Արշավիր Ղարամյան. Այդ հարցը պետք է դուրս լինի խորհրդարանական պոպուլիզմի և դիլետանտիզմի շրջանակներից
Միայն լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության և դրա արդյունքների վերլուծությունների հիման վրա կատարված հետևություններով կարող է վերահաստատվել համազգային վստահությունը և հարգանքը հայոց բանակի և աշխարհազորի հանդեպ։ Գրել է Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանակիր, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը։
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Դեռևս անցյալում մի քանի անգամ անդրադարձել եմ 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունները պատշաճ կերպով հետաքննելու, վերլուծելու, հետևություներ անելու և թերացածներին ու մեղավորերին օրենքի ուժով ամենախիստ ձևով պատժելու եղանակով պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությանը և այս համատեքստում ընդունելի եմ համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ խորհրդարանական հանձնաժողով կազմելու վերաբերյալ, սակայն հաշվի առնելով, որ այդ հարցը պետք է դուրս լինի խորհրդարանական պոպուլիզմի և դիլետանտիզմի շրջանակներից՝ առաջարկում եմ հարցը տեղափոխել և քննել Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացրած ագրեսիայի դեպքի առթիվ հարուցված քրեկան գործի շրջանակներում՝ ներգրավելով փորձառու մասնագետների և փորձագետների»։
Նա նաև մի քանի տեսանյութերի հղումներ է կցել գրառմանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած խորհրդակցության ժամանակ իր ելույթում նշել է. «Իմիջիայլոց, կարծում եմ՝ հասունացել է ժամանակը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու եւ մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ