18:18 18/05/2019

Ինչպես հայտնվել աշխարհահռչակ թանգարաններում առանց հերթ ու տոմս

Շատ համաշխարհային նշանակության թանգարաններ ստեղծել են սեփական վիտուալ էքսկուրսիաներ, որոնք հավաքված ու ներկայացված են  Google Art Project -ում։ Այսպիսով համացանցի շնորհիվ մի հպումով՝ առանց տանից դուրս գալու, տոմսերի համար ժամեր ձգվող հերթ կանգնելու, կարելի է առնչվել արվեստի գոհարների ողջ աշխարհից։ Մենք ընտրել ենք դրանցից 8-ը։

1.Լուվր (Louvre), Ֆրանսիա
Լուվրն իր հավաքածուով աշխարհի հռչակավոր թանգարաններից է, իսկ մակերեսով՝ Փարիզի ամենամեծ թանգարանը:  Թանգարանը ներկայացնում է բազմազան հավաքածուներ՝ սկսած անտիկ ժամանակներից մինչև 1848 թ, Արևմտյան Եվրոպայից մինչև Պարսկաստան, Հունաստան, Եգիպտոս, Մերձավոր Արևելք և Միջագետք: Լուվրում ներկայացված ստեղծագործությունները բազմազան են՝ նկարներ, քանդակներ, կերամիկական ստեղծագործություններ, հնեաբնական գտածոներ, արվեստի ստեղծագործություններ, դեկորատիվ կիրառական արվեստ և այլն։



Առցանց թանգարանը՝ այստեղ

2. Մետրոպոլիտեն  (The Metropolitan Museum of Art), ԱՄՆ
Հիմնադրվել է 1870 թվականին, բացվել՝ 1872 թվականին։ Գտնվում է Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգում, մասնաճյուղը՝ Ֆորտ-Թրայոն զբոսայգում։ Թանգարանի հավաքածուն հիմնականում ստեղծվել է թանգարանին նվիրաբերված մասնավոր հավաքածուներից։ Այժմ թանգարանի ֆոնդերի քանակը անցնում է 3 մլնը, իսկ ցուցասրահների ընդհանուր մակերեսը 130.000 մ² է։ Բացի մշտական ցուցադրության սրահներից թանգարանում առկա են նաև ժամանակավոր ցուցադրություններ՝ փոփոխվող ցուցահանդեսներով։ Տարեկան Մետրոպոլիտեն է այցելում 5 միլիոն մարդ։

Մետրոպոլիտեն թանգարանում պարբերաբար հրատարակվում են «The Metropolitan Museum of Art Bulletin»-ը և «Calender of Events»-ը:

2014-2015 թթ. Հայաստանի պատմության թանգարանը մասնակցել է «Մետրոպոլիտեն» թանգարանում բացված «Ասորեստանից մինչև Իբերիա. մայրցամաքների քառուղիներով դասական դարաշրջանի արշալույսին» միջազգային ցուցահանդեսին, որտեղ ներկայացված են եղել 300 նմուշ։ Հայաստանի պատմության թանգարանը ցուցահանդեսին ներկայացրել է արժեքավոր վկայության առանձնահատուկ կարևորություն ունեցող ուրարտական արվեստի ինը բացառիկ նմուշ:


Առցանց թանգարանը՝ այստեղ

3.Բրիտանական թանգարան (British Museum), Անգլիա
Լոնդոնի ամենամեծ և աշխարհի ամենանշանակալի արվեստի և պատմության թանգարաններից։ Թանգարանի ֆոնդերի քանակը անցնում է 7 միլիոնը, որով այն դասվում է աշխարհի ամենամեծ թանգարանների շարքին։ Թանգարանում ներկայացվում են բոլոր մայրցամաքների մշակութային հիմնական շերտերը՝ պատմական և գեղագիտական զարգացմամբ։ Բրիտանական թանգարանը սկիզբ է առել 1753 թ.՝ հիմնվելով գիտնական և կոլեկցիոներ Հանս Սլոունի (անգլ.՝ Hans Sloane) անձնական հավաքածուի վրա։ Առաջին անգամ հանրության առաջ բացվել է 1759 թվականի հունվարի 15-ին։



Առցանց թանգարանը՝ այստեղ

4. Վատիկանի թանգարան, (Musei Vaticani) Իտալիա

Վատիկանի թանգարանը՝ թանգարանների համալիր է տեղակայված Վատիկանի տարածքում: Հավաքածուն ստեղծել են Հռոմի պապերը և կազմված է դասական վարպետների գեղարվեստական աշխատանքներից՝ ներառյալ Վերածննդի դարաշրջանի:Թանգարանները հիմնվել են Հուլիոս II պապի կողմից 16-րդ դարի սկզբին։ Վատիկանի թանգարաններում կարելի է տեսնել Սիքստինյան կապելլան, որի առաստաղը նկարազարդվել է Միքելանջելոյի կողմից, Ռաֆայելի սրահները՝ իր պատկերազարդումներով։ 

Թանգարաններում կան ընդհանուր առմամբ 54 պատկերասրահներ, իսկ Սիքստինյան կապելլան՝ ամենահայտնին դրանցից, ամենավերջին սրահն է։ Վատիկանի թանգարանները համարվում են աշխարհում ամենամեծ թանգարաններից մեկը

Առցանց թանգարանը՝ այստեղ

5. Էրմիտաժ  (Госуда́рственный Эрмита́ж), Ռուսաստան

Ռուսաստանի ամենամեծ և աշխարհի նշանակալի թանգարաններից է։ Ստեղծվել է որպես Ռուսաստանի Եկատերինա 2-րդ թագուհու անձնական արվեստի հավաքածու, իսկ 1852 թ-ից բացվել է հասարական այցելությունների համար։ Ժամանակակից Էրմիտաժը բաղկացած է 6 շենքերից, որոնք գտնվում են Նևա գետի երկայնքով։ Էրմիտաժի կարևորագույն հանգույցը Ձմեռային պալատն է։ Էրմիտաժի մեկուկեսդարյա պատմության ընթացքում հավաքվել են շուրջ երեք միլիոն էքսպոնատներ, որոնցից մշտական ցուցադրման են ներկայացվում շուրջ 60 հազարը։ Էրմիտաժի բազմազան հավաքածուն ընդգրկում է էքսպոնատներ՝ քարե դարից մինչև մեր օրերը, իսկ դասական եվրոպական արվեստի հավաքածուով ՝ Փարիզի Լուվր և Մադրիդի Պրադո թանգարանների հետ մեկտեղ համարվում է աշխարհում լավագույններից։ Էրմիտաժում են ցուցադրվում Լեոնարդո Դա Վինչիի երկու կտավ և Միքելանջելոյի մեկ քանդակ։ Թանգարանն ունի շուրջ 2500 աշխատակից։ Էրմիտաժը կարևորագույն մասն է Սանկտ Պետերբուրգի կենտրոնական մասի, որը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկի մեջ:


 

Առցանց թանգարանը՝ այստեղ

6.Թեյթ բրիտանական թանագարան,  Լոնդոն (Tate Britain)

Թեյթ բրիտանական պատկերասրահ (անգլ.՝ Tate Britain), գեղարվեստի թանգարան Լոնդոնում, 1500 թվականից մինչև այսօր բրիտանական արվեստի աշխարհում ամենամեծ հավաքածուն ունի: Հիմնադրվել է արդյունաբերող Հենրի Թեյթի կողմից: Պատկերասրահը բացվել է 1897 թվականի հուլիսի 21--ին և վերահսկվել է Լոնդոնի ազգային պատկերասրահի հոգաբարձուների խորհրդի կողմից: Հավաքածուի հիմքում դրված է Թեյթի անձնական հավաքածուները:

1897 թվականի պատկերասրահի ուղեցույցի համաձայն հավաքածուի սկիզբն էր հանդիասնում Թեյթի երեք նկարները, որոնցից մեկը Ու. Դ. Սադլերի «Հինգշաբթին[1] է: Սկզբնական շրջանում պատկերասրահում ցուցադրվում էին 1790 թվականից հետո ծնված անգլիացի նկարիչների նկարները:

Բացի Թեյթի հավաքածուից, բացման ժամանակ պատկերասրահի հավաքածուի մեջ էին մտնում նաև Հարավային Կենսինգտոնի թանգարանի նկարներից, Վերնոնայի հավաքածուից նկարներ, որոնք ավելի վաղ գտնվում էին Ազգային պատկերասրահում, և Ջորջ Ուոտսի 18 աշխատանքներ, որոնք տրամադրել էր հենց հեղինակը:

1899 թվականին, երբ Թեյթի միջոցներով կառուցվեցին պատկերասրահի ևս 9 սրահներ, պատկերասրահը դարձավ ամենաընդարձակը Լոնդոնում: 1910 թվականին Ուիլյամ Թյորների աշխատանքների ցուցադրման համար բացվեցին նոր սրահներ: Նկարչի կտակի համաձայն իր աշխատանքները հանձնել էին պետությանը և մինչև Թեյթի պատկերասրահին հանձնելը պահվում էին Լոնդոնի ազգային պատկերասրահում:1917 թվականին սկսվեց ժամանակակից արտասահմանյան նկարիչների և քանդակագործների աշխատանքների հավաքածուի ստեղծումը: 1923 թվականին գործարանատեր Սամուել Կուրտոն պատկերասրահին տրամադրեց 50 հազար ֆունտ իմպրեսիոնիզմի և պոստիմպրեսիոնիզմ աշխատանքներ ձեռք բերելու համար: 1926 թվականի հունիսի 26-ին պատկերասրահի նոր մասնաշենքում բացվեց արտասահմանյան գեղանկարչության բաժինը:

1987 թվականին բացվեց «Կլոր» պատկերասրահը(Clore Gallery), որտեղ ցուցադրված էր Ուիլյամ Թյորների աշխատանքների լիակատար հավաքածուն: 1988 թվականին Լիվերպուլում բացվեց պատկերասրահի մասնաճյուղը:

2000 թվականին Թեմզայի հարավային ափին, Սուրբ Պողոսի Տաճարի դիմաց բացվեց Թեյթի ժամանակակից պատկերասրահը, որից հետո «մայր» պատկերասրահը վերանվանվեց «Թեյթ Բրիտանիա» (Tate Britain):

Առցանց թանգարանը՝ այստեղ։

7. Պրամբանան տաճար (प्रम्बानन )  Ինդոնեզիա

Պրամբանանը վաղ միջնադարյան բուդդայական տաճարների համալիր է, որը գտնվում է Ճավա կղզու կենտրոնական մասում, 18 կմ դեպի արևելք Ջոկյակարտա քաղաքից։Հինդուիստական այս տաճարը կառուցվել է 10-րդ դարում։ Այն 47մ բարձրություն ունի ու 3 շինություններից է բաղկացած՝ նվիրված երեք աստվածներ՝ Վիշնուին, Բրահմային ու Շիվային։ Դրանք նայում են դեպի արևելք, որը համարվում է սուրբ։ Այստեղ կան նաև 250 փոքրիկ սբավայրեր, որոնք շրջապատում են տաճարը

Առցանց թանգարանը՝ այստեղ։

8. Դալիի թատրոն-թանգարան, (Teatro Museo Dalí) Իսպանիա

Սալվադոր Դալիի թանգարանն արվեստագետի հայրենի Ֆիգերաս քաղաքում է։
Թանգարանում է գտնվում Դալիին դեռևս մանուկ հասակից հայտնի քաղաքի թատրոնը, որտեղ կայացել է երիտասարդ Դալիի առաջին հանրային ցուցահանդեսը: Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ հին թատրոնն այրվել է և մնացել են միայն ավերակները: 1960 թվականին Դալին և Ֆիգերասի քաղաքապետ Ռամոն Գուարդոլեն որոշում են վերակառուցել թատրոնը որպես քաղաքի հայտնի որդուն նվիրված թանգարան։Թանգարանի կազմում ներառված են թատրոնի հին շենքին կից շինություններն ու բակերը: Թատրոնը վերանվանվել է Տոռե Գալատեա՝ ի հիշատակ Դալիի վաղամեռ կնոջ՝ Գալայի։ Կառույցն աչքի է ընկնում կարմիր պատերի երկայնքով տեղակայված հսկա սպիտակ ձվերի շարքով։

Թանգարանում ներկայացված են Սալվադոր Դալիի աշխատանքների միասնական ամենամեծ և առավել բազմազան հավաքածուն, որի առանցքն էր կազմում նկարչի անհատական հավաքածուն: Ի լրումն Դալիի տասնամյակների ընթացքում ստեղծած նկարների` այստեղ են նաև Դալիի քանդակները, եռաչափ կոլաժներ, մեխանիկական սարքեր և Դալիի երևակայությունից ծնված այլ հետաքրքիր նմուշներ: Առանձնակի նշանակություն ունի եռաչափ հյուրասենյակի ինստալյացիան Մեյ Ուեսթի շրթունքներից բազմոցով (Mae West Lips Sofa) սյուրռեալիստական քանդակը, որը որոշակի անկյուններից նայելիս կարծես Մեյ Ուեսթի դեմքն է։




Առցանց թանգարանը՝ այստեղ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:50
Եվրոպայի խորհուրդը նոր գլխավոր քարտուղար ունի
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այսօր պատգամավորները Խորվաթիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական հարցերով նախարար Մարիա...
Աղբյուր` Panorama.am
20:40
ԵԽԽՎ-ն ամբողջությամբ վերադարձրեց Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն այսօր քննարկումից հետո ընդունեց բանաձև, որով հաստատեց Ռուսաստանի Դաշնության պատվիրակության...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գորշ արջին Հրազդանից տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի
Հունիսի 25-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի միջնորդությամբ Հրազդանից Երևանի կենդանաբանական այգի է տեղափոխվել գորշ արջ: Այգու...
Աղբյուր` Panorama.am
20:21
Վաղվանից ջերմաստիճանը կնվազի
Հուլիսի 1-ի կեսօրից հետո հանրապետության հյուսիսային շրջաններում, հունիսի 27-30-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 28-30-ն...
Աղբյուր` Panorama.am
20:12
Ռեստորանում թքել են Թրամփի որդու վրա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Էրիկը, հայտարարել է, որ Չիկագոյում ռեստորանում   աշխատակիցները մեկը թքել է իր վրա։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:02
Մինսկ-2019․ Հրաչիկ Բաբայանը 33-րդն է 50 մետր օդամղիչ հրացան վարժությունում
Հրաձիգ Հրաչիկ Բաբայանը Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային 6-րդ օրը մասնակցեց 50 մետր օդամղիչ հրացան վարժության անհատական պայքարին։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Netflix-ի նոր սերիալի թրեյլերում են նաև Խոր Վիրապն ու Արարատը
Հուլիսի 3-ից Netflix ծառայությունը կսկսի ցուցադրել «Վերջին կայսրերը» (The Last Czars) սերիալը, որը պատմում է Նիկոլայ 2-րդ կայսեր...
Աղբյուր` Panorama.am
19:51
Հավաք-պարապմունք՝ պաշտպանության փոխնախարարի համակագմամբ
ՀՀ մարզպետարանների շտաբային մարզումների շրջանակներում այսօր, ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում (ՊԱՀՀ), անցկացվել է...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վաղը ցերեկը մի շարք համայնքներ կհոսանքազրկվեն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
19:34
Մինսկ-2019․ Լիլիթ Պողոսյանը չհաղթահարեց խմբային փուլը
Եվրոպական խաղերի բադմինտոնի մրցումներում Հայաստանի միակ ներկայացուցիչ Լիլիթ Պողոսյանը հունիսի 26-ին անցկացրեց խմբային փուլի վերջին հանդիպումը։...
Աղբյուր` Panorama.am
19:27
ԵՄ հատուկ ներկայացուցչիը կարևորել է Հայաստանի հետ համագործակցության դինամիկ զարգացումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:...
Աղբյուր` Panorama.am
19:22
8 տարվա դադարից հետո վերագործարկվել է Թեհրան-Վան գնացքը
Վանում 2011թ. տեղի ունեցած երկրաշարժից հետո ուղևորափոխադրումները դադարեցրած Թեհրան-Վան գնացքը կրկին դուրս է եկել ռելսերի վրա: Վերագործարկումից...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ախալքալաքի շրջանում կկառուցվի 4 և կվերանորոգվի 6 ամբուլատորիա
«Այսօրվա դրությամբ մեր գյուղերում փաստացի ամբուլատորիաները մարդկանց տներում է»։
Աղբյուր` Panorama.am
19:01
Մալիշկայում վաղը ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 27-ին...
Աղբյուր` Panorama.am
18:56
ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է մատչելի սակագնային պլան՝ «Z» սերնդի համար. թոփ 5 մեսինջերներ, ինտերնետ, րոպեներ և ավելին
Կանխավճարային սակագնային «Z» պլանը բաժանորդին հնարավորություն է ընձեռում օգտվել «Viber», «WhatsApp»,...
Աղբյուր` Panorama.am
18:44
Նոտր Դամում բռնկված հրդեհի հնարավոր պատճառը
Չհանգցրած ծխախոտը կամ էլեկտրականության հետ կապված խնդիրները դիտարվում են որպես Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի հնարավոր պատճառ։ Ռիա...
Աղբյուր` Panorama.am
18:35
Մինսկ-2019․ Բարեղամ Հարությունյանը պարտվեց 1/4 եզրափակիչում
52 կգ քաշային բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը պարտվեց Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի 1/4 եզրափակիչում։ Հարությունյանի մրցակիցն...
Աղբյուր` Panorama.am
18:26
Սոցհարցում. Ստամբուլում 10%-ով նվազել է նախագահական համակարգի կողմնակիցների թիվը
Թուրքական հասարակության շրջանում նվազում է աջակցությունը կառավարման նախագահական համակարգին: Թուրքական «Metropoll» սոցիոլոգիական...
Աղբյուր` Panorama.am
18:17
Հուլիսի 9-ից Դոնի Ռոստով-Երևան չվերթ կլինի ամեն օր
«Ազիմուտ» ավիաընկերությունը հուլիսի 9-ից ամենաօրյա չվերթներ կսկսի Դոնի Ռոստով-Երևան և հակառակ ուղղությամբ։ «ՏԱՍՍ»-ի...
Աղբյուր` Panorama.am
18:09
Մինսկ-2019․ Վալոդյա Ֆրանգուլյանը և Սարգիս Հովսեփյանը պարտվեցին մեկնարկում
Ազատ ոճային ըմբիշներ Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ) և Սարգիս Հովսեփյանը (97 կգ) պարտվեցին Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մեկնարկում։...
Աղբյուր` Panorama.am
18:02
Արագածոտնի կին փոխմարզպետն ազատվել է պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Անահիտ Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից: Հիշեցնենք, որ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Քաղաքապետարանը քննարկում է մանկապարտեզների երկարօրյա խմբերը վճարովի դարձնելու հարցը
«Սա լինելու է վճարովի ծառայություն այն ծնողների համար, ովքեր ուզում են, որ իրենց երեխան սահմանված ժամից ավել մնա մանկապարտեզում»։
Աղբյուր` Panorama.am
17:42
Մատենադարանի մոտ գտնվող բարդիներից մեկի փչացած բնում բենզին է լցվել և վառվել
Մատենադարանի հարևանությամբ գտնվող բարդիների հետման  մասնագիտական եզրակացություն է եղել,  մասնագետները հեռացրել են՝ ապահովելու տարածքի...
Աղբյուր` Panorama.am
17:33
Խեղված մտորումների շարքը շարունակելու դեպքում կարող է վիճարկվել նաև 2018թ. ապրիլի 9-ից հետո ընտրված ՍԴ երկու դատավորների լեգիտիմությունը
«Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում «Պառլամաենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի համահիմնադիր, իրավաբան Գոհար Մելոյանը։
Աղբյուր` Panorama.am
17:26
Ազատությունից զրկման վայրերում առկա են համակարգային բազմաթիվ խնդիրներ. Պաշտպան
«Մեր երկիրն այս պահին կանգնած է լրջագույն բարեփոխումների շեմին, և Մարդու իրավունքների պաշտպանը նույնպես ներգրավված է լինելու...
Աղբյուր` Panorama.am
17:12
«Լոռի» ակումբը նոր՝ իսպանացի խաղացող ունի
Իսպանացի ձախ պաշտպան Պեդրո Խուան Ագիլար Մորիլյոն տեղափոխվել է «Լոռի» ֆուտբոլային ակումբ։ Ակումբի մամուլի ծառայությունից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
16:50
ՏՄՊՊՀ անդամների թեկնածուները հանդիպել են ԱԺ խմբակցությունների հետ
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչների հետ այսօր  հանդիպումներ են ունեցել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
16:40
Զինծառայողի մահվան փաստով քրգործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով
Արմավիրի մարզի Բաղրամյան ուսումնական կենտրոնում  հայտնաբերվել է 19 ամյա ժամկետային զինծառայողի դի: Panorama.am-ին Քննչական կոմիտեի...
Աղբյուր` Panorama.am
16:32
Beeline-ը և Նիկիտա Մոբայլն առաջինը Հայաստանում գործարկեցին Mobile ID ծառայությունը
Beeline-ը և Նիկիտա Մոբայլ ՍՊԸ հայտարարում են Mobile ID ծառայության գործարկման մասին, որը բջջային հեռախոսի օգնությամբ անձի նույնականացման և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վանեցյան. Բոլոր հարցերը միտված են ֆուտբոլի զարգացմանը
14:27 26/06/2019

Վանեցյան. Բոլոր հարցերը միտված են ֆուտբոլի զարգացմանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}