Քաղաքական 23:02 19/05/2019 Հայաստան

«Ժառանգություն». Հայաստանում կառավարման ճգնաժամը վերածվում է անիշխանության

«Ժառանգություն» կուսակցության վարչությունը տարածել է հայտարարություն վերջին շրջանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի  վերաբերյալ: Հայտարարության մեջ ասված է. 

«Մայիսի 18-ին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման դատական վիճռը դարձավ հաստատումը մինչ այդ արդեն նկատելի վտանգավոր մի օրինաչափության՝ Հին Հայաստանը դեռ կանգուն է, և Նոր Հայաստանի գործադիր ու օրենսդիր իշխանությունը չի կարողանում ապահովել այն իրավական համակարգի ձևավորումը, որի դեպքում անհնար կլինի դատական դողէրոցքը: Մանվել Գրիգորյանի, Սամվել Մայրապետյանի, Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի, Ռոբերտ Քոչարյանի և այլոց հանդեպ խափանման միջոցների հետ կապված փոխբացառող դատական որոշումները, որոնք հաջորդում են դատավորների ինքնաբացարկների շքերթին, և ուղեկցվում են ոստիկանության կողմից  դժվարությամբ կարգավորվող հասարակական բախումներով,  ցույց են տալիս, որ Հայաստանում կառավարման ճգնաժամն աստիճանաբար վերածվում է անիշխանության, նենգադուլների, որից կարող են օգտվել ռևանշի ձգտող ուժերը, նրանց հարձակողականությունը գնալով աճում է:

Փաստենք, որ Ռոբերտ Քոչարյանի և նրա մերժված իրավահաջորդի իշխանության օրոք  վտանգավորությամբ շատ ավելի նվազ մեղադրանքների հարուցման պարագայում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների և հասարակական լայն վստահությունը վայելող շատ անձանց երաշխավորությունները երբևէ հաշվի չեն առնվել դատարանների կողմից:

«Ժառանգությունը»  համոզված է, որ ընտրողական արդարադատության մասին պնդումները ի չիք կդառնային, եթե Հայաստանի ներկա իշխանություններն իրականացնեին թավշյա հեղափոխության ընթացքում բազմիցս հնչեցված անցումային արդարադատության և լյուստրացիայի  գործիքակազմը: Տպավորություն է առաջանում, որ  նոր իշխանությունները չունեն բավարար վճռականություն անցյալի հակապետական և հակասահմանադրական քայլերն անաչառ բացահայտելու համար, նրանք կաշկանդված են ինչ-ինչ   գործոններով: Այլապես քաղաքական ի՞նչ բացատրություն կարելի է տալ 1996, 2003 և 2013 թթ. նախագահական ընտրություններից հետո Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական կարգի տապալման փորձերն անուշադրության մատնելու միտումը: Ներքաղաքական շարունակվող զարգացումներն ապացուցում են, որ 2013 թ. տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո ծավալված հետընտրական զարգացումներում Րաֆֆի Հովհաննիսյանի խոհեմության շնորհիվ հնարավոր եղավ խուսափել մարտիմեկյան արյունալի դեպքերի վտանգավոր կրկնությունից:

«Ժառանգությունն» արձանագրում է, որ ներպետական տիրույթում օրեցօր ավելի առարկայացող տարատեսակ նենգադուլների հիմնական մեղավորը իշխող ուժի քաղաքական դալտոնիզմն է, որը սև ու սպիտակի հակադրությամբ կարճաժամկետ կտրվածքում քաղաքական շահաբաժին ապահովեց իրենց թիմի համար, սակայն ներկայումս Հայաստանի պետական անվտանգության և ինքնիշխանության հիմքերն են սասանվում:

Պնդում ենք՝ կառավարման հին համակարգը և սկզբունքները մեր երկրում վերակենդանանալու որևէ հնարավորություն չպետք է ունենան: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ ենք անում հրաժարվել կառավարման միակուսակցական, անհատների վրա հիմնված գործելակերպից, սկսել խորհրդակցությունների շրջափուլ ժողովրդավարության և Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության գաղափարների դավանորդ ՀՀ քաղաքական կուսակցությունների հետ՝ հիմքում ունենալով մեր պետականության առջև ծառացած խնդիրների  հանգուցալուծումը և համազգային քաղաքական վստահություն վայելող իշխանության ձևավորումը»:

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:13
Օսիպյան. Հարկ եմ համարել այստեղ գտնվել
Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենք տարածք է եկել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ Շենքում չորս ժամից առաջ...
Աղբյուր` Panorama.am
20:00
Եվրոպացի գիտնականները Արցախում կմասնակցեն հայագիտական գիտաժողովի
Օգոստոսի 26-27-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում տեղի կունենա «Հայոց արևելից կողմանք. պատմություն և...
Աղբյուր` Panorama.am
19:49
Մահացել է մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը
79 տարեկանում մահացել է ամերիկացի միլիարդատեր և հասարակական գործիչ Դևիդ Կոխը։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, մահվան պատճառը չի նշվում։ Դևիդ Կոխը...
Աղբյուր` Panorama.am
19:35
Մամուլը պատմել է արքայազն Ուիլյամի վախերի մասին
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը, որը մի օր պետք է բարձրանա բրիտանական գահին, կարող է անհագստանալ միապետության համար՝ եղբոր՝ արքայազն Հարրիի ու...
Աղբյուր` Panorama.am
19:20
Մոսկվայում կկայանա Կոմիտասին նվիրված համերգ
Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճում սեպտեմբերի 20-ին կայանալու է համերգ նվիրված Կոմիտասի 150-ամյակին։ ՌԴ-ում ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և որոշ մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 26-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ամենաբարձր վարձատրվող դերասանուհիները
Ամերիկյան Forbes  ամսագիրը կազմել է ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների վարկանշային ցուցակը։  Առաջին տեղում է Սքարլետ Յոհանսոնը, որը...
Աղբյուր` Panorama.am
18:48
Ստեղծվել է օծանելիք մարդու քրտինքից
Ֆիննական Mirum Helsinki գործակալությունը թողարկել է օծանելիք, որի բաղկացուցիչներից մեկը ընկերության աշխատակիցների քրտինքն է։ Բույրը կոչել են...
Աղբյուր` Panorama.am
18:33
Զելենսկին Ղրիմը համեմատել է ծնողներից երեխայի առևանգման հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Ղրիմի թերակղզին գողացել են Ուկրաինայից այնպես, կարծես երեխային առևանգել են ծնողներից: Նա այս...
Աղբյուր` Panorama.am
18:18
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն՝ գազամատակարարման պլանային ընդհատումների մասին
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով  օգոստոսի 26-ին ժամը 10.00-ից մինչև...
Աղբյուր` Panorama.am
18:07
Սպիտակ տան նախկին խոսնակ Սառա Սանդերսը միացել է Թրամփի սիրելի Fox News-ին
Սպիտակ տան նախկին մամուլի խոսնակ Սառա Սանդերսը միացել է Fox News-ի թիմին։ Այս մասին հայտնել է ցանցը։ Սա, ինչպես գրում է CNN-ը,  ևս մեկ նշան...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մակրոնը հանդիպել է Թրամփին
Ֆրանսիական Բիարիցում G7  գագաթաժողովից առաջ Ֆրանիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկկողմանի հանդիպում է անցկացնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի...
Աղբյուր` Panorama.am
17:50
Շրջակա միջավայրի նախարարությունը մինչև սեպտեմբերի 4-ը որոշում կկայացնի. ecolur
«ԷկոԼուր»-ը գրում է.«Շրջակա միջավայրի նախարարությունը մինչև սեպտեմբերի 4-ը որոշում կկայացնի, արդյո՞ք Ամուլսարի ծրագիրը պետք է...
Աղբյուր` Panorama.am
17:47
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 79 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 22-ից 23-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է...
Աղբյուր` Panorama.am
17:39
Sinkfield Cup. Արոնյանն ու Կարյակինը ոչ-ոքի են խաղացել
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Grand Chess Tour մրցաշարի 5-րդ փուլի 6-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի է...
Աղբյուր` Panorama.am
17:26
ԱՆ. «Մալաթիա մոլ»-ի հրդեհի հետևանքով տուժածներ կան. (լրացված)
Ժամը 15:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել:
Աղբյուր` Panorama.am
17:16
Թուրքական մամուլին զայրացրել է Հայոց ցեղասպանության մասին իսրայելցի հեղինակների գիրքը
Գրքի հրատարակմամբ զբաղվել է ամերիկյան Հարվարդ համալսարանի հրատարակչությունը։
Աղբյուր` Panorama.am
17:00
Մեկնարկում է «Նոր ալիք-2019»-ը
Հայաստանից հանդես է գալու Արտյոմ Հակոբյանը` Տյոմը։
Աղբյուր` Panorama.am
16:49
Խոշոր հրդեհ է բռնկվել «Մալաթիա մոլ»-ի շենքում
Այսօր ժամը 15:47-ին,  «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա...
Աղբյուր` Panorama.am
16:38
Եղանակն՝ առաջիկա օրերին
Առաջիկա 5 օրերին Հայաստանի ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում օգոստոսի  25-29-ը սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
16:26
ՀԲՃ-ն՝ Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության...
Աղբյուր` Panorama.am
16:17
Հեծանիվների համար նախատեսված հատվածում կայանած մեքենայի վարորդը հայտնաբերել է
Օգոստոսի 23-ին համացանցում մի լուսանկար էր տարածվել, որում երևում է մի մեքենա՝ կայանած ճանապարհի հեծանիվների համար նախատեսված հատվածում։...
Աղբյուր` Panorama.am
16:00
ՊԲ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց
Օգոստոսի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է...
Աղբյուր` Panorama.am
15:48
Մեր հիմնական պրոբլեմը նման մտածողությունն է. Գեղամ Նազարյան
Արամ Մանուկյանը` ՀԱԿ փոխնախագահը ասուլիս է տալիս ու բառացի ասում. «Մեր բոլոր պրոբլեմների արմատը Ղարաբաղում է՝ սուբյեկտիվ բան եմ ասում,...
Աղբյուր` Panorama.am
15:39
Ղարիբյան. «Խոսրովի անտառին» որևէ վտանգ չի սպառնում
«Հրդեհը Խոսրովի անտառում չէ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի փոխտնօրեն Սմբատ...
Աղբյուր` Panorama.am
15:27
Նեյմարը հնարավոր է մնա ՊՍԺ-ում
Բրազիլացի հարձակվող Նեյմարը հնարավոր է մնա ֆիանսիական ՊՍԺ-ում։ «Գազետա.ռու»-ն գրում է, որ աղբյուրի տվյալներով՝ ֆրանսիական ակումբի...
Աղբյուր` Panorama.am
15:19
ՃՏՊ Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհին, վարորդը հոսպիտալացվել է
Օգոստոսի 24-ին, ժամը 06:29-ին , «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ-Էջմիածին ավտոճանապարհին տեղի է...
Աղբյուր` Panorama.am
15:01
«Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» մշակութային շունչ էր տարել Սևան
Ամերիկացի գրող Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» նովելը և համանուն ֆիլմը Սևանի ափին գտնվող Գրողների միության հանգստյան տանն էր...
Աղբյուր` Panorama.am
14:46
Աշխարհի ամենաարագ ֆուտբոլիստը
Բրազիլական «Ֆլամենգո» ակումբի խաղացողներից Բրունո Էնրիկեն մոլորակի ամենաարագ ֆուտբոլիստն է։ Խաղերից մեկի ժամանակ նրա արագությունը...
Աղբյուր` Panorama.am
14:28
Կրասնոդարի մարզում վթարից տուժած 6-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապի մեջ է հիվանդանոցի և տեղի պատկան մարմինների հետ։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ի հետ մենք ունենք բավականին ակտիվ հարաբերություններ. ԱԳ նախարար
14:42 22/08/2019

ԱՄՆ-ի հետ մենք ունենք բավականին ակտիվ հարաբերություններ. ԱԳ նախարար

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}