Հայկական գորգերի արտադրությունն աճել է շուրջ 60 տոկոսով
2019 թվականի հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հայկական գորգերի և գորագործական արտադրատեսակների արտադրությունն աճել է 58 տոկոսով:
ՀՀ վիճակագրական կոմիտի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում արտադրվել է 7.9 տոննա գորգ՝ 2018 թվականի 5 տոննայի դիմաց:
Նշենք, որ 2018 թվականին հանրապետությունում արտադրվել 26.3 տոննա գորգ և գորգեղեն։ 2017թ-ին համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 32.8%-ով։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին