Ամուսինները որոշել են մորաքրոջ թաղումն անել իրենց հարսանիքի ժամանակ
Ֆեյսբուքյան օգտատերն հետևորդներին պատմել է, որ ինքն ու փեսացուն պատրաստվում են իրենց հարսանիքը համատեղել հարսնացուի մորաքրոջ հուղարկավորության հետ, որը մահացել է նախապես պլանավորված հարսանեկան արարողությունից առաջ, հաղորդում է The Sun-ը:
Աղջիկն ասել է, որ բոլոր նման արարողությունների գները շատ արագ են աճում, և ինքն ու իր ապագա ամուսինը որոշել են գումար խնայել և երկու առանձին «տոնակատարություններ» չանել:
Նորապսակները պատրաստվում են միմյանց երդման խոստումներ տալ տիկին Քերոլի դիակի կողքին, բաց դագաղի մոտ, և կոչ են արել հյուրերին չզարմանալ, որ դագաղը կհետևի իրենց հարսանյաց երթուղուն:
Հարսը նաև խնդրել է չամաչել և բոլոր նրանց, ովքեր հրավիրված չեն եղել հարսանիքին, գալ ու հրաժեշտ տալ հանգուցյալին։
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան