Քաղաքական 14:05 17/05/2019 Հայաստան

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ ԿՀՎ և ՀԴԲ ղեկավարների հետ հանդիպման մասին

Չինաստանի դերն այսօր աշխարհում բացառիկ է, դարձել է գլոբալ գերտերություն, գլոբալ տնտեսական նախագծեր իրականացնող  պետություն, Հայաստանն այս առումով պետք է փորձի ամեն ինչ անի, որպեսզի ներգրավածություն  ունենա Չինաստանի այս կամ այն նախագծերում։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Չափազանց բարդ է՝  հաշվի առնելով մեր աշխարհագրությունը, հարաբերությունները հարևանների հետ, բայց պետք է հնարավորինս  օգտվենք այս ամենից, կարողանանք Չինաստանի հետ կառուցել տնտեսական այնպիսի հարաբերություններ, ինչպիսն են մեր քաղաքական հարաբերությունները, որոնք մշտապես գտնվել են բարձր մակարդակի վրա»,- նշեց բանախոսը։

Ս. Սարգսյանն ասաց, որ  Հայաստանի երեք նախագաներն էլ պաշտոնական այցով եղել են Չինաստանում, Հայաստանի և Չինաստանի քաղաքական օրակարգերում չկան այնպիսի հարցեր, որոնք հակասում են։ Նա նշեց, որ Չինաստանը շատ հավասարակշռված դիրքորոշում ունի Արցախի խնդրի վերաբերյալ։

Միջազգայնագետն ասաց, որ եթե հետևողական աշխատանք տարվի, հնարավոր է  հայ-չինական հարաբերությունների տնտեսական բաղադրիչը խորանա և զարգանա։

«Իհարկե  Չինաստանի հետ բավականին ակտիվ առևտուր կա, բայց, կարծում եմ, դեռ շատ մեծ պոտենցիալ կա բիզնես ծրագրերի, նախագծերի տեսանկյունից»,- ասաց նա։

Ս. Սարգսյանն ընդգծեց, որ Չինաստանը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից պետք է հռչակվի։ Նրա խոսքով, Չինաստանը Հայաստանում կառուցում է  ամենախոշոր դեսպանություններից մեկը, ինչը նշանակում է, որ ունենալու է մեծ աշխատակազմ, ակտիվ աշխատող դիվանագիտական  ներկայացուցչություն,  այսինքն՝ որոշակի հետաքրքրություն ունի։

«Չինաստանը ապագան է, Չինաստանի հետ  հարաբերությունները նաև մեր երկրի տնտեսական հաջողության գրավականն են ու ապագան»,- ընդգծեց Ս. Սարգսյանը։

Միջազգայնագետը նշեց, որ պետք է ամերիկյան ուղղությամբ նույնպես շարունակական աշխատանքներ տանել, որովհետև բարձր մակարդակի հանդիպումներ ընդհանրապես  չկան, մինչդեռ Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու ԱԳ նախարարը համատեղ հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարին։

Հարցին, թե ԱՄՆ-ում ինչպե՞ս են վերաբերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցի ժամանակ արած հայտարարությանը, որ բազմիցս քննադատել է Ամերիկային, Ս. Սարգսյանն ասաց, որ նոր է վերադարձել Վաշինգտոնից, որտեղ պետական, գիտական կենտրոններում, մեդիայի հետ հանդիպումներ է ունեցել, բացասաբար է ընդունվել այն, չեն հասկացել, թե ինչ է ցանկացել ասել վարչապետը։

«ԱՄՆ-ն համարում է, որ իրենք վերջին ժամանակահատվածում ակտիվ օգնել են։ Այս ամենը հաշվի առնելով՝ ԱՄՆ-ում չեն հասկանում այդ հայտարարության իմաստը։ Կարծում եմ, որ այդ հայտարարության նպատակն այն էր, որպեսզի ուշադրություն հրավիրվի, որ մենք ավելի մեծ աջակցություն էինք ակնկալում,  ԱՄՆ որպես ժողովրդավարության աջակցող պետություն ավելի մեծ ֆինանսական միջոցներ տրամադրեր Հայաստանին»,- ասաց բանախոսը։

Անդրադառնալով նախօրեին իր ֆեյսբուքյան գրառմանը, որ՝ «երեկ տեղեկություն տարածվեց այն մասին, որ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը մեկնելու է ԱՄՆ, հանդիպումներ է ունենալու մի շարք պաշտոնյաների՝ այդ թվում ЦРУ-ի և ФБР-ի ղեկավարների հետ։... Հերքում չեղավ։ Հպարտանում և պարծենում եմ մեր ԱԽՔ-ով։ Նա կլինի նախագահ Տեր-Պետրոսյանից հետո առաջին հայ բարձրաստիճան պաշտոնյան, ով կհանդիպի ЦРУ-ի ղեկավարի հետ՝ 1994 թվականից ի վեր։ Անհամբեր սպասում եմ հանդիպմանը», Ս. Սարգսյանն ասաց. «Իրականում մամուլում տեղեկատվություն տարածեցին, որ նման հանդիպում է նախատեսվում։ Պարոն Գրիգորյանը չհերքեց այդ հանդիպման հնարավորությունը։ Բայց այդպիսի հանդիպում չի լինելու։ Նման հանդիպում չի կարող լինել մի շարք պատճառներով»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am
15:10
Պետությունն ինքն իրեն գցում է զավեշտալի, կատակերգական վիճակի մեջ. Գրողների միության նախագահ
«Մեր գրականությունն ունի կոմեդիական ժանրի պակաս և այս դատավարություններն իրենք հենց այդ կոմեդիաների ժանրը կլրացնեն»,- ասուլիսում...
Աղբյուր` Panorama.am
15:05
Երաշխավորում եմ, որ եթե այդ քայլերը չանենք, նոր պայթյուն է լինելու տարածաշրջանում. Փաշինյան
«Մեր նպատակը էն ա, որ ոչ թե դուք ասեք՝ վայ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, այլ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, մենք...
Աղբյուր` Panorama.am
14:54
Միությունների շենքերը պետականացնելուց հետո կարող են պայման դնել՝ Արարատ լեռը չնկարեք կամ բանաստեղծություններում չգրեք. Փաստաբան
«Խոսակցությունները, որ պետականցնենք, հետո կտանք նաև անհատույց օգտագործման, իհարկե, կարող է սկզբի համար կամ որոշ ժամանակ կրքերը չթեժացնելու...
Աղբյուր` Panorama.am
14:52
Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է
Երկու անձի մեղադրանք է ներկայացվել և նրանք կալանավորված են։
Աղբյուր` Panorama.am
14:46
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
Հավատարիմ մնալով խաղողագործների հետ չընդհատվող երկխոսության իր սկզբունքին՝ Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի...
Աղբյուր` Panorama.am
14:32
Թող Նկարիչների միության անդամներից շատ սրտացավ չլինեն մեր գույքի նկատմամբ. Սուրեն Սաֆարյան
«Սա մեր սեփականությունն է։ Ի՞նչ է նշանակում պետականացնել։ Ումի՞ց են պաշտպանում։ Թող միության անդամներից  շատ սրտացավ չլինեն։ Մենք շատ...
Աղբյուր` Panorama.am
14:31
«Կանցավիկների իշխանությունը». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ, քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանը, որ գտնվում է  «Արմավիր» ՔԿՀ-ում, հոդված է գրել։...
Աղբյուր` Panorama.am
14:10
Զախարովա. Ռուսաստանը Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք է ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին վկայություններից հետո
Ռուսաստանի Դաշնությունը  Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք է ակնկալում մամուլում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական...
Աղբյուր` Panorama.am
14:06
Կառավարությունն էլ ձեզնից է աջակցություն ակնկալում.Փաշինյանը՝ Բրյուսովի նորանշանակ ռեկտոր Գյուրջինյանին
«Փակ-գաղտնի քվեարկությանը մասնկցած խորհրդի 18 անդամների կողմ քվերակության արդյունքում բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ...
Աղբյուր` Panorama.am
13:40
Կառավարությունը չի կարա գնա, մտնի ամեն դպրոց ասի՝ երեխանե՛ր՝ դուք այստեղ, ուսուցիչներ՝ դուք այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան
«Վերանայվել է դպրոցների տնօրենների նշանակման կարգը, այժմ գործում է նշանակման եռափուլ գործընթաց, իսկ վարչատնտեսական կառավարման մասով...
Աղբյուր` Panorama.am
13:28
ՔԿ. Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող
Քննչական կոմիտեն ստացել է հանցագործության մասին հաղորդում այն մասին, որ 2024թ․ ապրիլի 15-ին, երեկոյան, համապատասխան քննչական գործողությունը...
Աղբյուր` Panorama.am
13:22
GRECO կոչ է անում ավելի ուժեղ վերահսկողություն և հաշվետվողականություն ցուցաբերել բարձրագույն գործադիր գործառույթներում և ոստիկանությունում
Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (GRECO) այսօր հրապարակված զեկույցում կոչ է անում Հայաստանին շարունակելու իր...
Աղբյուր` Panorama.am
13:09
Ինչ-որ ասում ես, լավ ես անում, ոստիկանների մասին աշխատի քիչ խոսես. Զգուշացում Չախալյանին
«Ինչ-որ ասում ես, լավ ես անում, ոստիկանների մասով  ընդհանրապեսաշխատի քիչ խոսես, ոչ լավ, ոչ վատ»,-կառավարության շենքի դիմաց...
Աղբյուր` Panorama.am
12:58
Գիշերամիզություն ունեցող զինծառայողները չեն խուսափի զինծառայությունից.Սուրեն Պապիկյան
«Առանց կլինիկական դրսևորումների և ախտաբանական փոփոխությունների կիստաներ ունեցող կամ առանց վարքային խանգարումների մանկավարժական բարձիթողի...
Աղբյուր` Panorama.am
12:34
Վահագն Չախալյան. Մեր պայքարը լինելու է շարունակական, մինչև կանգնեցնենք Նիկոլին
«Stop Նիկոլ», «Բավ է», «Ոչ միջանցքին» գրություններով ցուցապաստառներով, «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սամվել Վարդանյանին տնային կալանքի տակ թողնելու իշխանության որոշումը շատ խորամանկ է. Փաստաբան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը, արձագանքելով Սամվել Վարդանյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշմանը, գրում է. «Փաստորեն էս...
Աղբյուր` Panorama.am
11:55
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Team Telecom Armenia-ն դարձել է CaseKey բիզնես խնդիրների լուծման միջազգային մրցույթի մաս կազմող CaseKey ակադեմիայի գործընկերը։ Համագործակցության...
Աղբյուր` Panorama.am
11:44
Ռուբեն Մելիքյան. Վաղը Սամվելին հրավիրել են հարցաքննության
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «1) Դատարանի որոշումը հրապարակվեց երեկ գիշերը՝ ժամը 1:30: Սամվելը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։...
Աղբյուր` Panorama.am
11:19
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան
«Այն մեզ հստակ հուշում է, որ մոտ ապագայում սպասվում են մեզանից անկախ, սակայն մեզ համար անբարենպաստ իրադարձություններ»
Աղբյուր` Panorama.am
11:18
Իսկ ինչու Արցախը մենք չենք գնահատում, ինչպես որ ծախել են՝ դոլար-դրամով
Հայաստանում իրավաբան կա՞։ Չեմ ասում՝ չալարող, ասում եմ՝ մեծ գործերի ունակ։ Ադրբեջանցիները քանդում են զավթած Արցախի հուշարձանները, շենքերը,...
Աղբյուր` Panorama.am
11:15
Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով քաղաքացու ոտքի պրոթեզը դուրս եկավ
Երիտասարդական մետրոյի հարևանությամբ տեղի ունեցող բողոքի ակցիայի վայր ժամանեցին մեծ թվով կարմիրբերատավոր ոստիկաններ։ Նրանք ակցիայի մասնակիցներին...
Աղբյուր` Panorama.am
11:12
Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը
Արթուր Խաչատրյանը գրում է, որ լուրջ, շատ լուրջ հիմնարկ էր։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան
14:55 18/04/2024

Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}