Ամիսներ առաջ կատարված գողությունը բացահայտվել է
Հունվարի 1-ին անհայտ անձը կամ անձինք Երևանում գողացել էին մի մեքենայի պահեստային անվադողի ծածկոցը և պատճառել 250.000 դրամի վնաս:
Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկանության Մաշտոցի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Մանուկ Գ.-ն:
Նա մայիսի 16-ին կասկածանքով բերման է ենթարկվել և ներկայացվել քննչական բաժին:
Ըստ նրա ցուցմունքի՝ գողությունը կատարել է ինքը:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում