Իրավունք 09:09 17/05/2019 Հայաստան

Քրեական գործ #1-ի վերաբերյալ ուշագրավ ընդհանրացումներ

Մաս 1. Մեղադրանք

Այսպիսով, անցել է ավելի քան 10 ամիս Մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործի քննության նոր փուլի մեկնարկից, որը հայտարարվել էր Հայաստանի նոր «Հեղափոխական» իշխանությունների կողմից: Քոչարյանի և այլոց մասով գործը՝ սահմանադրական կարգի տապալման մասին, ուղարկվել է դատարան: Ընդհանրացված տեսքով այս գործի քննության նկատմամբ հասարակական-քաղաքական և հոգեբանական ընկալման տեսանկյունից ի՞նչ ունենք: Հիմնական ուղերձը հետևյալն է. մարտի 1-ի քրեական գործի ներկայիս ձևով առանձնացված մասը Հայաստանի հեղափոխական իշխանությունների համար գիլյոտին է դարձել: Ինչո՞ւմ և ինչպե՞ս է այն արտահայտվում.

1. Մեղադրանքը Հայաստանի նախքին իշխանությունների ներկայացուցիչների փիլիսոփայությունն է՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Գագիկ Ջհանգիրյանի և Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ: Ըստ էության, դրա նպատակն է պատժել Հայաստանի երկրորդ նախագահին այն բանի համար, որ վերջինս 1998թ.-ին վերցրեց իշխանությունը Տեր-Պետրոսյանի ձեռքից և իշխանությունից մեկուսացրեց նրա մտերիմներին, ինչպես նաև 2008թ.-ին նրանց թույլ չտվեց ռևանշի հասնել:

2. Մեղադրանքը նոր իշխանությունների կողմից Մարտի 1-ի զոհերի համար պատասխանատվությունը այդ ժամանակվա իշխանությունների վրա գցելու և իրենց վրայից արյունը մաքրելու ձգտումն է, հաշվի առնելով այն, որ իրենց մասով արդեն իսկ գոյություն ունեն մեղադրական դատավճիռներ: Բացի այդ, նկատելի է տարրական ցանկությունը՝ նախկիններին պատժելու այն վերաբերմունքի համար, որին արժանացել են ներկայիս իշխանությունների ներկայացուցիչները ժամանակին իրենց նկատմամբ իրականացված քրեական վարույթի շրջանակներում: Մասնավորապես խոսքը Նիկոլ Փաշինյանի կալանավորվելու, Գագիկ Ջհանգիրյանի և նրա եղբոր հետ կապված դրվագների մասին է և այլն:

3. Մեղադրանքը, փաստորեն, որպես այդպիսին, դեռ նախքան վերջնական դատական վճռի հրապարակումը նախկին իշխանություններին պատժելու ձև է: Երկրորդ նախագահի կալանավորումը, հաշիվների վրա կալանքի և ընթացակարգային բնույթի այլ միջոցների կիրառումը գոնե այս փուլում Քոչարյանին և մյուսներին պատժելու ցանկությունն է՝ պայմանավորված դատական գործընթացի վերջնական արդյունքի նկատմամբ անվստահությամբ:

4. Մեղադրանքը՝ Քոչարյանին և նրա համախոհներին ներքին քաղաքական և սպասվող աշխարհաքաղաքական գործընթացներից մեկուսացնելու հնարավորություն է, քանի որ վերջիններս կարող են պոտենցիալ դիմադրություն ցուցաբերել և գործող իշխանությունների դեմ ուժեր մոբիլիզացնել:

5. Մեղադրանքը՝ «կոռուպցիայի դեմ պայքարի» շրջանակներում տնտեսական միջամտություններ և հավանաբար սեփականության վերաբաշխում իրականացնելու հնարավորություն է: Հակառակ դեպքում ինչպես կարելի է բացատրել հայտնի Սիլվա Համբարձումյանի ի հայտ գալը՝ իր մտացածին մեղադրանքներով, և մեղադրյալի կարգավիճակում հայտնի բիզնեսմենների ներգրավումը, օրինակ Սամվել Մայրապետյանին:

6. «Մեղադրանքը» որոշ բարձրաստիճան պաշտոնյաների համար իրենց երկար պաշտոնավարումը երաշխավորելու հնարավորություն է: Խոսքը գլխավոր դատախազի և ՀՔԾ պետի մասին է, ովքեր կարծես որդեգրել են<<Գետանցի ժամանակ ձիերին չեն փոխում>>սկզբունքը:

7. «Մեղադրանքը» ժողովրդի զանգվածների համար տեսարաններ ապահովելու քաղաքականության մասն է՝ նոր իշխանությունների ընդհանուր պոպուլիստական քաղաքականության շրջանակներում:

8. «Մեղադրանքը» և իրավապահ մարմինների կողմից անարդար միջոցների կիրառումը վկայում են հոկտեմբերի 27-ի իրադարձությունների հետաքննության գործընթացում որդեգրված ձեռագրի հետ նույնականության մասին՝ երբ հիմնական գործող անձը նույն Գագիկ Ջհանգիրյանն է. վկաների նկատմամբ ձերբակալություններ, կտտանքներ ու այլ ոչ իրավաչափ գործողություններ, որոնք ցանկալի ցուցմունքներ և հետաքննության արդյունքներ ապահովելու նպատակ են հետապնդում:

Սահմանադրական կարգի տապալման մեղադրանքի մտացածին լինելու հիմնական իրավական կողմերը, ըստ էության, ներկայացված են ԶԼՄ-ներում հրապարակված Քոչարյանի փաստաբանների վերաքննիչ բողոքի մեջ և արտացոլված են ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով քրեական հետապնդում իրականացնելու անհնարինության մասին իրավագետների հնչեցրած գնահատականներում:

Մաս 2. Սիլվա

Կաշառքի մասին մեղադրանքը, որը նաև կցվել է մարտի 1-ի գործին,  ամբողջությամբ հիմնված է ոմն Սիլվա Համբարձումյանի ցուցմունքների վրա, որոնք վերջինս տվել է 2018թ.-ի սեպտեմբերին և որոնց մասին, փաստորեն, նա հրապարակայնորեն հայտարարել է ԶԼՄ-ների միջոցով 2018թ.-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Այս առնչությամբ, ինչի՞ վրա է հարկավոր ուշադրություն դարձնել.

1. Իր հաղորդած տեղեկատվության համաձայն, գործարարը դարձել է գործընթացի մաս ոչ իր կամքով, քանի որ քննությունը սկսել է ուսումնասիրել  2008թ.-ի մարտի իրադարձությունների ընթացքում նրա կատարած կանխիկ գործարքները, և նա ստիպված է եղել խոստովանել, որ խոշոր դրամական միջոցներ է կանխիկացրել՝ երկրի նախկին իշխանություններին կաշառք տալու նպատակով:

Ի դեպ, քրեական գործի նյութերի համաձայն խոշոր գործարարներից, որոնք պոտենցիալ հնարավորություն ունեին խոշոր կանխիկ գումարներով ֆինանսավորել զինվորականներին, փաստացի հարցաքննվել է միայն Սիլվան: Սակայն, ինչպես ցույց են տալիս նյութերը, նրա գումարները մարտի 1-ի իրադարձությունների հետ որևէ կապ չեն ունեցել:

Բացի այդ, այս համատեքստում մեծ կարևորություն է ստանում այն հարցի պատասխանը, թե որտեղից և ինչպես է քննող մարմինը տեղեկատվություն ստացել ֆիզիկական և իրավբանական անձանց կողմից կատարված 10 տարվա վաղեմություն ունեցող բանկային գործարքների մասին, ինչքանով են այս գործընթացում պահպանվել բանկային գաղտնիքի նորմերն ու կանոնները: Արդյոք քննող մարմինը, մարտի 1-ի առիթը օգտագործելո՞վ չի տեղեկատվություն ստացել այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց առևտրային և այլ գործարքների մասին, խախտելով բանկային գործունեության մասին օրենսդրությունը: Սա բավականին ակտուալ հարց է, քանի որ հետհեղափոխական Հայաստանում տեղ գտած իրադարձությունները վկայում են այն մասին, որ երկրում, շնորհիվ Կենտրանական բանկի թողտվության, խախտվել են բանկային գաղտնիքի վերաբերյալ բոլոր տարրական նորմերը և ԿԲ-ի ղեկավարությունը սեփական բարեկեցիկ գոյությունը պահպանելու համար որոշել է բավարարել իրավապահ մարմինների բոլոր քմահաճույքները:

2. Սիլվա Համբարձումյանն նաև հայտնի է նրանով, որ մեղադրանքներ է ներկայացրել նախկին նախարար Արամ Հարությունյանի նկատմամբ: Հետաքրքիր է այն հանգամանքը, որ այդ մեղադրանքները նա ներկայացրել է 2015թ.-ին՝ երբ իշխանությունը պատկանում էր նախագահ Սերժ Սարգսյանին, իսկ Արամ Հարությունյանը բարձր պետական պաշտոն էր զբաղեցնում: Այսինքն, նա այդ ժամանակ համարձակություն և արիություն է ունեցել՝ ինչ որ իմաստով դուրս գալու իշխանությունների դեմ: Հարց է ծագում, եթե նա ժամանակին նաև Սամվել Մայրապետյանի միջոցով կաշառք է տվել Արմեն Գևորգյանին և Ռոբերտ Քոչարյանին, ապա ինչու այդ մասին չի հայտարարել 2015թ.-ին, երբ նշյալ անձանցից ոչ մեկը, ի տարբերություն Արամ Հարությունյանի, պետական պաշտոն չէր զբաղեցնում:

Ինչո՞ւ նա նույնը չի արել 2018թ.-ի մայիս-հունիսին, երբ հեղափոխությունից հետո պահանջել է վերաբացել կաշառքի վերաբերյալ քրեական գործը: Չէ որ, այդ ժամանակ արդեն իշխանությունը Նախագահ Սերժ Սարգսյանինը չէր, արդեն գործում էր նոր իշխանությունը: Նա այդ հայտարարություններն անում է 2018թ.-ի սեպտեմբերին, երբ սկսվել էր մարտի 1-ի քրեական գործի հետաքննության նոր փուլը, և փաստացի 10 տարվա վաղեմություն ունեցող իր ձեռնարկատիրական հարաբերությունները մեկնաբանում է քնչական մարմիններին ձեռնտու ձևով:

3. Բոլորին հայտնի է, որ տիկինը գործարար աշխարում բավականին հակասական հեղինակություն ունի և տարբեր երկրներում, այդ թվում Արաբական Էմիրաթներում, գտնվում է դատական գործընթացների մեջ: Այսպես, քննությանը մոտ կանգնած աղբյուրների տեղեկատվության համաձայն, տիկին Սիլվան քննչական մարմնի հետ ձեռք է բերել ոչ ֆորմալ համաձայնություն, ըստ որի գործարարը կաշառքի մասին հաղորդում է տալիս, իսկ ինքը, օգտագործում է դրանց հիման վրա նախկին պետական պաշտոնյաների նկատմամբ հարուցված մեղադրանքները արտասահմանցի գործընկերների նկատմամբ ստանձնած պարտավորթյունների չկատարելը արդարացնելու նպատակով:

4. Տիկին Սիլվան միևնույն ժամանակ դառնում է քննչական մարմինների ոչ ֆորմալ խոսափողը, ժամանակ առ ժամանակ ԶԼՄ-ներում հանդես գալով տարատեսակ մեկնաբանություններով և «անհրաժեշտ» տեղեկատվական արտահոսքերով, փորձելով ազդեցություն գործել և ձևավորել հանրային կարծիք, արտահայտելով նաև հետաքննության ցանկությունները: Օրինակ, այն մասին, որ եթե Սամվել Մայրապետյանը հաստատեր իր ասածները, կլիներ նույն կարգավիճակում, որում ինքն է գտնվում՝ այսինքն ազատության մեջ և պաշտպանված:

5. Սիլվայ Համբարձումյանի մեղադրանքները քննչական մարմինների համար առիթ դարձան, որպեսզի մասշտաբային ստուգումներ սկսվեն օրինակ Սամվել Մայրապետյանի և նրա բարեկամների  հետ կապված բոլոր առևտրային կազմակերպություններում վերջիններիս հիմնադրման պահից: Ակնհայտ է, որ նման ստուգումները մարտի 1-ի հետ որևէ կապ չունեն, սակայն նպատակ ունեին ոչ միայն ճնշում գործադրելու Սամվել Մայրապետյանի վրա, այլև հավանաբար, ինչպես դա եղել է Վաչագան Ղազարյանի, Ալեքսանդր Սարգսյանի, Արմեն Ավետիսյանի և այլոց պարագայում, հասնել սեփականության և ունեցվածքի մի մասի օտարմանը՝ ի նպաստ պետության կամ նրա առանձին ներկայացուցիչների: Նույնը իրականացվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ:

6. Տիկին Սիլվայի ցուցմունքները հիմք հանդիսացան Սամվել Մայրապետյանի ձերբակալության համար: Ի սկզբանե ակնհայտ էր, որ դա արվում է միակ նպատակով՝ այն է վերջինիցս Քոչարյանի և նրա թիմակիցների մասին անհրաժեշտ ցուցմունք կորզել: Ընդ որում, քննչական մարմինը գնում է նրան, որ հոկտեմբերի 6-ին ձերբակալում է այդ մարդուն, ով ծանր հիվանդ էր, գտնվում էր բժիշկների մշտական հսկողության տակ և պետք է պահպաներ համապատասխան ռեժիմ: Հարազատների, հասարակության ներկայացուցիչների և իրավապաշտպանների բոլոր առարկությունները անուշադրության մատնվեցին: Բժշկական հետազոտությունը նշանակվում է միայն նոյեմբերի կեսերին և իրականացվում դեկտեմբերի վերջին: Անհրաժեշտ բուժօգնությունը թույլատրվում է միայն Եվրոպական դատարանի միջամտությունից հետո: Ի՞նչ է սա, եթե ոչ անհրաժեշտ վկայություններ ու ցուցմունքներ ստանալու նպատակով իրականացված խոշտանգում: Ընդ որում, հետաքրքիր է այն փաստը, որ ԶԼՄ-ների ունեցած տեղեկությունների համաձայն, Մայրապետյանի գործը վարել է նույն քննիչը, ով ժամանակին կալանավորել և ձերբակալել էր հայտնի «Հաց բերողին»:

«Հաց բերողը» մահացավ երկրորդ կալանքից ազատվելուց ընդամենը մի քանի շաբաթ անց, և հայտնի է, թե ինչ թեթևություն զգացին ուժայինները, որ մահը կալանավայրում չէր վրա հասել: Ի դեպ, քննության օրինականության նկատմամբ վերահսկողությունը և այն ժամանակ, և այսօր իրականացնում է միևնույն գլխավոր դատախազը՝ Արթուր Դավթյանը: Նույն դատախազի օրոք Հայաստանում բանտում մահանում է Մհեր Եղիազարյանը:

7. Նույն թիմը այսօր փաստացի պատժում է Մանվել Գրիգորյանին, ենթադրվում է նրա համար, որ 2008թ.-ին պայմանականորեն ասած <<գցեց>> Լևոն Տեր-Պետրոսյանին և նրա թիմին, իսկ Գագիկ Ջհանգիրյանին ու նրա եղբորը, ում հետ ժամանակին անբաժան ընկերներ էին,  մատնեց իրավապահ մարմիններին:

Մաս 3. Գիլյոտին

Ցավոք՝ բայց, մարտի 1-ի քրեական գործը այսօրվա իր տեսքով հանդես է գալիս որպես պոտենցիալ գիլյոտին՝

Նախկին իշխանությունների և նրանց համախոհների համար՝ մասնավորապես Քոչարյանի և նրա թիմի, եթե ստացվի ապացուցել վերջիններիս մեղքը և նստացնել նրանց:

Ուժային կառույցների ղեկավարների, դատախազների, քննիչների և դատավորների համար, ովքեր գործը տապալելու պոտենցիալ հնարավորություն ունեն և փաստորեն հեղափոխական իշխանությունների համար կարող են դառնալ քավության նոխազ:

ԿԲ-ի և այլ պետ. կառույցների համար, որոնք օժանդակել են քննությանը և համապատասխան տեղեկատվություն են տրամադրել, եթե հանկարծ  պարզվի, որ վերջիններս խախտել են օրենքը և սահմանված կանոնները:

Երկրի գործող իշխանությունների համար, քանի որ պատմականորեն ձևավորված ավանդույթը վկայում է, որ շատ հաճախ հեղափոխությունները կուլ են տալիս իրենց գործիչներին: Սա այն դեպքում, երբ քրեական գործը կտապալվի և հայտնի կդառնան բոլոր շարժառիթները, որոնք գտնվել են գործընթացի հիմքերում:

Առաջին նախագահի և նրա համախոհների համար, ովքեր այս գործընթացին գաղափարական և մեթոդոլոգիական օժանդակություն են ցուցաբերում՝ հանդիսանալով 2008թ.-ի մարտի 1-ի իրադարձությունների կազմակերպիչներ:

Մի շարք խոշոր գործարարների համար, որովհետև փորձը ցույց է տալիս, որ վերջիններս մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված կարող են քնչական մարմինների կողմից ճնշումների ենթարկվել. ընդ որում առկա է վերջիններիս ունեզրկման, կապիտալի վերաբաշխման վտանգը: Խոսքը մի շարք գործարարների կողմից թիկնազորին զինելու և մարտիմեկյան իրադարձություններին մասնակցելու վերաբերյալ պարբերաբար հնչեցվող մեղադրանքների մասին է, որոնք կարող են վերոնշյալ գործընթացների համար պատրվակ դառնալ, ինչպես նաև գործի քննության ժամանակ կարող են ի հայտ գալ նոր հանգամանքներ,  օրինակ նույն Սիլվա Համբարձումյանի հետ կապված դրվագը:

Ս. Հ.



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:30
Կիպրոսի նախագահ․ Թուրքիան պետք է պատասխան տա Կիպրոսի դեմ ուղղված գործողությունների համար
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ պատրաստվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում բարձրաձայնել Թուրքիայի հարցը։...
Աղբյուր` Panorama.am
20:25
Սաուդյան Արաբիա․ Նավթային օբյեկտների վրա հարձակման մեջ ներգրավված է Իրանը
Սաուդյան նավթավերամշակման գործարանների վրա հարձակումը իրականացվել է իրանական զենքի կիրառմամբ: Այսպիսի հայտարարություն է արվել Սաուդյան Արաբիայի...
Աղբյուր` Panorama.am
20:21
Աղետի գոտու բնակարանաշինության ծրագրի շրջանակում Ջրաշենում բնակարաններով են ապահովվել 4 ընտանիք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի Ջրաշեն համայնքում մասնակցել է բնակարանամուտի արարողությունների: Աղետի գոտու բնակարանաշինության ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
20:16
Շուշիից կարելի է նայել Աստծո աչքերի մեջ և գտնել փրկություն. Ռուբեն Մխիթարյան
Շուլի, Ռազ, Դավիթ, Սոս, Ժոռա, Դանիել, Հայկ, Գևորգ և մնացած իմ սիրելի ընկերներ: Ապրե՜ք:
Աղբյուր` Panorama.am
20:11
Ուկրաինայում հուշարձանը պղծած վանդալները հաղորդագրություն են թողել Զելենսկիին
Ուկրաինայի Նիկոլաևի մարզում պղծվել է 54 հազար հրեաների զանգվածային սպանության վայրում կանգնեցված հուշարձանը։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, միջադեպի...
Աղբյուր` Panorama.am
20:06
«Իմ քայլը»-ը որոշել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել. Մակունց
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մանկունցը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է. «Քիչ առաջ ԱԺ «Իմ քայլը»...
Աղբյուր` Panorama.am
20:04
«Գահերի խաղը» յոթերորդ «Էմմի»-ն Է նվաճել
«Գահերի խաղը» շոուն յոթերորդ «Էմմի» մրցանակն Է ստացել Creative Arts Awards-ի մրցանակաբաշխության ժամանակ լավագույն հատուկ...
Աղբյուր` Panorama.am
20:00
General Motors-ի ավելի քան 49 հազար աշխատակից գործադուլ է սկսել
General Motors ավտոկոնցեռնի ավելի քան 49 հազար աշխատակից, որոնք ամերիկյան ավտոարդյունաբերության աշխատողների միացյալ արհմիության անդամ են,...
Աղբյուր` Panorama.am
19:53
Վիկտոր Սողոմոնյանը՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված վիճակի մասին
Պետք է արձանագրեմ, որ տխուր օրինաչափություն է դարձել,որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ապօրինի կալանքի հետ կապված դատական նիստերից առաջ կամ...
Աղբյուր` Panorama.am
19:51
Ֆրանսիական ընկերությունը ստիպված է վճարել գործուղման ժամանակ սեքսից մահացած աշխատակցի ընտանիքին
Ֆրանսիական ընկերությունը ստիպված կլինի վճարել իր աշխատակցի ընտանիքին, որի սիրտը կանգ էր առել գործուղման ընթացքում անծանոթի հետ սեքսի ժամանակ:...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ալեն Սիմոնյանը գնահատականներ չի տալիս Արթուր Վանեցյանի հրաժարականի վերաբերյալ
«Ես գիտեի, որ դիմում է ներկայացվել, բայց մնացածի հետ կապված որևէ տեղեկություն չունեի»,- «Իմ քայլը» խմբակցության հրավիրած...
Աղբյուր` Panorama.am
19:42
Բորիս Ջոնսոնը խոսել է փափուկ Բրեքսիթի հեռանկարների մասին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կիսվել է Եվրահանձնաժողովի հեռացող նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ առաջիկա հանդիպման վերաբերյալ իր...
Աղբյուր` Panorama.am
19:37
Մխիթարյանը ճանաչվել է «Սասուոլո»-ի հետ խաղի լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Ա Սերիայի 3-րդ տուրի՝ «Սասուոլո»-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
19:30
Բժիշկները դադարեցրել են դերասանուհի Զավորատնյուկի հակաքաղցկեղային բուժումը
Բժիշկները դադարեցրել են ռուս դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի հակաքաղցկեղային բուժումը: Այս մասին հայտնում է Gazeta-ն: Նշվում է, որ քանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Կենդանիների պաշտպանները դեմ են նորաձևության արդյունաբերությանը
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում  բնապահպանները փակել են  լոնդոնյան մի  փողոց, որտեղ անցկացվել է նորաձևության շաբաթ։ Եվրանյուզի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վրաստանը չի դիմի Արևմուտքին՝ հակառուսական պատժամիջոցները խստացնելու համար
«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր խորհրդարանական կուսակցությունը, որը բաղկացած է Միխեիլ Սաակաշվիլիի ընկերներից և համախոհներից, բանաձևի...
Աղբյուր` Panorama.am
19:02
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում ՃՊՏ-ների հետևանքով 47 մարդ է վիրավորվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 13-ից 16-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել...
Աղբյուր` Panorama.am
18:55
Էրեբունի ամրոցի տարածքում պեղվել է նոր տաճար
Հայկական և ֆրանսիական արշավախմբերը 2008 թվականից ի վեր Էրեբունի ամրոցի տարածքում համատեղ պեղումներ են իրականացնում շնորհիվ Ֆրանսիայի...
Աղբյուր` Panorama.am
18:51
Մալխաս Ամոյան․ Չեմ ցանկանում որևէ մեկին մեղադրել պարտություններիս մեջ
72 կգ քաշային ըմբիշ, երիտասարդների Եվրոպայի և Աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփել է իր ելույթները...
Աղբյուր` Panorama.am
18:42
Ադրբեջանի գլխավոր օրենքով գողին կզրկեն տիտղոսից
Օրենքով գողերը որոշել են առաջիկայում հավաքվել, որպեսզի օրենքով գողի տիտղոսից զրկեն Ադրբեջանում քրեական հեղինակություն Նադիր Սալիֆովին, որն ավելի...
Աղբյուր` Panorama.am
18:32
ԱԺ նախագահի հայտարարությունները վտանգում են դատարանի անկախությունը. Սարգիս Գրիգորյան
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօրվա նիստում արտահերթ ելույթ ունեցավ ՀՀ Սահմանադրական դատարանի և դրա շուրջ ստեղծված իրավիճակի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Շումախերը դուրս է գրվել հիվանդանոցից
Լրագրող Ժան-Միշել Դեկյուժին հայտարարել է, որ Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը դուրս է գրվել Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան կլինիկայից։...
Աղբյուր` Panorama.am
18:21
Իրանը Պարսից ծոցում կրկին նավթային տանկեր է առգրավել
Իրանը Պարսից ծոցում կրկին նավթային տանկեր է առգրավել, որը ԱՄԷ-ի համար տեղափոխում էր 250 հազար լիտր դիզելային վառելիք: Այդ մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:12
Կոյուղաջրերը լցվել են զորամասի տարածք
Սեպտեմբերի 16-ին, ժամը 10:36-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Ներքին Չարբախից Արարատի մարզի Մասիս քաղաք...
Աղբյուր` Panorama.am
18:06
Ապրիլյանի տղաների քավորությամբ կնքվել են անմահացած հերոսների երեխաները
Խաչվերաց տոնի օրը, Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում տեղի է ունեցել Սուրբ Մկրտություն, որի ընթացքում, ապրիլյան մարտական գործողությունների...
Աղբյուր` Panorama.am
18:02
Խորհրդարանական մեծամասնության և փոքրամասնության հեզաճկուն քաղաքական ինկոգնիտո տանգոն գնալով հետաքրքրանում է. Վլադիմիր Մարտիրոսյան
«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարող եմ ենթադրել , որ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Պուտինը Անկարայում բանակցում է Էրդողանի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ են սկսել Անկարայում: Այդ մասին հայտնում է РИА...
Աղբյուր` Panorama.am
17:41
Գյուղական բնակավայրերի դպրոցական ցանցի արդիականացումը պետության կարևոր առաջադրանքներից է. Արցախի նախագահ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին  այցելել է Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղ և մասնակցել այնտեղ կապիտալ...
Աղբյուր` Panorama.am
17:27
Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի եզրափակիչին
Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) վնասվածքի պատճառով չի մասնակցի...
Աղբյուր` Panorama.am
17:21
Սահմանադրական դատարանը կայացրել է ապօրինի որոշում. Փաշինյան
«Ես ողջունում եմ Արարատ Միրզոյանի հայտարարությունը»,- այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը`...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նախագահի հայտարարությունը՝ ՍԴ-ում ստեղծված վիճակի մասին
11:34 16/09/2019

ԱԺ նախագահի հայտարարությունը՝ ՍԴ-ում ստեղծված վիճակի մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}