Գարո Փայլանը անհիմն է համարել հայ երեխային «կրոնափոխ արած» թուրք հաղորդավարի արդարացումները
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում գրառում է կատարել, որում անընդունելի է համարել 13-ամյա Արթուր անունով հայ տղային «կրոնոփոխած» Հաթիփօղլուի արդարացումները: Փայլանը շեշտել է, որ երեխային շահագործելը, չի կարող կրոնով արդարացնել:
«Նիհաթ Հաթիփօղլուն նախօրեին իր հաղորդման ժամանակ կրոնական տեսանկյունից արդարացրեց 13 ամյա երեխային ուղղիղ եթերով շահագործման փաստը։ Երեխային շահագործելը հանցանք է։ Դատախազությունը պետք է անի այն, ինչ անհրաժեշտ է։ Նախ և առաջ մուսուլմանները հանուն իրենց կրոնի պետք է դրա դեմ դուրս գան»,- գրառումը թարգմանաբար ներկայացրել է Էրմենիհաբերը։
Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի Մարդու իրավունքների կազմակերպությունը (İHD) դատական հայց է ներկայացրել մայիսի 11-ին ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվող հաղորդման ժամանակ Արթուր անունով հայ պատանուն «կրոնափոխ արած» իսլամի քարոզիչ, հաղորդավար Նիհաթ Հաթիփօղլուի դեմ։
Հարակից հրապարակումներ`
- Դիարբեքիրի փաստաբանների պալատը հայց է ներկայացրել հայ պատանուն «կրոնափոխած» Հաթիփօղլուի դեմ
- Թուրքիայում հայ տղայի «կրոնափոխությունն» ու դրան հաջորդած արձագանքները
- ԱՄՆ դաշնային գործակալություն․ Թուրքիան կրոնական ազատությունների ամենակոպիտ խախտողների ցանկում է
- Սասունյան. ԱՄՆ-ը Ադրբեջանն ու Թուրքիան ընդգրկել է կրոնական ազատությունների ամենակոպիտ խախտողների ցանկում
- Թուրքիան խիստ է արձագանքել Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ-ի հանձնաժողովի զեկույցին
- Թուրքիայի կրոնական գործերի ղեկավար. «Ղուրան չկարդացող երեխաները սատանայի հետ են»