տեղի ունեցավ «Արվեստի շաբաթ» (Art Week) մշակութային ծրագրի պաշտոնական բացումը: Այն մեկնարկեց Ասիմետրիա...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ավստրալիական ավիաընկերությունները չվերթներ են չեղարկել Ագունգ հրաբխի պատճառով
Ավստրալիական ավիաընկերությունները 14 չվերթ են չեղարկել ինդոնեզական Բալի կղզում ժայթքած Ագունգ հրաբուխի  պատճառով։ Ռիա նովոստիի, հաղորդմամբ...
Աղբյուր` Panorama.am
16:16
Ծառեր է հատել՝ տան ջեռուցման համար
Նշանակվել է մասնագիտական ստուգում: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:
Աղբյուր` Panorama.am
16:01
Երկուշաբթի որոշ համայնքներ կհոսանքազրկվեն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
15:46
Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ-ն՝ CNN-ին
Ադրբեջանն անդառնալիորեն բաց թողեց հնարավորությունը Եվրոպայի լիգայի եզրափակչի միջոցով կյանքի կոչելու սպորտը քաղաքականությունից տարանջատելու իր...
Աղբյուր` Panorama.am
15:31
Թունյան. Գրավատների և փոխանակման կետերի պետտուրքերը կլինեն հայտարարվածից մի քանի անգամ քիչ
Կառավարության և Կենտրոնական բանկի հետ քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել։
Աղբյուր` Panorama.am
15:17
Կիրակի ջերմաստիճանը Երևանում կհասնի +29-ի
Մայիսի 25-26-ը՝ հանրապետության շրջանների զգալի մասում, 27-30-ը՝ Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում կեսօրից հետո սպասվում...
Աղբյուր` Panorama.am
15:00
Պուտինի վարկանիշը շարունակում է ընկնել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վստահության վարկանշիը շարունակում է ընկնել։ Նախագահին վստահում է ռուսաստանցիների 31,7 տոկոսը: novayagazeta.ru-ի...
Աղբյուր` Panorama.am
14:44
Փորձագետը Հայաստանում այսօրվա կատարվածը շատ է նմանեցնում գորբաչովյան տարիներին
«Վտանգավոր միտք ունեմ, հուսով եմ, որ շատ չեն դատափետի ինձ դրա համար»։
Աղբյուր` Panorama.am
14:31
Դատարանը Թրամփին արգելել է ԱՄՆ-ի բյուջեի հաշվին Մեքսիկայի հետ պատ կառուցել
Կալիֆորնիա նահանգի դատարանը ժամանակավոր արգելք է սահմանել Մեքսիկայի հետ սահմանի պատի կառուցման համար: Reuters-ին հղում անելով՝...
Աղբյուր` Panorama.am
14:19
Փորձագետ. Յուրաքանչյուր ընտրություն լուրջ խնդիրներ կառաջացնի մեր երկրի համար
«Ակնհայտ է, որ ուժեղանում է Ռուսաստան-Արևմուտք առճակատումը: Եթե նախկինում կոնֆլիկտը սուր չէր, այժմ շատ սուր է»,- ...
Աղբյուր` Panorama.am
14:03
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հաշիմյան Թագավորության Անկախության օրվա առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին։ Նախագահի...
Աղբյուր` Panorama.am
13:45
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց. Արցախի ՊԲ
Մայիսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կառավարության համար սկզբունքային է Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը. վարչապետ
17:48 24/05/2019

Կառավարության համար սկզբունքային է Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը. վարչապետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}