Հնարավոր է արգելվի Պորոշենկոյին լքել երկրի տարածքը
Կիևի շրջանային վարչական դատարանը գործ է բացել Ուկաինայի մի շարք բարձրատիճան պաշտոնյաների և քաղաքական գործիչների երկրից հեռանալու արգելքի մասին։ Ռիա նովոստին, հղում անելով դատարանի կայքին, գրում է, որ նշված է 180 մարդու անուն, նրանց թվում է նաև նախագահ Պյոտր Պորոշենկոն, վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը, կառավարության ավելի քան 40 անդամ, Ռադայի խոսնակ Անդրեյ Պարուբիյը և ուրիշներ։
Հայցվորը, որի անունը չի նշվում, խնդրել է դատարանին արգելել այդ անձանց դուրս գալ երկրի սահմաններից։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում