Իրավունք 09:09 17/05/2019 Հայաստան

Քրեական գործ #1-ի վերաբերյալ ուշագրավ ընդհանրացումներ

Մաս 1. Մեղադրանք

Այսպիսով, անցել է ավելի քան 10 ամիս Մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործի քննության նոր փուլի մեկնարկից, որը հայտարարվել էր Հայաստանի նոր «Հեղափոխական» իշխանությունների կողմից: Քոչարյանի և այլոց մասով գործը՝ սահմանադրական կարգի տապալման մասին, ուղարկվել է դատարան: Ընդհանրացված տեսքով այս գործի քննության նկատմամբ հասարակական-քաղաքական և հոգեբանական ընկալման տեսանկյունից ի՞նչ ունենք: Հիմնական ուղերձը հետևյալն է. մարտի 1-ի քրեական գործի ներկայիս ձևով առանձնացված մասը Հայաստանի հեղափոխական իշխանությունների համար գիլյոտին է դարձել: Ինչո՞ւմ և ինչպե՞ս է այն արտահայտվում.

1. Մեղադրանքը Հայաստանի նախքին իշխանությունների ներկայացուցիչների փիլիսոփայությունն է՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Գագիկ Ջհանգիրյանի և Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ: Ըստ էության, դրա նպատակն է պատժել Հայաստանի երկրորդ նախագահին այն բանի համար, որ վերջինս 1998թ.-ին վերցրեց իշխանությունը Տեր-Պետրոսյանի ձեռքից և իշխանությունից մեկուսացրեց նրա մտերիմներին, ինչպես նաև 2008թ.-ին նրանց թույլ չտվեց ռևանշի հասնել:

2. Մեղադրանքը նոր իշխանությունների կողմից Մարտի 1-ի զոհերի համար պատասխանատվությունը այդ ժամանակվա իշխանությունների վրա գցելու և իրենց վրայից արյունը մաքրելու ձգտումն է, հաշվի առնելով այն, որ իրենց մասով արդեն իսկ գոյություն ունեն մեղադրական դատավճիռներ: Բացի այդ, նկատելի է տարրական ցանկությունը՝ նախկիններին պատժելու այն վերաբերմունքի համար, որին արժանացել են ներկայիս իշխանությունների ներկայացուցիչները ժամանակին իրենց նկատմամբ իրականացված քրեական վարույթի շրջանակներում: Մասնավորապես խոսքը Նիկոլ Փաշինյանի կալանավորվելու, Գագիկ Ջհանգիրյանի և նրա եղբոր հետ կապված դրվագների մասին է և այլն:

3. Մեղադրանքը, փաստորեն, որպես այդպիսին, դեռ նախքան վերջնական դատական վճռի հրապարակումը նախկին իշխանություններին պատժելու ձև է: Երկրորդ նախագահի կալանավորումը, հաշիվների վրա կալանքի և ընթացակարգային բնույթի այլ միջոցների կիրառումը գոնե այս փուլում Քոչարյանին և մյուսներին պատժելու ցանկությունն է՝ պայմանավորված դատական գործընթացի վերջնական արդյունքի նկատմամբ անվստահությամբ:

4. Մեղադրանքը՝ Քոչարյանին և նրա համախոհներին ներքին քաղաքական և սպասվող աշխարհաքաղաքական գործընթացներից մեկուսացնելու հնարավորություն է, քանի որ վերջիններս կարող են պոտենցիալ դիմադրություն ցուցաբերել և գործող իշխանությունների դեմ ուժեր մոբիլիզացնել:

5. Մեղադրանքը՝ «կոռուպցիայի դեմ պայքարի» շրջանակներում տնտեսական միջամտություններ և հավանաբար սեփականության վերաբաշխում իրականացնելու հնարավորություն է: Հակառակ դեպքում ինչպես կարելի է բացատրել հայտնի Սիլվա Համբարձումյանի ի հայտ գալը՝ իր մտացածին մեղադրանքներով, և մեղադրյալի կարգավիճակում հայտնի բիզնեսմենների ներգրավումը, օրինակ Սամվել Մայրապետյանին:

6. «Մեղադրանքը» որոշ բարձրաստիճան պաշտոնյաների համար իրենց երկար պաշտոնավարումը երաշխավորելու հնարավորություն է: Խոսքը գլխավոր դատախազի և ՀՔԾ պետի մասին է, ովքեր կարծես որդեգրել են<<Գետանցի ժամանակ ձիերին չեն փոխում>>սկզբունքը:

7. «Մեղադրանքը» ժողովրդի զանգվածների համար տեսարաններ ապահովելու քաղաքականության մասն է՝ նոր իշխանությունների ընդհանուր պոպուլիստական քաղաքականության շրջանակներում:

8. «Մեղադրանքը» և իրավապահ մարմինների կողմից անարդար միջոցների կիրառումը վկայում են հոկտեմբերի 27-ի իրադարձությունների հետաքննության գործընթացում որդեգրված ձեռագրի հետ նույնականության մասին՝ երբ հիմնական գործող անձը նույն Գագիկ Ջհանգիրյանն է. վկաների նկատմամբ ձերբակալություններ, կտտանքներ ու այլ ոչ իրավաչափ գործողություններ, որոնք ցանկալի ցուցմունքներ և հետաքննության արդյունքներ ապահովելու նպատակ են հետապնդում:

Սահմանադրական կարգի տապալման մեղադրանքի մտացածին լինելու հիմնական իրավական կողմերը, ըստ էության, ներկայացված են ԶԼՄ-ներում հրապարակված Քոչարյանի փաստաբանների վերաքննիչ բողոքի մեջ և արտացոլված են ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով քրեական հետապնդում իրականացնելու անհնարինության մասին իրավագետների հնչեցրած գնահատականներում:

Մաս 2. Սիլվա

Կաշառքի մասին մեղադրանքը, որը նաև կցվել է մարտի 1-ի գործին,  ամբողջությամբ հիմնված է ոմն Սիլվա Համբարձումյանի ցուցմունքների վրա, որոնք վերջինս տվել է 2018թ.-ի սեպտեմբերին և որոնց մասին, փաստորեն, նա հրապարակայնորեն հայտարարել է ԶԼՄ-ների միջոցով 2018թ.-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Այս առնչությամբ, ինչի՞ վրա է հարկավոր ուշադրություն դարձնել.

1. Իր հաղորդած տեղեկատվության համաձայն, գործարարը դարձել է գործընթացի մաս ոչ իր կամքով, քանի որ քննությունը սկսել է ուսումնասիրել  2008թ.-ի մարտի իրադարձությունների ընթացքում նրա կատարած կանխիկ գործարքները, և նա ստիպված է եղել խոստովանել, որ խոշոր դրամական միջոցներ է կանխիկացրել՝ երկրի նախկին իշխանություններին կաշառք տալու նպատակով:

Ի դեպ, քրեական գործի նյութերի համաձայն խոշոր գործարարներից, որոնք պոտենցիալ հնարավորություն ունեին խոշոր կանխիկ գումարներով ֆինանսավորել զինվորականներին, փաստացի հարցաքննվել է միայն Սիլվան: Սակայն, ինչպես ցույց են տալիս նյութերը, նրա գումարները մարտի 1-ի իրադարձությունների հետ որևէ կապ չեն ունեցել:

Բացի այդ, այս համատեքստում մեծ կարևորություն է ստանում այն հարցի պատասխանը, թե որտեղից և ինչպես է քննող մարմինը տեղեկատվություն ստացել ֆիզիկական և իրավբանական անձանց կողմից կատարված 10 տարվա վաղեմություն ունեցող բանկային գործարքների մասին, ինչքանով են այս գործընթացում պահպանվել բանկային գաղտնիքի նորմերն ու կանոնները: Արդյոք քննող մարմինը, մարտի 1-ի առիթը օգտագործելո՞վ չի տեղեկատվություն ստացել այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց առևտրային և այլ գործարքների մասին, խախտելով բանկային գործունեության մասին օրենսդրությունը: Սա բավականին ակտուալ հարց է, քանի որ հետհեղափոխական Հայաստանում տեղ գտած իրադարձությունները վկայում են այն մասին, որ երկրում, շնորհիվ Կենտրանական բանկի թողտվության, խախտվել են բանկային գաղտնիքի վերաբերյալ բոլոր տարրական նորմերը և ԿԲ-ի ղեկավարությունը սեփական բարեկեցիկ գոյությունը պահպանելու համար որոշել է բավարարել իրավապահ մարմինների բոլոր քմահաճույքները:

2. Սիլվա Համբարձումյանն նաև հայտնի է նրանով, որ մեղադրանքներ է ներկայացրել նախկին նախարար Արամ Հարությունյանի նկատմամբ: Հետաքրքիր է այն հանգամանքը, որ այդ մեղադրանքները նա ներկայացրել է 2015թ.-ին՝ երբ իշխանությունը պատկանում էր նախագահ Սերժ Սարգսյանին, իսկ Արամ Հարությունյանը բարձր պետական պաշտոն էր զբաղեցնում: Այսինքն, նա այդ ժամանակ համարձակություն և արիություն է ունեցել՝ ինչ որ իմաստով դուրս գալու իշխանությունների դեմ: Հարց է ծագում, եթե նա ժամանակին նաև Սամվել Մայրապետյանի միջոցով կաշառք է տվել Արմեն Գևորգյանին և Ռոբերտ Քոչարյանին, ապա ինչու այդ մասին չի հայտարարել 2015թ.-ին, երբ նշյալ անձանցից ոչ մեկը, ի տարբերություն Արամ Հարությունյանի, պետական պաշտոն չէր զբաղեցնում:

Ինչո՞ւ նա նույնը չի արել 2018թ.-ի մայիս-հունիսին, երբ հեղափոխությունից հետո պահանջել է վերաբացել կաշառքի վերաբերյալ քրեական գործը: Չէ որ, այդ ժամանակ արդեն իշխանությունը Նախագահ Սերժ Սարգսյանինը չէր, արդեն գործում էր նոր իշխանությունը: Նա այդ հայտարարություններն անում է 2018թ.-ի սեպտեմբերին, երբ սկսվել էր մարտի 1-ի քրեական գործի հետաքննության նոր փուլը, և փաստացի 10 տարվա վաղեմություն ունեցող իր ձեռնարկատիրական հարաբերությունները մեկնաբանում է քնչական մարմիններին ձեռնտու ձևով:

3. Բոլորին հայտնի է, որ տիկինը գործարար աշխարում բավականին հակասական հեղինակություն ունի և տարբեր երկրներում, այդ թվում Արաբական Էմիրաթներում, գտնվում է դատական գործընթացների մեջ: Այսպես, քննությանը մոտ կանգնած աղբյուրների տեղեկատվության համաձայն, տիկին Սիլվան քննչական մարմնի հետ ձեռք է բերել ոչ ֆորմալ համաձայնություն, ըստ որի գործարարը կաշառքի մասին հաղորդում է տալիս, իսկ ինքը, օգտագործում է դրանց հիման վրա նախկին պետական պաշտոնյաների նկատմամբ հարուցված մեղադրանքները արտասահմանցի գործընկերների նկատմամբ ստանձնած պարտավորթյունների չկատարելը արդարացնելու նպատակով:

4. Տիկին Սիլվան միևնույն ժամանակ դառնում է քննչական մարմինների ոչ ֆորմալ խոսափողը, ժամանակ առ ժամանակ ԶԼՄ-ներում հանդես գալով տարատեսակ մեկնաբանություններով և «անհրաժեշտ» տեղեկատվական արտահոսքերով, փորձելով ազդեցություն գործել և ձևավորել հանրային կարծիք, արտահայտելով նաև հետաքննության ցանկությունները: Օրինակ, այն մասին, որ եթե Սամվել Մայրապետյանը հաստատեր իր ասածները, կլիներ նույն կարգավիճակում, որում ինքն է գտնվում՝ այսինքն ազատության մեջ և պաշտպանված:

5. Սիլվայ Համբարձումյանի մեղադրանքները քննչական մարմինների համար առիթ դարձան, որպեսզի մասշտաբային ստուգումներ սկսվեն օրինակ Սամվել Մայրապետյանի և նրա բարեկամների  հետ կապված բոլոր առևտրային կազմակերպություններում վերջիններիս հիմնադրման պահից: Ակնհայտ է, որ նման ստուգումները մարտի 1-ի հետ որևէ կապ չունեն, սակայն նպատակ ունեին ոչ միայն ճնշում գործադրելու Սամվել Մայրապետյանի վրա, այլև հավանաբար, ինչպես դա եղել է Վաչագան Ղազարյանի, Ալեքսանդր Սարգսյանի, Արմեն Ավետիսյանի և այլոց պարագայում, հասնել սեփականության և ունեցվածքի մի մասի օտարմանը՝ ի նպաստ պետության կամ նրա առանձին ներկայացուցիչների: Նույնը իրականացվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ:

6. Տիկին Սիլվայի ցուցմունքները հիմք հանդիսացան Սամվել Մայրապետյանի ձերբակալության համար: Ի սկզբանե ակնհայտ էր, որ դա արվում է միակ նպատակով՝ այն է վերջինիցս Քոչարյանի և նրա թիմակիցների մասին անհրաժեշտ ցուցմունք կորզել: Ընդ որում, քննչական մարմինը գնում է նրան, որ հոկտեմբերի 6-ին ձերբակալում է այդ մարդուն, ով ծանր հիվանդ էր, գտնվում էր բժիշկների մշտական հսկողության տակ և պետք է պահպաներ համապատասխան ռեժիմ: Հարազատների, հասարակության ներկայացուցիչների և իրավապաշտպանների բոլոր առարկությունները անուշադրության մատնվեցին: Բժշկական հետազոտությունը նշանակվում է միայն նոյեմբերի կեսերին և իրականացվում դեկտեմբերի վերջին: Անհրաժեշտ բուժօգնությունը թույլատրվում է միայն Եվրոպական դատարանի միջամտությունից հետո: Ի՞նչ է սա, եթե ոչ անհրաժեշտ վկայություններ ու ցուցմունքներ ստանալու նպատակով իրականացված խոշտանգում: Ընդ որում, հետաքրքիր է այն փաստը, որ ԶԼՄ-ների ունեցած տեղեկությունների համաձայն, Մայրապետյանի գործը վարել է նույն քննիչը, ով ժամանակին կալանավորել և ձերբակալել էր հայտնի «Հաց բերողին»:

«Հաց բերողը» մահացավ երկրորդ կալանքից ազատվելուց ընդամենը մի քանի շաբաթ անց, և հայտնի է, թե ինչ թեթևություն զգացին ուժայինները, որ մահը կալանավայրում չէր վրա հասել: Ի դեպ, քննության օրինականության նկատմամբ վերահսկողությունը և այն ժամանակ, և այսօր իրականացնում է միևնույն գլխավոր դատախազը՝ Արթուր Դավթյանը: Նույն դատախազի օրոք Հայաստանում բանտում մահանում է Մհեր Եղիազարյանը:

7. Նույն թիմը այսօր փաստացի պատժում է Մանվել Գրիգորյանին, ենթադրվում է նրա համար, որ 2008թ.-ին պայմանականորեն ասած <<գցեց>> Լևոն Տեր-Պետրոսյանին և նրա թիմին, իսկ Գագիկ Ջհանգիրյանին ու նրա եղբորը, ում հետ ժամանակին անբաժան ընկերներ էին,  մատնեց իրավապահ մարմիններին:

Մաս 3. Գիլյոտին

Ցավոք՝ բայց, մարտի 1-ի քրեական գործը այսօրվա իր տեսքով հանդես է գալիս որպես պոտենցիալ գիլյոտին՝

Նախկին իշխանությունների և նրանց համախոհների համար՝ մասնավորապես Քոչարյանի և նրա թիմի, եթե ստացվի ապացուցել վերջիններիս մեղքը և նստացնել նրանց:

Ուժային կառույցների ղեկավարների, դատախազների, քննիչների և դատավորների համար, ովքեր գործը տապալելու պոտենցիալ հնարավորություն ունեն և փաստորեն հեղափոխական իշխանությունների համար կարող են դառնալ քավության նոխազ:

ԿԲ-ի և այլ պետ. կառույցների համար, որոնք օժանդակել են քննությանը և համապատասխան տեղեկատվություն են տրամադրել, եթե հանկարծ  պարզվի, որ վերջիններս խախտել են օրենքը և սահմանված կանոնները:

Երկրի գործող իշխանությունների համար, քանի որ պատմականորեն ձևավորված ավանդույթը վկայում է, որ շատ հաճախ հեղափոխությունները կուլ են տալիս իրենց գործիչներին: Սա այն դեպքում, երբ քրեական գործը կտապալվի և հայտնի կդառնան բոլոր շարժառիթները, որոնք գտնվել են գործընթացի հիմքերում:

Առաջին նախագահի և նրա համախոհների համար, ովքեր այս գործընթացին գաղափարական և մեթոդոլոգիական օժանդակություն են ցուցաբերում՝ հանդիսանալով 2008թ.-ի մարտի 1-ի իրադարձությունների կազմակերպիչներ:

Մի շարք խոշոր գործարարների համար, որովհետև փորձը ցույց է տալիս, որ վերջիններս մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված կարող են քնչական մարմինների կողմից ճնշումների ենթարկվել. ընդ որում առկա է վերջիններիս ունեզրկման, կապիտալի վերաբաշխման վտանգը: Խոսքը մի շարք գործարարների կողմից թիկնազորին զինելու և մարտիմեկյան իրադարձություններին մասնակցելու վերաբերյալ պարբերաբար հնչեցվող մեղադրանքների մասին է, որոնք կարող են վերոնշյալ գործընթացների համար պատրվակ դառնալ, ինչպես նաև գործի քննության ժամանակ կարող են ի հայտ գալ նոր հանգամանքներ,  օրինակ նույն Սիլվա Համբարձումյանի հետ կապված դրվագը:

Ս. Հ.



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}