Ամենատգեղ ազգերն աշխարհում
Բրիտանացիներրը, լեհերը, ռուսներն ու հնդիկները «ամենատգեղ» ազգերն են աշխարհում, իսկ սկանդինավյան երկրների բնակիչները, հատկապես տղամադիկ, առավել գրավիչ են մյուսներից։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այդպես են որոշել BeautifulPeople ծանոթության կայքի մասնակիցները։
Այս ինքնատիպ վիրտուալ «ակումբը» ընդունում է միայն գրավիչ արտաքինով մարդկանց։ Ընդ որում, գրավչությունը գնահատվում է այդ ակումբի անդամների քվեարկությամբ, որը տևում է 48 ժամ։ Mirror-ն գրում է, որ արդեն 8,5 միլիոն մարդ ցանկություն է հայտնել, սակայն չի ընդունվել այդ ակումբ։
Պարզվել է, որ ամենից հաճախ ոչ գեղեցիկ լինելու պատճառով մերժել են բրիտանացիներին, հատկապես տղամարդկանց, նաև ռուսներին, լեհերին և հնդիկներին։ Որպես ոչ գրավիչ հատկանիշ հիմնականում նշում են ոչ մաքուր մաշկը, վատ ատամները, մարմնի չափից դուրս մազածածկույթը, չափազանց գիրությունը կամ նիհարությունը և, ընդհանուր առմամբ, խնամված չլինելը։